«Ես 22 տարեկան եմ: Ու, ինչպես հասկացել եմ, իմ մեջ վախ կա լուրջ սիրային հարաբերությունների հանդեպ: Երբեք չեմ հանդիպել տղաների հետ: Արտաքնապես համակրելի եմ, ուշադրության պակաս չեմ զգում (երկրպագուներ շատ ունեմ, ինձ նկատում են), կենսախինդ եմ, և ոչ ոք երևի չի էլ պատկերացնի, որ իրականում  շատ միայնակ եմ: Ես շատ եմ ուզում երջանիկ լինել, սիրել և սիրված լինել: Բայց հենց գիտակցում եմ, որ ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, և դա փոխադարձ է, կարծես փակվում եմ ինքս իմ մեջ, 
 
Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել» (Աննա 22 տ.)
 
սկսում եմ ծանոթներիցս տեղեկություններ իմանալ նրա մասին, ամեն կերպ փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նա ինձ զույգ չէ, մենք իրար չենք համապատասխանում: Ներամփոփ եմ դառնում: Արդյունքում կորցնում եմ այն տղամարդուն, ում հանդեպ անտարբեր չեմ: 
Դրանից շատ վատ եմ զգում, բայց չեմ կարողանում նույնիսկ խոստովանել ճշմարտությունը: Պարզապես լուռ համակերպվում եմ իրավիճակին: Եվ այդպես` ամեն անգամ:
/Կանայք - (Աննա 22 տ.) «Ես վախենում եմ սիրել» www.erkusov.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Կանայք


(Աննա 22 տ.) «Ես վախենում եմ սիրել»
 
 
Загрузка...


 
 
 
«Ես 22 տարեկան եմ: Ու, ինչպես հասկացել եմ, իմ մեջ վախ կա լուրջ սիրային հարաբերությունների հանդեպ: Երբեք չեմ հանդիպել տղաների հետ: Արտաքնապես համակրելի եմ, ուշադրության պակաս չեմ զգում /երկրպագուներ շատ ունեմ, ինձ նկատում են/, կենսախինդ եմ, և ոչ ոք երևի չի էլ պատկերացնի, որ իրականում  շատ միայնակ եմ: Ես շատ եմ ուզում երջանիկ լինել, սիրել և սիրված լինել: Բայց հենց գիտակցում եմ, որ ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, և դա փոխադարձ է, կարծես փակվում եմ ինքս իմ մեջ, սկսում եմ ծանոթներիցս տեղեկություններ իմանալ նրա մասին, ամեն կերպ փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նա ինձ զույգ չէ, մենք իրար չենք համապատասխանում: Ներամփոփ եմ դառնում: Արդյունքում կորցնում եմ այն տղամարդուն, ում հանդեպ անտարբեր չեմ: 
Դրանից շատ վատ եմ զգում, բայց չեմ կարողանում նույնիսկ խոստովանել ճշմարտությունը: Պարզապես լուռ համակերպվում եմ իրավիճակին: Եվ այդպես` ամեն անգամ:
 
Միգուցե մանկությունից եկող ինչ-որ խնդիրներն են պատճառը: Փոքր ժամանակ ես գիրուկ երեխա էի. որոշ ժամանակ ինձ ծաղրում էին: Ծնողներս երբեք ինձ բավարար ուշադրություն չէին դարձնում, քանի որ նրանց աշխատանքը կապված էր արտասահմանյան գործուղումների հետ: Ուստի մենք շատ սառը հարաբերություններ ունենք:
Ավելի ուշ, երբ հասկացա, որ խնդիրներիս հիմքում ավելորդ քաշն է, հավաքեցի ամբողջ վճռականությունս և լավ արդյունքի հասա: 
Վերջերս մի հոգեբանական թեսթ լրացրի, որը պարզում էր` կա արդյոք իմ մեջ վախ սիրո հանդեպ, թե ոչ, և այն համընկավ ինձ հետ 100%-ով: Ես իսկապես համոզվեցի, որ վախենում եմ հիասթափությունից, վախենում եմ, որ ինձ կնեղացնեն, կխաբեն, վախենում եմ բացվել որևէ մեկի առջև: Ինձ համար դժվար է նույնիսկ ինքս ինձ խոստովանելը, որ սիրում եմ: Ժամանակի հետ այդ վախն իմ մեջ աճում ու աճում է: Օգնեք, խնդրում եմ, դուրս գալ այս շրջապտույտից: Ես գիտեմ, որ այն փակուղային չէ»:

 
 
Պատասխան
 
- Դուք գրել եք այն մասին, որ ցանկանում եք սիրել և լինել սիրված, բայց վախենում եք հիասթափությունից, որ ձեզ կարող են նեղացնել կամ խաբել: Բացառված չէ, որ ձեր վախն ընդամենը դիմակ է, որի ետևում թաքնված է ոչ հստակ պատկերացումը սեփական անձի, սեփական արժեքի մասին: 
Ձեզ համար, ինչպես գրում եք, դժվար է անգամ բարձրաձայնելը, որ սիրում եք: Փորձեք լսել ձեր սրտի ձայնին և ոչ շրջապատի մարդկանց: Այո, այդպես լինում է` մարդիկ հանդիպում են, ապա հեռանում են: Բայց բաժանման արդյունքում մենք չենք զրկվում մեր արժանիքներից, դրանք մնում են մեր մեջ: Մենք ավելի վատը չենք դառնում այն պատճառով, որ ինչ-որ մեկի հետ հարաբերությունները չդասավորվեցին: 
Ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք` մնալ մենակ և ամբողջ կյանքում տառապել սիրելու և սիրվելու անկատար ցանկությունից, ինչպես հիմա է, կամ ձեր կյանք թողնել մտերիմ մարդու` միաժամանակ վախենալով, որ սերը կանցնի: Դա այնքան բնական է` վախենալ կորցնել այն, ինչ ունես և ինչը թանկ է քեզ համար. սիրած մարդուն, կյանքդ, առողջությունդ, հաջողությունդ…
Եվ ավելի ցանկալի է, որ դա լինի ոչ թե պարզապես վախ, այլ ուղի` դառնալու ավելի լավը, ավելի վառ զգալու լիարժեք կյանքի շարժը:
 

 


1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (28.02.12) | Հեղինակ: www.erkusov.com W
Դիտումներ: 3803 | Տեգեր: կանայք, անձի հոգեբանություն, «Ես վախենում եմ սիր, անձնական կյանք, Հարցեր հոգեբանին, սեր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...