Սիրած էակի  հետ ամուսնական դաշինք կնքելու օրն, ինչ խոսք, կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է: Օր, որին երկար եք սպասել, պատկերացրել երազներում` քուն թե արթմնի: Ինչպես առավելագույնս հիշարժան դարձնել այն…
 
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ. Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն
 
Այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սպառվում մեկով. ոմանք նախընտրում են ավանդական ճոխ ու բազմամարդ հարսանիքը`  լիմուզինով, շքեղ մեքենաներով, բնականաբար նաև պսակի եկեղեցական օրհնությամբ, որն իսկապես հուզիչ է և սրտահույզ: Ոչինչ, որ ոմանք հետո ամիսներ շարունակ պետք է մտածեն վերցրած պարտքը մարելու մասին: Մյուսները բավարարվում են միայն եկեղեցով ու փոքրիկ խնջույքով նեղ միջավայրում, այնուհետև զույգն ուղևորվում է ճամփորդության: Կան զույգեր էլ, որոնց համար միայն ճամփորդությունը բավական է. «Ի՞նչ իմաստ ունի հավաքվել մի քանի տասնյակ մարդկանցով, որոնց մեծամասնությանը կամ չես ճանաչում, կամ էլ տեսնում ես տարվա մեջ մի քանի անգամ միայն»: Ընդ որում` հրաժարվում են և եկեղեցի գնալուց:

 

/ԵՐԿՈՒՍՈՎ - Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր" />
Загрузка...