Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի

«Վախեցրել են քաղցրիկին»․ Պուտինը ստիպված է եղել երկու անգամ ընդհատել ելույթը՝ երեխայի լացի պատճառով (տեսանյութ)
 

 


   

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել երկու անգամ դադարեցնել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ելույթը՝ ներկա փոքրիկներից մեկի լացի պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը։

Բազմազավակ ընտանիքներին «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ Ալեքսանդրյան սրահում ելույթ ունեցող Պուտինը ստիպված է եղել հանկարծ կանգ առնել, երբ սրահում լսվել է երեխայի լացի ձայնը։

«Մայրիկին է ուզում, հիմա կհանգստանա», - ասել է նախագահն ու փորձել շարունակել։

Կարճ ժամանակ անց, սակայն, Պուտինը ստիպված է եղել կրկին ընդհատել ելույթը, քանի որ երեխան նորից է սկսել լաց լինել։

«Վախեցրել են քաղցրիկին, ոչինչ, հիմա կհանգստանա»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ «Ծնողական փառք» շքանշանը ՌԴ-ում հանձնվում է յոթ և ավելի երեխա դաստիարակող ծնողներին։



Տարածել...
 

Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: 02.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (02.06.18)
Դիտումներ: 1425 | Տեգեր: ելույթը՝, եղել, քաղցրիկին»․, անգամ, Ստիպված, երկու, Պուտինը, Են, «Վախեցրել, ընդհատել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...