Կյանքը ամուսնությունից հետոԹվում է՝ ամուսնությունից հետո զգացմունքները սկսում են մարել, մանավանդ երբ սկսվում են խոհանոցային հոգսերը, երեխայի խնամքը, երբեմն էլ բարեկամների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Իսկ քանի դեռ չենք անցել եկեղեցու շեմը, մնում է միայն ենթադրել՝ կա՞ արդյոք սեր «հայտարարում եմ ձեզ այր և կին» խոսքերը լսելուց հետո:

Եթե այս տողերը կարդը 15 տարեկան աղջիկը, կհերքի բոլոր կասկածները. Պատանիներին թվում է, թե սերը նույնքան հավերժ է, որքան կյանքը:
Բայց տարիների հետ գիտակցում ենք, որ սերը հեքիաթ չէ, ոչ էլ ամենազոր զգացմունք: Բախվելով կենցաղի, մեծ ու փոքր խնդիրների և «բնավորություն» կոչվածի հետ՝ սերը հեշտությամբ հօդս է ցնդում, ասես չի էլ եղել: Բայց և ճիշտ չեն նրանք, ովքեր ամուսնությունը սիրո գերեզման են համարում:

Հոգեբանները պնդում են, որ խոր ու հարատև հարաբերությունները ոչ միայն կարող են, այլև լավագույնս ձևավորվում են հենց ընտանիքում:


Ուրեմն ի՞նչ է հարկավոր: [...]

 

/ԵՐԿՈՒՍՈՎ - Ապրու՞մ է սերն ամուսնությունից հետո... Էլինա Մելիքյան" />
Загрузка...