Խոսում են միայնակ կանայքՆարինե , ուսուցչուհի., 45 տարեկան
«Երբ մարդկանց պատմում եմ իմ միայնակ կյանքի մասին, նայում են դեմքիս, գլուխները շարժում, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չեն պատկերացնում: Միայն միայնակ կինը կարող է հասկանալ, թե ինչ բան է հազարերորդ անգամ բացել բնակարանիդ դուռը եւ տեսնել ամեն ինչ այնպես, ինչպես դու ես թողել վերջին անգամ դուրս գալիս, տոն օրերին նսել միայնակ եւ նայել այքան հարազատ պատերին: Լինել հիացած, հիասթափված,վիրավորված, երջանիկ կամ տխուր եւ ինքդ քեզ պատմել ապրումներիդ մասին. խելագարի պես ծիծաղել ու լացել մենակ: Իհարկե ունեմ ընկերուհիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ընտանիքն ու հոգսերը: Նրանց հետ էլ չեմ կարողանում երկար շփվել, քանի որ թեմաները միշտ պտտվում են ընտանիքի, երեխաների շուրջ. ինձ մնում է միայն լուռ հիշել, որ ես երբեք չեմ կարող երեխաներ ունենալ... »:
 
/ԿԱՆԱՅՔ - Խոսում են միայնակ կանայք Հեղինե Ասրյան, Լինա ամսագիր" />
Загрузка...