Օծանելիքները միշտ էլ կարևոր դեր են ունեցել մարդու կյանքում: Հին Հունաստանում մարզիկներն օգտագործում էին թարմացնող բուրմունքներ:… Գիտե՞ք ինչի համար… Հաղթելու:
1930-ական թվականներին բժիշկներն օգտագործում էին բուժման նոր եղանակ` «արոմաթերապիա»` այսինքն` բուժում բուրմունքներով: Դա նպաստում էր ոչ միայն հիվանդի տրամադրության բարձրացմանը, այլև ախորժակի լավացմանը: Պարզվում է բուրմունքները թելադրում են տրամադրություն, ազդում ինքնազգացողության վրա: Սակայն ազդում են ոչ միայն դրական առումով, դրանք կարող են առաջացնել  զայրույթ և գլխացավ:
 
Բուրմունքի աշխարհում
                                                             
Առաջին օծանելիքներն առաջացել են դեռևս մեր թվարկությունից առաջ Մերձավոր Արևելքում: Եվրոպան հեշտությամբ չընդունեց նորույթը, և օծանելիքը, մինչ Եվրոպա հասնելը,  ներմուծվեց Չինաստան և Ճապոնիա:
Եգիպտոսում կոսմետիկ միջոցներ շատ ավելի վաղ են պատրաստվել: Փարավոնների դամբարաններում հայտնաբերվել են կավե սափորներ և փղոսկրեր` լցված մարմնի խնամքի համար նախատեսված յուղերով: Դրանք բուրում են նույնիսկ հիմա` 3320 տարի հետո:
                                                           
Լեգենդար Կլեոպաատրայի մարմինը խնամելու համար (նա իշխել է մ.թ.ա. 69–ից 30-րդ դարերում) աշխատում էր մի ամբողջ գեղարարական խումբ: Կոսմետիկայի և օծանելիքի բնագավառում Կլեոպատրան հավասարը չի ունեցել, նա նույնիսկ  գիրք է գրել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների մասին:
/Կանայք - Բուրմունքի աշխարհում " />
Загрузка...