RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՄՈՆԻԱ & ՍԵՐ » ՀԱՐՄՈՆԻԱ

Ի՞նչ է Տանտրան
 


 


   erkusov.com


Տանտրան մեզ հասած ինքնակատարելագործման հնագույն մեթոդներից է, որտեղ ցանկության էներգիան չի ճնշվում, այլ գիտակցաբար օգտագործվում է առողջացման, երկարակեցության և հոգևոր զարգացման համար: Տանտրան գիտակցությունն ընդլայնելու տեխնիկա է:
 
 

Ժամանակակից բժշկությանը հայտնի է սեքսուալ էներգիայի կապի մասին հիպոֆիզի և հիպոթալամուսի հետ: Սեքսուալ էներգիան ակտիվացնում է դրանց ֆունկցիան, ազդում   ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացման, իրականության ընկալման վրա:
Այն առաջացել է Հնդկաստանում: Սանսկրիտից թարգմանվում է որպես «կարի մեքենա»: Սիմվոլիկ իմաստով դա ուսմունք է, որը իրար է կարում, միացնում նյութականը իդեալականին, մարմնականը հոգևորին, ռացիոնալը իռացիոնալին, տղամարդկայինը (Ին)  կանացիին (Յան):

Տան՝ ընդլայնել, ծաղկեցնել, տրա՝ միջոց, գործիք: Հետևաբար տանտրա նշանակում է գիտակցությունը ընդլայնող գործիք:
Տանտրան փորձում է կնոջ և տղամարդու սեքսուալ միությամբ հասնել ունիվերսալ միացության և հասնել կատարյալ ամբողջականության ամեն ինչում:
Ըստ տանտրայի` մարդ պետք է գիտակցի իր կատարելությունը: Եվ միայն այդ դեպքում, գիտակցելով իր աստվածային էությունը, կկարողանա իսկապես խոնարհվել Աստծուն: Տանտրայի բանալին է համարվում ազատվել էգոյից և դառնալ Աստծո հետ մեկ: Այդ դեպքում զուգընկերը դիտվում է աստվածային, կատարյալ էակ և տիեզերքի կենտրոն: Ընդունելով տանտրայի այս գաղափարը՝ ցանկացած հպում դուրս է գալիս սովորական զգացական բոլոր սահմաններից և բերում է ոչ միայն մարմնական էքստազի, այլ նաև առողջ գիտակցման:

 Տանտրայում սուբլիմացվում է այն ամբողջ էներգիան, որը առաջանում է սեքսի ժամանակ: Գիտակցաբար սեքսուալ կոնտակտը չի արագացվում, փոխարենը հնարավորինս ձգձգվում է: Այստեղ օրգազմը ինքնանպատակ չէ:
Օրգազմը՝ որպես սեքսուալ կոնտակտի պիկ, հսկայական էներգիա է խլում: Բնության մեջ շատ արու կենդանիները սատկում են հենց այդ էներգիայի կորստի պատճառով: Տանտրայում այդ էներգիան է, որ սուբլիմացվում է: Այսինքն դա հերթական սեռական ակտ չէ, որից հետո կնոջ և տղամարդու մարմինները բաժանվում են, կորցնելով իդեալական ամբողջականությունը: Տանտրայի դեպքում, նրանք որքան հնարավոր է երկար մնում են նախաօրգազմային երանելի վիճակում, առանց էակուլյացիայի, առանց էներգիայի բաց թողման: Այդ էներգիան վերածվում է մեդիտացիայի: Եվ դրանով երկուսը դառնում են ամբողջական: Այն էներգիան, որը բաց թողնելով, պետք է ուժասպառ անի, հակառակը, սուբլիմացվում է կենսատու ակտիվացնող էներգիայով: Իր մեջ կրելով տիեզերական ամբողջականություն և հաճույք՝ բերում է հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: ՀԱՐՄՈՆԻԱ | Ավելացրեց: erkusov.com (08.02.14) | Հեղինակ: erkusov.com
Դիտումներ: 4403 | Տեգեր: Ներաշխարհ, սեքս, Հարմոնիա | - Վարկանիշ -: 0.0/0