Սեր առաջին հայացքից...

Սեր  առաջին հայացքից.... Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի,  կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպես ընդունել նոր զգացմունքը:

  Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին` արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. միթե ուրիշ սեր էլ է լինում:

Ինչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչու առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ…

 Կան մի  շարք բացատրություններ:կ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել` իսկ մի±թե ուրիշ սեր էլ է լինում:

 
/ԵՐԿՈՒՍՈՎ - Սեր առաջին հայացքից... Լինա ամսագիր" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ԵՐԿՈՒՍՈՎ


Սեր առաջին հայացքից...
 
 
Загрузка...



Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի, կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպես ընդունել նոր զգացմունքը:

Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին` արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. միթե ուրիշ սեր էլ է լինում:

Ինչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչու առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ…

 Կան մի  շարք բացատրություններ:

                                           

Պատճառներից մեկը պայմանավորված է ֆերոմոնների ներգործությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է հակառակ սեռին գրավելու համար: Անհասկանալի է միայն, թե ինչու մեկի ֆերոմոնների ազդեցությունից գլուխդ պտտվում է, իսկ մյուսների կողքով անցնում ես անտարբեր:

Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 48 անծանոթ կին և տղամարդ խոսակցության ընթացքում նայել են միմյանց աչքերին: Պարզվել է, որ երկարատև հայացքն ուժեղացնում է սիրահարվածության զգացումը և վստահությունը զուգընկերոջ հանդեպ:

Եթե մարդը, որն անթարթ նայում է աչքերիդ,  քեզ հաճելի է, շարունակում ես կոնտակտ պահել նրա հետ: Եվ առաջանում է սեր առաջին հայացքից: Իսկ եթե նա քեզ տհաճ է, հեռացնում ես աչքերդ, և ոչինչ չի պատահում: Առաջին հայացքից ծագած սերը բացատրվում է նաև նրանով, որ հակառակ սեռի մեջ մենք փնտրում ենք մեր հորը (մորը) հիշեցնող գծեր:  Եթե մենք հանդիպում ենք նման մեկին, առաջանում է սեր առաջին հայացքից:

Մենք հաճախ սիրահարվում ենք նրանց, ում աչքերի մեջ տեսնում ենք մեր արտացոլանքը:  Իսկ միստիկային հակված մարդիկ հավատում են, որ անցյալ կյանքում բաժանված սիրահարներն անպայման պետք է հանդիպեն նորում և ճանաչեն միմյանց:

  Բայց ինչքան տարբերակներ էլ լինեն, իսկ դրանք բազմաթիվ են, այս երևույթին հանդիպած մարդկանց մոտ առաջանում է մի հարց. կարելի է վստահել առաջին հայացքից ծագած զգացմունքին…

 Սիրո մեջ ընդանհրապես երաշխիքներ չկան: Պետք է միայն պարզել` ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ տվյալ մարդու հետ:
Եթե նրա մեջ քեզ ձգում է միայն ֆիզիկական կողմը, ուշադրություն դարձրու, թե որքանով են համընկնում ձեր հետաքրքրությունները, շրջապատը: Եթե դրանք շատ տարբեր են, ձեր հարաբերությունները դժվար թե ամուր լինեն: Կարող է նաև այնպես պատահել, որ նրա մեջ տեսնես ոչ թե անհատականության, այլ այն գծերը, որ ուզում եք տեսնել (հիշեցնող ձեր հորը կամ նախկին ընկերոջը): Իսկ եթե քեզ հաջողվի ընդունել նրան, ինչպես որ կա, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները բարեհաջող ընթացք կստանան:

Սերն առաջին առաջին հայացքից ոչնչով վատ չէ երկրորդից կամ երրորդից: Իրական կյանքում շատ են դեպքերը, երբ մարդիկ սիրահարվում են  հազիվ իրար տեսած և երջանիկ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել` իսկ միթե ուրիշ սեր էլ է լինում:


1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ԵՐԿՈՒՍՈՎ | Ավելացրեց: erkusov.com (14.02.13) | Հեղինակ: Լինա ամսագիր W
Դիտումներ: 5432 | Տեգեր: կանայք և տղամարդիկ, սեր, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...