Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են` բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը իհարկե ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:

Առաջինը` այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացկում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ իծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի`սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա: [...]


/Կանայք - Կատարյալ սեքս հղիության համար mybaby.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Կանայք


Կատարյալ սեքս հղիության համար
 
 
Загрузка...




Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են` բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը իհարկե ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:

Առաջինը` այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացկում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ իծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի`սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա:

Երկրորդը` դիրքը: Լավագույն դիրքը սեռական ակտի ժամանակ համարվում է միսիոներականը, այսինքն` տղամարդը վերևում: Այդ դիրքով ապահովվում է առնանդամի լավագույն մուտքը հեշտոց և սերմնաբջիջների արագ և հեշտ ներթափանցումը արգանդ: Սակայն, եթե արգանդի դիրքի շեղումներ կան, ապա լավագույն դիրքը ծունկ-արմնկային դիրքն է: Ընթացքից հետո ցանկալի է 10-15 րոպե պառկել փորի վրա կամ ծնկները ծալել, բարձ դնել մեջքի տակ:


Ամեն դեպքում հղիանալ ցանկացող կնոջը խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից հետո վազել և թռվռալ, առավեևս ցնցուղ ընդունել և ներլվացում անել: Ներլվացումը կարող է խախտել հեշտոցի նորմալ թթվայնությունը:

Սեքսի կարևորագույն մասը նրանից հաճույք ստանալն է: Զուտ մեխանիկական գործողությունները, որոնք ուղղված են արագ նպատակին հասնելուն, արագ կհոգնեցնեն ամուսիններին: Բժիշկները նույնպես պնդում են, որ կանանց օրգազմում հղիության հավանականությունը բարձրանում է օրգազմի ժամանակ, քանի որ արգանդի վզիկը կծկվում է և ասես ձգում է իր մեջ սերմնաբջիջները:


Եվ վերջում մի անգամ ևս հղիության հնարավոր ժամանակի մասին`կատարյալը` 2-3 օր ձվազատումից առաջ: Այն կարելի է հաշվարկել բազալ ջերմաստիճանի գրաֆիկի կամ հատուկ թեստերի միջոցով: Գիտնականները նաև պարզել են, որ ձվազատման ժամանակ աճում է կանանց սեքսուալ ակտիվությունը, դրա համար էլ լիբիդոի աճը կարելի է ընդունել որպես ձվազատման նշաններից մեկը:


Ինչու՞ է հղիության համար կատարյալ ժամանակը 2-3 օր ձվազատումից առաջ: Բանն այն, որ հեշտոցում սերմնաբջիջները կենսունակ են 3-7 օր, իսկ ձվաբջիջը  հասունանալուց հետո միայն մեկ օր:


Նաև հաշվի առեք, որ առողջ կնոջ մոտ տարվա մեջ 1-2 շրջափուլի ժամանակ ձվազատում կարող է տեղի  չունենալ: Անհանգստանալու և նյարդանալու կարիք չկա, ուղղակի շարունակեք փորձերը հաջորդ շրջափուլի ժամանակ:

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (19.09.12) | Հեղինակ: mybaby.am W
Դիտումներ: 6053 | Տեգեր: սեքս, Ընտանեկան, հղիություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...