Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Տղամարդիկ

Տղամարդիկ «սև ցուցակից»
 

 


   

 
 
 
Սերը տարօրինակ է: Այն կարող է ինչպես երջանկություն, այնպես էլ դժբախտություն բերել, նայած թե ով է ձեր կողքի տղամարդը: Քանի դեռ կիրքը չի կուրացրել և հարաբերությունները այնքան էլ չեն խորացել, ավելի հեշտ է կողմնորոշվել,  թե որ  տեսակին է պատկանում ձեր ընկերը: 
 
Նա վտանգավոր է, քանի որ խանդոտ է:
 
Տղամարդկանց այս տեսակը ընդունակ է ձեր կյանքը դարձնել մղձավանջ: Նրանք ձեզ խանդում են ոչ միայն ընկերների, հարևանների և գործընկերների, այլև երթուղային տաքսիների վարորդների, հեռուստացույցով ելույթ ունեցող ցանկացած անձի հանդեպ:
Յուրաքանչյուր տղամարդու մեջ  նրանք տեսնում են պոտենցիալ մրցակցի: Եվ լավ է, որ ընդամենը մրցակցի, այլ ոչ հակառակորդի: Դասական խանդոտը դիտում է իր կասկածները, որպես փաստարկ: Եվ իր ենթադրյալ մտքերով նա պատրաստ է թունավորել անգամ ամենամեղմ ու համբերատար կնոջ կյանքը: 
Իրատեսությունը այս դեպքում կարող է միայն օգտակար լինել:
 
Նա  Պիգմալիոն է…
 
Նրանք միշտ իրենց զգում են Պիգմալիոնի դերում` առանց խոչընդոտների կերտելով իրենց իդեալը: Եթե ընկերուհին  նրան թվում է մի փոքր գեր, նա անձամբ նրա համար կմշակի հատուկ դիետա: Իսկ եթե աղջիկը շատ նիհար է, ապա կստիպի... օրինակ` մեծացնել կուրծքը:
Նրա հետ ձեր ընկերությունը կվերածվի առնվազն զինվոր-գեներալ հարաբերությունների: Նա կթելադրի, իսկ դուք կապրեք այնպես, ինչպես նա է ցանկանում: Նա միշտ կսովորեցնի ձեզ ինչ անել և երբ: Նա ընդունակ է ձեր իսկ աչքերում իջեցնել ձեր ինքնագնահատականը մինչև զրոյական աստիճանի:
 
Գրեթե ինչպես  Բրեդ Փիթը…
 
Եթե դուք հոգնեք մենակությունից ու ցանկանաք շտկել ձեր անձնական կյանքը մտերմություն հաստատելով մեկի հետ, ով շրջապատում հայտնի է որպես հմայիչ սրտակեր, այս դեպքում էլ  զերծ չեք կարող մնալ ճակատագրական սխալներից: "Ավելի լավ է դուք վաստակեք մարդկանց հարգանքը, քան նախանձը”,- ասում էր Դեյլ Քառնեգին:
Սկզբում գուցեև դուք երջանկությունից շողաք, երբ տեսնեք ձեր ընկերուհիների թունոտ հայացքները` ուղղված ձեր երկուսին փողոցում: Իսկ երբ ցնծության առաջին պահերն անցնեն, դուք կսկսեք տառապել խանդից ու անհանգստությունից ամեն անգամ, երբ նա տանից դուրս կգա: Հետո նա ձեզ կլքի և դուք կհասկանաք, որ դուք պարզապես նրա հերթական զոհն եք:
 
"Մամայի բալա”
 
Առանց մայրիկի նա քայլ անգամ չի անի: Պատկերացրեք միայն ձեր կողքին մի տղամարդ, ով ձեզ հետ հանդիպելու համար ամեն անգամ թույլտվություն պետք է խնդրի մայրիկից: Մի խոսքով` մամայի բալա: Որքան էլ խորը լինեն ձեր զգացմունքները, նրա հետ ամուսնական կյանքում
դուք նրա համար պետք է նաև հոգատար "մայր” լինեք,
նրա մայրը, միևնույն է, միշտ ձեր մեջտեղում է կանգնելու:
Եթե առաջին դեպքում կարելի է գոնե հանդուրժել, ապա երկրորդ դեպքում հնարավոր չէ ընդհանրապես դիմանալ: Դասական մամայի բալաների տեսակը հանդիպում է ոչ հաճախ, հիմնականում նրանք "թաքնված տաղանդ” են: Եվ միայն հետո եք հասկանում, որ ձեր լավագույն հանդիպումները գրեթե միշտ համընկել են այն ժամանակաշրջանին, երբ նա հերթական անգամ վիճել է մայրիկի հետ և որոշել նոր կյանք սկսել:
 
Պաթոլոգիկ ժլատ
 
Տղամարդկանց այս տեսակը  անտանելի է: Եթե նրա հետ գնաք  նույնիսկ ամենաէժան ռեստորանը, չզարմանաք, եթե նա առանց կարմրելու վճարի միայն իր համար և արդարանա, որ հակառակ դեպում իր մոտ գումար չի մնա: Լիովին իրենց գոհ կարող է ներկայանալ ձեր ծննդյան տոնին փոքրիկ շոկոլադե տուփով: 
Կա հետաքրքիր օրինաչափություն. եթե տղամարդը ժլատ է, ապա ժլատ է ոչ միայն իր նվերներում, այլև խոսքերում ու գգվանքներում: Նրա հետ չստացված սիրավեպի արդյունքը խորը հիասթափություն է, իսկ  ամուսնությունը` ամենավատ տարբերակը, որ կարելի էր սպասել կյանքից: Նրանից ամեն անգամ գումար  կամ ինչ-որ բան խնդրելը հերթական սկանդալն է: Արդյունքում կինը կորցնում է ինքնահարգանքը` թյուրիմացաբար մտածելով, որ ստանում է այն, ինչին արժանի է:
 
Այնպես որ, ընտրություն կատարելուց առաջ առանց իդեալականացնելու փորձեք հասկանալ, թե ով է ձեր կողքի տղամարդը: Իհարկե ժողովրդական խոսքն ասում  "Երկու երնեկ մի տեղ չես գտնի”, բայց նույնիսկ հարաբերությունների սկզբում այս կամ այն թերության դրսևորումը դիմացինի մեջ անխուսափելի է: Երբեք մի անտեսեք դրանք` շարունակելով տալ ձեր ջերմությունն ու քնքշանքը: Չնայած մարդու բնավորությունը հիմնականում հնարավոր չէ փոխել,  այնուամենայնիվ ցույց տվեք ձեր վերաբերմունքը նրա թե առավելություններին, թե բացասական գծերին: Երբեք մի փակեք ձեր աչքերը սիրահարված ժպիտով, եթե նրա բնավորության որևէ բացասական կողմ ձեզ համար անտանելի է:



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: 12.02.12

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: erkusov.com (12.02.12)
Դիտումներ: 3340 | Տեգեր: Կին-տղամարդ հարաբերություններ, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...