Սիրելի' աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեստը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…

Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար


1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.

ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,

բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9

գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3

/ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ - Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար www.erkusov.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ


Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար
 
 


   www.erkusov.com

Սիրելի' աղջիկներ, հավանաբար ձեզ կհետաքրքրի, թե ինչպիսի տղամարդ է ձեզ վիճակված: Այս թեստը կօգնի քիչ-թե շատ կողմնորոշվել այդ հարցում…

Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար


1. Տոթ, ամառային օր է: Դուք ընկերներով գտնվում եք անտառային լճի ափին: Ինչ-որ մեկը առաջարկում է լողանալ առանց լողազգեստի.

ա/ դուք ստիպված համաձայնում եք. ցանկալի չէ, որ ձեզ համարեն կեղծ բարեպաշտ կամ ձանձրալի -6,

բ/ անմիջապես հանվում եք, մտնում ջուրը, դուք բաց չեք թողնում ոչ մի զվարճություն -9

գ/ Հրաժարվում եք, քանզի գտնում եք, որ ձեր կառուցվածքն ինչ-ինչ թերություններ ունի -3



2. Տղամարդկանց կողմից տրված այս հայտարարություններից ո՞րը ձեզ կգրավեր.

ա/
«Փնտրում եմ հարազատ հոգի, որի հետ կարելի է վայելել բնության գեղեցկություններն ու պոեզիայի հաճույքը» -3

բ/
«Բարձրահասակ, անթերի կառուցվածքով տղամարդը կարող է օգնել Ձեզ՝ երջանիկ զգալ: Պատասխանեք ներկայացնելով նաև լուսանկար» -6

գ/
«Եթե ուզում եք ամուր ընտանիք ունենալ, իսկ արտաքինին մեծ ուշադրություն չեք տալիս, ուրեմն մենք պետք է հանդիպենք» -9



3. Որքանո՞վ եք անկեղծ, երբ խոսում եք սեփական խնդիրների կամ թերությունների մասին.

ա/ Ես այդ մասին չեմ խոսում, թող բոլորը կարծեն, որ ես անթերի եմ -3

բ/ Ինչ-որ հարցերում անկեղծ եմ, բայց, ընդհանրապես, իմ շուրջը ստեղծում եմ խորհրդավորություն -9

գ/ Շատ անկեղծ եմ, ինչպես բաց գիրք -6:


 

4. Ձեր երկրպագուն իրեն ներկայացնում է որպես սիրախաղի (սեքսի) հմուտ գիտակ, սակայն շուտով փաստերը Ձեզ համոզում են հակառակը: Դուք.

ա/ խնայելով նրա ինքնավստահությունը, անվանում եք նրան «վագրիկս» -6

բ/ ինքներդ եք բացատրում, թե ինչպես պետք է գործել -3

գ/ փորձում եք հուսադրել նրան ձեր քնքշությամբ ու սիրով -9



5. Ի՞նչն է ամենից առաջ հետաքրքրում Ձեզ այն տղամարդու մեջ, որի հետ ծանոթանում եք.

ա/ մասնագիտությունը և աշխատանքի վայրը -3

բ/ արտաքինը -6

գ/ ինչու չի ստացվել նրա անձնական կյանքը կամ նախորդ կապը -9



6. Դուք հագնվում եք այնպես, որ.

ա/ երևաք համեստ, բայց նրբագեղ -9

բ/ Ձեզ հարմար լինի -3

գ/ գայթակղիչ լինեք տղամարդկանց համար - 6


7. Ձեր ընկերները.


ա/ միայն կանայք են -3

բ/ հիմնականում կանայք են, բայց ընկերություն եք անում նաև տղամարդկանց հետ -9

գ/ միայն տղամարդիկ են -6



8. Երեկույթի ժամանակ Ձեր ընկերը հրավիրում է ուրիշին: Դուք.

ա/ արտաքուստ հանգիստ կպահեմ ինձ մինչև երեկոյի վերջը -9

բ/ ես էլ սիրախաղ կսկսեմ ուրիշի հետ -6

գ/ կհեռանամ՝ շրխկացնելով դուռը -3



9. Եթե հնարավորություն ունենայիք, արձակուրդը կանցկացնեիք

ա/ Կանարյան կղզիներում -6

բ/ շրջելով Եվրոպայի բոլոր հայտնի թանգարաններում -3

գ/ ճանապարհորդելով որևէ էկզոտիկ վայրում -9


10. Դուք հրավիրված եք դիմակահանդեսի, որտեղ պետք է ներկայացնեք Բարբարա անունով որևէ հայտնի կնոջ: Ձեր ընտրությունը.


ա/ Բարբարա Բուշ -3

բ/ Բարբի տիկնիկ -6

գ/ Բարբարա Սթրեյզանդ -9


Ամփոփում

Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համար


30-49 միավոր. աններկայանալի, անհետաքրքիր

Այն տղամարդիկ, որոնց ուշադրությունն եք գրավում, հետաքրքիր չեն: Դուք սրտնեղում եք դրանից, քանի որ մտածում եք, որ ավելի լավին եք արժանի: Բայց ամեն ինչ կախված է Ձեզնից: Դուք չափազանց
«փակ» եք, խուսափում եք շփումից և ձեզ պահում հեռավորության վրա: Եղեք համարձակ և կանացի: Դուրս եկեք ձեր պատյանից և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչպիսի հետաքրքիր տղամարդիկ կսկսեն շրջապատել ձեզ:

50-69 միավոր. դոնժուան, կնամոլ


Տղամարդիկ պտտվում են ձեր շուրջ այնպես, ինչպես ճանճերը՝ մեղրի: Բայց արագորեն հեռանում են, քանի որ նրանք չեն դիմանում գայթակղությանը: Դուք, իհարկե, շատ սեքսուալ եք և հմայիչ, բայց լուրջ տղամարդկանց պետք է ավելի շատ բան: Եթե ուզում եք, որ երկրպագուն մնա ձեր կողքին ընդմիշտ, փորձեք ազատվել թեթևամիտ հագուստից և պահվածքից: Մի համարեք մյուս կանանց  թշնամիներ: Ավելի զուսպ պահվածք Ձեր արտիստիզմի հետ միասին և դուք կունենաք լուրջ երկրպագու Ձեր կողքին:

70-90 միավոր. կատարյալ

Նա այնքան հմայիչ է, որ կանայք նրա կողքին կորցնում են խոսելու ընդունակությունը և այնքան համեստ է, որ ինքն էլ չի զգում: Նա միայն տեսնում է ձեզ,
«շնչում» ձեզնով, նկատում է միայն ձեզ: Նա անձնազոհ է, հոգատար, ուժեղ: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում: Շատ պարզ. դուք արժանի եք իրար: Իսկ եթե չեք հանդիպել ձեր կատարյալ տղամարդուն, համբերեք. ամեն ինչ դեռ առջևում է:

1111



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ | Ավելացրեց: 19.11.11 | Հեղինակ: www.erkusov.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ | Ավելացրեց: erkusov.com (19.11.11) | Հեղինակ: www.erkusov.com
Դիտումներ: 8212 | Տեգեր: հոգեբանական թեստ, Ճակատագիրն ո՞ւմ է նախատեսել ձեզ համ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...