Ի՞նչ է սերը… Այնքան շատ են այս մասին խոսում ու երգում, գովերգում բանաստեղծություններում… Բայց ի՞նչ է այն… բացատրել ոչ ոք չի էլ փորձում: Միայն թե չասեք, թե դուք ամեն ինչ գիտեք: Իսկ եթե մտածում եք, թե սերը միայն ինքնամոռաց հառաչանքն է՝ այգու նստարանին նստած, սխալվում եք…
 
Ինչու՞ և ինչո՞վ են տարբերվում սերն ու սիրահարությունը
 
Հառաչանքները, առաջին պոռթկումները և համատեղ հաճելի ժամանցը ընդամենը սիրահարություն է: Այդ շրջանում թվում է, թե ձեր կողքին է աշխարհի ամենալավ ու ամենաուշադիր անձնավորությունը: Դուք չեք նկատում նրա թերությունները: Դուք պարզապես արհաՍերմարհում եք ամեն բացասականը սիրելիի մեջ:
Դուք տարված եք: Ապրում եք ամենահարուստ ու բազմազան զգացողություններ, մինչ այդ չապրված տպավորություններ: Ի հայտ են գալիս ընդհանուր հետաքրքություններ, և տեղի է ունենում հոգեկան շփում: Բայց դա ընդամենը սիրահարություն է:
 
Ինչքա՞ն ժամանակ կարող է սիրահարությունը ձգվել:  6 ամի՞ս, 1 տարի՞… Բայց ոչ ավելի: Եթե դրանից հետո չառաջանա կրքոտ կապվածություն, ապա այդ սիրահարությունը կվերածվի պարզապես ընկերության:
/ՀԱՐՄՈՆԻԱ - Ինչու՞ և ինչո՞վ են տարբերվում սերն ու սիրահարությունը www.erkusov.com" />
Загрузка...