Միշտ չէ, որ մենք հաղորդակցվելիս, զրուցելիս կարողանում ենք վերահսկել մեր հույզերը, ագրեսիվ չտրամադրվել մեր զրուցակցի նկատմամբ, զսպել մեր զայրույթը, որն էլ խանգարում է ճիշտ հաղորդակցվելուն։ Հաջող հաղորդակցությունը կախված է նրանից, թե որքան հստակ ենք արտահայտում մեր մտքերը։ Հաճախ է պատահում, որ մենք զրույցի ժամանակ զրուցակցի վրա ենք "թափում" մեր հույզերի ողջ տարափը, որից հետո տուժում են մեր հարաբերությունները և, ամենակարեւորը, մենք չենք ասում այն ամենն, ինչ ուզում էինք ասել կամ չենք ասում այնպես, ինչպես ուզում էինք։
 
Ներկայացնենք մի քանի միջոց, որոնց հետեւելով` դուք կկարողանաք  ձեր խոսքն այնպես ներկայացնել, որ զրուցակիցը ձեզ լսի և ճիշտ հասկանա։
/Հոգեբանություն - Ինչպե՞ս շփվել առանց ագրեսիայի " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Հոգեբանություն


Ինչպե՞ս շփվել առանց ագրեսիայի
 
 
Загрузка...


 
     
Միշտ չէ, որ մենք հաղորդակցվելիս, զրուցելիս կարողանում ենք վերահսկել մեր հույզերը, ագրեսիվ չտրամադրվել մեր զրուցակցի նկատմամբ, զսպել մեր զայրույթը, որն էլ խանգարում է ճիշտ հաղորդակցվելուն։ Հաջող հաղորդակցությունը կախված է նրանից, թե որքան հստակ ենք արտահայտում մեր մտքերը։ Հաճախ է պատահում, որ մենք զրույցի ժամանակ զրուցակցի վրա ենք "թափում" մեր հույզերի ողջ տարափը, որից հետո տուժում են մեր հարաբերությունները և, ամենակարեւորը, մենք չենք ասում այն ամենն, ինչ ուզում էինք ասել կամ չենք ասում այնպես, ինչպես ուզում էինք։
 
Ներկայացնենք մի քանի միջոց, որոնց հետեւելով` դուք կկարողանաք  ձեր խոսքն այնպես ներկայացնել, որ զրուցակիցը ձեզ լսի և ճիշտ հասկանա։
 
 
1. Օբյեկտիվորեն դիտարկեք փաստերը
 
Հաղորդակցման ժամանակ մենք զրուցակցի  վարքի մեջ նկատում ենք այն, ինչը մեզ նյարդայնացնում է և  խանգարում։ Կարեւորն իրավիճակը օբյեկտիվորեն դիտարկելն ու ավելորդ գնահատականներ չտալն է։ Ուրիշների  խոսքն ու արարքներն ընկալելիս պետք չէ քննադատել, քանի որ չափազանցնելով և ընդհանրացնելով իրավիճակը` մենք  սահմանափակում ենք մեր ընկալումը և չենք կարողանում նկատել այդ մարդու դրական կողմերը։ Երբ մենք շփման ժամանակ սկսում ենք գնահատել զրուցակցին, ապա դա նրա մեջ ուժեղ հուզական դիմադրություն է ստեղծում, որի հետեւանքով էլ նա մեզ կարող է կոպիտ պատասխանել։ Մեր խոսքը նրա կողմից ընկալվում է որպես հարձակում, որից նա փորձում է պաշտպանվել։ Եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները չփչանան, ապա ձեր խոսքն այլ կերպ ձեւակերպեք, օր. ` "Դու երբեք աշխատանքը մինչեւ վերջ չես անում, կամ դու թամբալ ես, թափթփված"  արտահայտության  փոխարեն կարելի է ասել "Աշխատանքը մինչև վերջ արված չէ, սենյակը թափթփված է", այսինքն` դուք  չեք գնահատում ձեր զրուցակցին և չեք վիրավորում  նրա ինքնասիրությունը, այլ պարզապես ներկայացնում եք իրավիճակը։ Համոզված եղեք, որ նման մոտեցումն առաջին հերթին չի փչացնի ձեր հարաբերությունները, և երկրորդը` դուք նման վերաբերմունքով կստիպեք, որ նա ավարտին հասցնի աշխատանքը։
 
2. Խոստովանեք, թե ինչ հույզեր ունեք
 
Հարցրեք ձեզ` ինչու է այդ թափթփվածությունը ձեզ  նյարդայնացնում։ Փորձեք հասկանալ, թե դուք ինչ եք զգում այդ իրավիճակում` զայրու՞յթ, որ սենյակը թափթփված է, թե՞ տխրում եք, որ ձեր  սիրելի մարդն է թափթփված։  Փորձեք հասկանալ, թե իրականում ինչն է ձեր մեջ նման հույզեր առաջացնում։ Երբ դուք հասկանում եք, որ վիրավորվում եք ու խոցելի եք, ապա  գիտակցում եք,  որ ձեր դիմացինն էլ կարող է վիրավորվել եւ խոցելի լինել։ Բարձրաձայն արտահայտվեք, թե դուք ինչ եք զգում այդ իրավիճակում։ Երբ դուք բարձրաձայնում եք ձեր հույզերի մասին, դա հնարավորություն է ստեղծում, որ ձեր դիմացինն էլ  ազատորեն խոսի իր հույզերի  մասին։ Կարելի  է բոլորովին այլ կերպ ներկայացնել իրավիճակը, որպեսզի չնեղացնեք ձեր սիրելի մարդուն, բայց, միեւնույն ժամանակ, արտահայտեք ձեր հույզերը։ Օր.`  սա  իմ սենյակն է,  և  ես երբեք  իրերը  այսպես  չեմ թափթփում։
 
3. Փորձեք հասկանալ ձեր պահանջմունքները
 
Դիմացինին հասկանալու ամենաառաջին քայլը սեփական անձը, սեփական պահանջմունքները, հույզերը հասկանալն ու գիտակցելն է։ Երբ մարդ հասկանում է իր վարքի դրդապատճառները, անկասկած  նա ավելի հեշտությամբ կհասկանա դիմացինին։ Ագրեսիվ շփումից խուսափելու համար ցանկալի է զրուցակցին ընկալել որպես համախոհ, դաշնակից, այլ ոչ թե` թշնամի։
 
4. Ճիշտ ձևակերպեք ձեր խնդրանքը
 
Զգույշ եղեք այնպիսի արտահայտություններ անելիս, ինչպիսիք են, օրինակ` "Ես այլեւս չեմ հանդուրժի թափթփվածություն  քո սենյակում".  նման արտահայտությունները դրական արդյունքների չեն բերում, այլ ընդհակառակը, ավելի են սրում հարաբերություններն ու լարվածություն առաջացնում դրանցում։ Խնդրանքը պետք է հնչի հստակ և ցույց տա իրավիճակից դուրս գալու դրական ելք, օր.` "Ես ուզում եմ, որ դու քո հագուստը հանելուց հետո, այն անմիջապես դնես պահարանի մեջ"։ Եթե միտքը երկիմաստ է կամ անհասկանալի, ապա այն խառնաշփոթ է առաջացնում։
 
Որքան դուք հստակ ասեք, թե ինչ եք ուզում, որ  նա անի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նա դա կանի։ Սակայն այստեղ մի վտանգ էլ կա` միշտ չէ, որ մեր զրուցակիցն ընկալում է ճիշտ այն, ինչ մենք նկատի ունեինք։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է պարզել, թե նա ճի՞շտ է հասկացել այն, ինչ դուք նկատի ունեիք։ Շփումն այն ժամանակ է արվեստ դառնում, երբ մարդիկ  ճիշտ են հասկանում միմյանց։
 
Հիշեք, հաղորդակցումն ագրեսիա է ծնում այն ժամանակ, երբ մարդիկ  չեն  ուզում ու չեն փորձում հասկանալ իրար։
 
 
Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (22.07.13)
Դիտումներ: 3528 | Տեգեր: Հարցեր հոգեբանին, հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...