Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » Հոգեբանություն


Ի՞նչպես վարվել նախանձ ընկերուհու պարագայում
 
 


   NEWS.am STYLE

Իսկական ընկերուհուն կարելի է պատմել ցանկացած խնդրի մասին: Նրա հետ կարելի է խոսել գաղտնիքներից, արտասվել, ծիծաղել և մոռանալ անհանգստությունները: Բայց ի՞նչ անել, եթե հանկարծ գիտակցում ես, որ աջակցության փոխարեն նախանձ ես զգում: Այդ մասին կպատմի հոգեբան Նվարդ Ամելյանը:
 

«Նախանձը հասկանալն ամենևին էլ դժվար չէ: Իսկ ուրիշ ի՞նչ մտածել, եթե մարդը լռում կամ խոժոռվում է ձեր կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությունների մասին պատմության ընթացքում: Երբեմն ավելի վատ է լինում. արժանի համաձայնության փոխարեն լսում ես ինչ- որ անհասկանալի բան, ասենք՝ «Դա հիմարություն է: Եվ, ընդհանրապես, պարզապես մեկ անգամ բախտդ բերեց և վերջ: Դա այնքան էլ մեծ հաջողություն չէ, ինչպես դու ես պատմում...»: Վիրավորակա՞ն է: Այո': Փոխարենը միանգամից պարզ է, որ նախանձ է:

Հարկավոր է հասկանալ, որ ունենալ ինչ-որ բան, ինչ ուրիշն ունի, իսկ դու՝ ոչ, միշտ չէ, որ վատ է: Հետևելով ինչ- որ մեկի ձեռքբերումներին և հստակ հասկանալով, որ նման հաջողություններ ես ցանկանում, կարելի է իրականում մոտիվացվել և հասնել այդ ամենին:

Օրինակ, եթե ընկերուհիդ ավտոմեքենա է գնել, իսկ դու հանկարծ հասկանում ես, որ դա հրաշալի է, գործնականում թեթևացնում է խնդիրները: Այդ պատճառով հավելյալ աշխատանք ես գտնում, վարկ ես վերցնում և քո սեփական «երկաթե ձին» ես գնում: Նույն զգացմունքը քո հանդեպ կարող է ունենալ ընկերուհիդ: Նա նույնպես ցանկանում է մեքենա ունենալ, ամուսնանալ, երեխա ունենալ և այլն:

Նախքան ընկերուհուդ նախանձելու համար մեղադրելը մտածիր. գուցե դա նրան իսկապե՞ս կօգնի հասնել ինչ- որ բանի, փոխել կյանքը, վերաիմաստավորել առաջնահերթությունները: Իսկ ինչո՞ւ ոչ: Մի՞թե ինքդ կսկսես նախանձել, եթե նա ինչ- որ ձեռքբերում ունենա:

Այլ հարց է ապակառուցողական նախանձը: Այսինքն՝ ընկերուհին նախանձում է և չի ամաչում այդ մասին հայտնել քեզ ու երրորդ անձի, բայց մատը մատին չի խփում սեփական կյանքում նման բան ստեղծելու համար: Ապակառուցողական է նաև մանրախնդիր նախանձը, օրինակ՝ նոր հագուստի համար նախանձելը:

Իսկ հնարավո՞ր է ապակառուցողական նախանձը վերափոխել կառուցողականի: Համենայն դեպս, արժե փորձել:

Սկզբի համար ընկերուհուդ որևէ օգնություն առաջարկիր, որտեղ, ըստ նրա, չի կարողանում երկնքից աստղեր իջեցնել: Եթե նրան դուր են գալիս քո հագուստները, ուրեմն առաջարկիր միասին շրջել խանութներով: Եթե նա իսկապես գնահատում է քո ոճը, ապա, հնարավոր է, կհետևի քո խորհուրդներին: Իսկ եթե դա միայն նախանձի ձայնն է, ստիպված կլինի լռեցնել, քանի որ այս դեպքում արդեն հավասար հնարավորություններ ունեք տեսականին ուսումնասիրելու և ինչ- որ բան ընտրելու հարցում:

Բայց եթե փորձում ես օգնել մեկ, երկու, երեք անգամ, իսկ ընկերուհիդ չի գնահատում քո ջանքերն ու շարունակում է նախանձել, արժե՞, արդյոք, շարունակել»:

 



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: 25.09.14 | Հեղինակ: NEWS.am STYLE

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: erkusov.com (25.09.14) | Հեղինակ: NEWS.am STYLE
Դիտումներ: 1934 | Տեգեր: Հարցեր հոգեբանին, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...