Այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում: Կնոջ արտաքինի հետ կապված ամեն ինչ գերազանց է. և՛ դիմահարդարումը, և՛ սանրվածքը, և՛ ոճը: Ու՞րեմն որն է խնդիրը: 
 
Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
 
Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել;
 
Ինքնասիրահարված կանայք. Անկասկած, նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքների) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանըն ու համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի. ո՛չ այն որ տղամարդը ամուսնացած է, ո՛չ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մեկ այլ կնոջ: Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են, և նրանց չեն հետաքրքրում դիմացինի զգացմունքները:
/ԿԱՆԱՅՔ - Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ niceblog.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ԿԱՆԱՅՔ


Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ
 
 
Загрузка...


 
Այսպես կարող է լինել ցանկացած կնոջ հետ: Կարծես թե բոլոր տղամարդիկ չեն նկատում ձեզ կամ լուրջ հարաբերություններ չեն հաստատում:
 
Կնոջ արտաքինի հետ ամեն ինչ գերազանց է. և դիմահարդարումը, և սանրվածքը, և ոճը: Ու՞րեմն որն է խնդիրը: 
Կանանց մի քանի տեսակ կա, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել;
 
 
Ինքնասիրահարված կանայք. Անկասկած, նրանք խնամված են և գեղեցիկ: Ինքնասիրահարված կանայք, որոնք ամեն ինչի (այդ թվում և բացասական արարքներ) պատրաստ են, որպեսզի իրենց հավանած տղամարդու կողքին հայտնվեն կամ արժանանան նրա ուշադրությանը և համակրանքին: Այսպիսի կանանց ոչինչ չի կանգնեցնի, ոչ այն որ տղամարդը ամուսնացած է, ոչ այն, որ իր ընկերուհու ընկերն է, ոչ էլ այն, որ սիրում է մել այլ կնոջ:
Այսպիսի կանայք սովորաբար եսասեր են և նրանց չի հետաքրքրում դիմացինի էմոցիաները:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում ինքնասիրահարված կանանցից: Տղամարդիկ իրենք մեծ էգոիստներ են: Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այսպիսի կանայք իրենց չեն սիրում, այլ սիրում են այն, թե ինչ կարող եք տալ նրան: Այսօր նա կարող է սեր խոստովանել, իսկ վաղը դուք նրան կհոգնեցնեք: Ոչ ոք չի ցանկանում ապրել անվերջ կասկածների մեջ:
 
Իհարկե տղամարդկանց մեջ կան ալտրուիստներ և էքստրեմալներ, բայց տղամարդկանց մեծ մասը կարիք ունի մեծ և անկեղծ կանացի սիրո և միայն այս դեպքում տղամարդը կպատասխանի փոխադարձաբար:      
 
Անբարո կանայք` կանայք, որոնք անկողին են մտնում բոլորի հետ: Ոչ մի տղամարդ դա չի ողջունի , նույնիսկ եթե կինը լինի ամենագայթակղիչն ու ամենահմայիչը:
 
Դրա համար էլ տղամարդիկ սեքսին առաջին հանդիպման ժամանակ քննադատաբար են մոտենում: Դժվար թե գտնվի մի տղամարդ, որ հրաժարվի սեքսից առաջին հանդիպման ժամանակ, սակայն դրանից հետո շատ դժվար է հաստատեկ լուրջ հարաբերություններ, քանի որ ապացուցել նրան, որ դու բոլորի հետ չէ, որ սեքսով ես զբաղվում առաջին հանդիպման ժամանակ, դա փորձնականում անհնար է:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում անբարո կանանցից: Այսպիսի կանայք տղամարդկանց մոտ, որպես կանոն, երկրորդական դեր են ունենում: Եվ հետո տղամարդը սեփականատեր է և կնոջ մեջ բարձր է գնահատում հավատարմությունն ու նվիրվածությունը:
 
Շահամոլ կանայք, որոնք փող, կապեր, փառք շատ են սիրում:  Նրանք հազվադեպ են ծանոթանում տղամարդու հետ հենց այնպես, նրանց անհրաժեշտ է հարուստ տղամարդ, որը իր վրա կծախսի իր բալոր փողրը: Սովորաբար այսպիսի կանայք չեն աշխատում և ապրում են հարուստ տղամարդկանց հաշվին: Ինչքան էլ տարօրինակ է, բայց տղամարդիկ այսպիսի կանանց հետ կշփվեն, սակայն հարաբերությունները շարունակական չի լինի:
 
Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում շահամոլ կանանցից: Որովհետև ոչ ոք չի հաշտվի այն մտքի հետ, որ իրեն սիրում են իր փողերի համար:
 
Կանայք, որոնց տղամարդիկ հաճելի չեն: Այսպիսի կանայք անտարբեր են իրենցով հետաքրքրվող տղամարդկանց նկատմամբ, սիրո մասին խոսակցությունների նկատմամբ և տղամարտկային ֆլիրտի նկանմամբ, ինչպես նաև կյանքի նկատմամբ: Նրանց հազվադեպ է սեքսը գրավում և նրանք դա ցուցադրում են  տղամարդկանց: Եվ չնայաց դրա, այս տեսակի կանայք սովորաբար տառապում են, որ նրանք ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չեն կարողանում հաստատել:
 
Ինչո՞ւ են բնույթով սառը կանայք վանում տղամարդկանց: Քանի որ տղամարդկանվ մեծ մասը նախընտրում է շփվող, համակրելի, կենսուրախ, ջերմ կանայք, երբ կնոջ աչքերում խաղում  է առողջ փայլ:
 
"Մայրերի” դուստրեր
 
Կանանց այս տեսակը շատ է վախեցնում տղամարդկանց: Կին, որը ամեն հարցում լսում է իր մորը և, ինչն ավելի վատ է, կատարում է իր մայրիկի կարգադրությունները` կապված իր անձնական կյանքի հետ: Սա մեծ սխալ է կնոջ կողմից: Այսպիսի կինը անկասկած վստահ չէ ինքն իր վրա, հնաոճ է և ավելորդության հասնող ռոմանտիկ է:
 
Ինչո՞ւ են "մայրերի” դուստրերը վանում տղամարդկանց:
 
Առաջին հերթին` այսպիսի կանայք ունակ չեն մեկ քայլ անգամ անել առանց մայրիկի խորհրդի, սա տղամարդկանց հիասթափեցնում է, չէ որ նրանք ինքնավստահ կանանց են սիրում:
Երկրորդ հերթին` հարաբերությունների կողմերը երկուսն են` կինն ու տղամարդը, մայրը այստեղ դեր չունի, քանի որ նա տեղեկացված է ամեն ինչով և մտնում է իրեն քիչ ծանոթ տղամարդու հարաբերությունների մեջ և արդյունքում մեծ է սխալ խորհուրդ տալու հավանականույթույունը: Ոչ մի տղամարդ սա չի հանդուրժի: Կոչ ենք անում հայ կանանց լինել առավել վստահ և ունակ որոշումներ կայացնելու, չէ որ դա հմայում է տղամարդկանց:
 
Կանայք, որոնք մայրեր են
 
Մայրերը սովորաբար իշխող են: Նրանք նույնիսկ իրենցից մեծ տղամարդկանց փորձում են հրամաններ տալ, ինչը բնականաբար վանում է տղամարդկանց:
 
Ինչո՞ւ են մայրերը վանում տղամարդկանց: Որովհետև տղամարդը մեխանիկորեն հայտնվում է երեխայի դերում:
Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում ազատվել մայր կնոջ աջակցությունից և ամուսնանում են իշխող կանանց հետ, քանի որ անհոգ երեխայի դերում շատ հարմար է, խնդիրը լուծվում են իր փոխարեն:
Ամեն դեպքում տղամարդը, այսպիսի հարաբերություններում, դադարում է ուժեղ լինելուց, իրեն տղամարդ զգալուց, նույնիսկ զրկվում է ձայնի իրավունքից: Ինչպես նաև հայտնի է, որ այսպիսի զուգի մոտ գրեթե միշտ խնդիրներ են լինում անկողնում:
 
"Կամայք, մի' փորձեք մեղադրել տղամարդկանց ձեր չստացված հարաբերությունների արդյունքում (տղամարդիկ առանց խնդիրների էլ թերություններ ունեն), այլ ավելի լավ է բացահայտեք ձեզ, ձեր թերությունները և փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր ձեր մեջ վանել ձեր սիրելիին:  Նստել, սպասելու, թե մի օր ամեն ինչ ինքստինքյա կհարթվի, դրա փոխարեն, կանայք, եկեք փոխենք մեզ և մերշուրջ տղամարդիկ էլ լավը կդառնան:
 
Աղբյուր` niceblog.am

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ԿԱՆԱՅՔ | Ավելացրեց: erkusov.com (15.01.12) | Հեղինակ: niceblog.am W
Դիտումներ: 4585 | Տեգեր: կանայք և տղամարդիկ, Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամ, սեռերի հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...