ԼՍԵԼ ԱՈՒԴԻՈՆ

Ասում են՝ հակադիր բևեռները միշտ իրար ձգում  են: Բայց միշտ չէ, որ այդպես է: Օրինակ, ինչպե՞ս կարող ես ապրել մեկի կողքին, ում աշխարհընկալումը քոնի 180 աստիճանով շրջված պատկերն է, ով դաստիարակվել է այլ ավանդույթներով ու համակարծիք չէ կյանքի մասին քո հայացքներին: Միանման արժեքներ ունեցող զույգերն ավելի ամուր ընտանիքներ են կազմում: Ամուսնական կյանքում շատ են առաջին հայացքից մանրուք թվացող, բայց իրականում ճակատագրական նշանակություն ունեցող հարցերը, որոնք սիրահարված մարդը չի կարևորում. բնավորություն, վարքագիծ, սովորություններ և ավանդույթներ, դաստիարակություն, ճաշակ, սկզբունքներ, առաջնահերթություններ, քաղաքական համոզմունքներ, հիգիենայի և սնվելու հետ կապված հարցեր… Թվարկումը կարելի է շարունակել:

/ԵՐԿՈՒՍՈՎ - «Մենք տարբեր մարդիկ ենք…» (Զույգերի համատեղելիության մասին) Նարինե Սանոյան, «Լինա» ամսագիր" />
Загрузка...