Ջոն Փիրս անունով մի մարդ ժողովել է ասույթների մի ամբողջ հավաքածու: Նա հեղինակ է համակարգչի և էլեկտրոնային արտադրության ու նրա զարգացման մասին չափազանց արժեքավոր մտքերի:  
Ժամանակակից սրամտություններ
 
Տվյալ հարցի կապակցությամբ նրա սիրած մտքերից մեկը դրված է Փիրսի օրենքի ձևակերպման մեջ. «Խնդրի լուծումը փոխում է հենց խնդիրը»: Փիրսը նկատի է ունեցել, որ ժամանակակից համակարգիչների առաջարկած զանազան լուծումներն սկսում են նոր, ավելի լուրջ խնդիրներ առաջ բերել:
/Զվարճալի - Ժամանակակից սրամտություններ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի


Ժամանակակից սրամտություններ
 
 


   
 

Ջոն Փիրս անունով մի մարդ ժողովել է ասույթների մի ամբողջ հավաքածու: Նա հեղինակ է համակարգչի և էլեկտրոնային արտադրության ու նրա զարգացման մասին չափազանց արժեքավոր մտքերի:
 
Ժամանակակից սրամտություններ

Տվյալ հարցի կապակցությամբ նրա սիրած մտքերից մեկը դրված է Փիրսի օրենքի ձևակերպման մեջ. «Խնդրի լուծումը փոխում է հենց խնդիրը»: Փիրսը նկատի է ունեցել, որ ժամանակակից համակարգիչների առաջարկած զանազան լուծումներն սկսում են նոր, ավելի լուրջ խնդիրներ առաջ բերել: Իր ճշմարտությունն ապացուցելու համար նա «Նյու Յորք» ամսագրում իր ստեղծած «Ադամ» համակարգչի գովազդներ տպագրեց և դիմելով ընթերցողներին, խնդրեց ուղարկել նախընտրած գաղափարներ, սկզբունքներ, օրենքներ, տափակ մտքեր, մտորումներ… Նամակները թափվեցին հեղեղի պես և արդյունքում կազմվեց մի ամբողջ գիրք, որ վկայում էր, թե ինչքան շատ են աշխարհում անհայտ փիլիսոփաները: Ահա նրանցից մի քանիսը:

1.Ֆլինի մտորումները

Եթե կարողանայի նորից ապրել կյանքս, ապա միևնույն սխալներն ավելի արագ կկատարեի:

2. Բարախի կանոնը

Ալկոհոլիկը այն մարդն է, ով ավելի շատ է խմում, քան իր բժիշկը:

3. Հորովիցի կանոնները

Իմաստությունն այն է, որ գիտես, թե երբ խուսափես կատարելությունից:
Երկու վայրկյանում համակարգիչն այնքան սխալ  է անում, որքան քսան հոգին` քսան տարում:

4. Փոնսի պոստուլատը

Այն պահին, երբ տղամարդը հմտություն է ձեռք բերում կնոջը բաց գրքի նման կարդալու, ուրեմն չափազանց ծեր է գրադարան պահելու համար:

5. Սոդերքվիստ տատիկի տափակությունը

Խոզերի մեծ մասը վերջանում է երշիկ դառնալով:

6. Չագերի կողմից հաստատված փաստ

Ասացեք ինչ-որ մեկին, թե տիեզերքում 300 մլն աստղ կա, կհավատա: Ասացեք, որ նստարանը նոր է ներկված, կուզենա շոշափել, որ վստահ լինի:

7. Տորոյի օրենք

Երբ գլխի եք ընկել, որ ինչ-որ մեկը մոտենում է ձեզ ակնհայտորեն բարություն անելու մտադրությամբ, անհապաղ փախեք, փրկվեք:

8. Հարաբերականության երկրորդ տեսություն

Եթե ձեր ծնողները երեխաներ չունենային, դուք, ամենայն հավանականությամբ, նույնպես չէիք ունենա:



Տարածել...


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: 12.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 437 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...