Թերարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի` այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն` հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով` մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:

 
 
/ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ - Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյան erkusov.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Թերարժեքության բարդույթ. արդյոք բոլո՞րն ունեն. հոգեբան Դավիթ Ջամալյան
 
 


   erkusov.com

 
 
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու
 
Թերարժեքության բարդույթը սեփական անձի հանդեպ բացասական վերաբերմունքն է, ինքնահարգանքի շատ ցածր աստիճանը և ինքնանվաստացման որոշակի տարրեր է պարունակում: Որոշ դեպքերում կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Թերարժեքության բարդույթը, թերևս, բոլորիս հատուկ հոգեբանական համակարգ է: Համաձայն հայտնի հոգեբան Ադլերի` այդ զգացումով բոլորն են ծնվում, բայց կյանքի ընթացքում ինչ-ինչ ձևերով փոխհատուցում են այն` հաջողությունների հասնելու կամ ինքնակատարելագործման միջոցով: Սեփական հաջողություններով ինքնահաստատվելով` մարդը ձեռք է բերում սեփական անձն արժևորելու զգացում:
 
 
Յուրաքանչյուր մարդու թերարժեքության բարդույթն իր տեսակի մեջ անկրկնելի է: Ընդհանրություններ և որոշ օրինաչափություններ, իհարկե, կան, հատկապես դրսևորումներում, սակայն բարդույթի բովանդակությունն անհատական է: Մեկի համար թերարժեքության բարդույթ է ցածր հասակը, մյուսի համար` լեզվական արատը և այլն: Ընդ որում անհրաժեշտ է հատուկ նշել, որ թերարժեքության պատճառը միշտ չէ, որ իրականում գոյություն ունի, այն հաճախ ձևավորվում է սխալ գնահատականների հետևանքով, հիմնականում կազմավորվում է ենթագիտակցաբար: Քիչ չեն մարդիկ, ովքեր արժանի լինելով շատ ավելի մեծ ձեռքբերումների` բավարարվում են փոքր ու համեստ դերակատարումներով կամ հեշտությամբ իրենց դիրքերն ուրիշներին են զիջում: Թերարժեքության բարդույթի պատճառ կարող են լինել նաև ծնող-երեխա սխալ հարաբերությունները, որոնք երեխայի հոգում ենթագիտակցական թերարժեքություն են ձևավորում: Անձնական կյանքը չդասավորած երիտասարդը, ով արժանի է երջանիկ լինելու, հաճախ չի կարողանում գտնել իր երջանկությունը: Կամ աղջիկը տանը մնալու վախից (որը կրկին թերարժեքության հետևանք է) սխալ քայլ է կատարում` ընտրելով առաջին պատահածին, ինչն ինքնավստահության պարագայում չէր անի:
 
 
Խորհուրդ: Պետք է ինքնահաստատվել: Ունենալ թեկուզ փոքրիկ ձեռքբերումներ և գնահատել անգամ չնչին հաջողությունը: Երբեք չի կարելի ասել` ես չեմ կարող: Պետք է անընդհատ կրկնել` ես կարող եմ և մտովի խաղալ այն իրադարձությունները, որոնք անիրականանալի են թվում կամ որոնց կենսագործման համար համարձակությունը չի բավարարում: Յուրաքանչյուր հաջողությունից անհրաժեշտ է ոգևորվել և կրկնել` ուրեմն ես կարող եմ, ուրեմն դա հնարավոր է, ուրեմն ես արժանի եմ: Դա ուժ է տալիս: Ամեն փոքրիկ հաջողությունից հետո պետք է ասել` ես ավելին կարող եմ անել:

1111



Տարածել...



Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: 03.01.12 | Հեղինակ: erkusov.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: erkusov.com (03.01.12) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 4400 | Տեգեր: Հոգեբանական, թերարժեքության բարդույթ, ինչպես դառնալ ինքնավստահ, հոգբան Դավիթ Ջամալյան, Գիշերային կյանք, հոգեբանի մեկնաբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...