Գեղեցիկ, համաչափ դեմքով մարդիկ իրենց էությամբ ավելի եսասեր են: Նման եզրահանգման են եկել Բարսելոնայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Meddaily-ն:
Պատճառն այն է, որ հրապուրիչ արտաքինով մարդիկ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ են: Դրան զուգահեռ՝ նրանք ավելի քիչ են տրամադրված համագործակցել այլ անձանց հետ:
/Հոգեբանություն - Իսկապե՞ս գեղեցիկ մարդիկ եսասեր են... Meddaily (tert.am)" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Հոգեբանություն


Իսկապե՞ս գեղեցիկ մարդիկ եսասեր են...
 
 
Загрузка...


Գեղեցիկ, համաչափ դեմքով մարդիկ իրենց էությամբ ավելի եսասեր են: Նման եզրահանգման են եկել Բարսելոնայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Meddaily-ն:
Պատճառն այն է, որ հրապուրիչ արտաքինով մարդիկ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ են: Դրան զուգահեռ՝ նրանք ավելի քիչ են տրամադրված համագործակցել այլ անձանց հետ:

Մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում հենվել են վարքի որոշակի մոդելի վրա, որը կոչվում է «կալանավորի դիլեմա»: Սա խաղերի թեորիայում խնդիր է, ըստ որի խաղացողները ոչ միշտ են համագործակցում միմյանց հետ, եթե անգամ նրանց շահերից բխում է անել դա: Ընդ որում, խաղացողը («կալանավորը») ձգտում է մեծացնել իր շահույթը՝ չհետաքրքրվելով խաղի մյուս մասնակիցների շահով:
Հետազոտության ընթացքում խաղացողներին հնարավորություն է տրվել համագործակցել միմյանց հետ՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով: Խաղի ավարտին գիտնականներն ուսումնասիրել են խաղացողների դեմքերը:
Պարզվել է, որ համաչափ ու հրապուրիչ դեմք ունեցող անձինք ավելի հազվադեպ էին գնում համագործակցության՝ հույս ունենալով, որ մյուսներն էլ չեն համագործակցի:

Գիտնականները կարծում են, որ նման երևույթի պատճառը էվոլյուցիան է. մարդիկ ենթագիտակցորեն դեմքի համաչափությունն ընկալում են որպես առողջության և գեղեցկության նշան, ինչն էլ նման դեմք ունեցողներին ավելի գրավիչ է դարձնում սեռական ակտի համար: Այստեղից էլ ի հայտ է գալիս այդ մարդկանց ինքնավստահությունն ու այլոց օգնության կարիքի բացակայությունը:

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (14.07.13) | Հեղինակ: Meddaily (tert.am) W
Դիտումներ: 1569 | Տեգեր: վիճակագրություն, ներդաշմակ շփում, Հարմոնիա, հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...