Անկասկած, ձեզ կհետաքրքրի, թե ինչպես են պատասխանում երեխաները հետևյալ հարցին. Ի՞նչ է սերը…

 
Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով
 

«Ի՞նչ է սերը… երբ ինչ-որ մեկը քեզ է սիրում, նա քո անունը արտասանում է յուրահատուկ կերպով: Երբ քո անունը նրա բերանից ուրիշ ձև է հնչում»:
Բ., 4 տարեկան:

«Սերը… երբ տատիկի մոտ արտրիտ սկսվեց, նա այլևս չէր կարողանում լաք քսել իր ոտքի մատերին, և դա սկսեց պապիկն անել: Նույնիսկ այն ժամանակ, երբ պապիկի մոտ էլ էր արտրիտ սկսվել»: Ռ., 8 տարեկան:

/Զվարճալի - Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի


Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով
 
 
Загрузка...


  

 
Անկասկած, ձեզ կհետաքրքրի, թե ինչպես են պատասխանում երեխաները հետևյալ հարցին. Ի՞նչ է սերը…

 
Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով
 

«Ի՞նչ է սերը… երբ ինչ-որ մեկը քեզ է սիրում, նա քո անունը արտասանում է յուրահատուկ կերպով: Երբ քո անունը նրա բերանից ուրիշ ձև է հնչում»:
Բ., 4 տարեկան:

«Սերը… երբ տատիկի մոտ արտրիտ սկսվեց, նա այլևս չէր կարողանում լաք քսել իր ոտքի մատերին, և դա սկսեց պապիկն անել: Նույնիսկ այն ժամանակ, երբ պապիկի մոտ էլ էր արտրիտ սկսվել»: Ռ., 8 տարեկան:

«Սերը… երբ կիսում ես քո տապակած կարտոֆիլը և չես սպասում փոխադարձ պատասխանի»: Ք., 6 տարեկան:

«Սերը… երբ դու ժպտում ես, անգամ երբ շատ հոգնած ես»: Թ., 4 տարեկան:

«Սերը… երբ նա կողքիդ է ողջ Նոր Տարվա տոնին, երբ դու դադարում ես քանդել նվերները և լսում ես նրան»: Բ., 7 տարեկան:

«Սերը… երբ տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը և նա սկսում է ամեն օր դա հագնել»: Ն., 7 տարեկան:

«Սերը… երբ մայրիկը հայրիկին տալիս է հավի լավագույն կտորը»: Է., 5 տարեկան:

«Սերը… երբ մայրիկը հայրիկի համար սուրճ է պատրաստում և միշտ առաջինը ինքն է փորձում, որ տեսնի՝ համե՞ղ է ստացվել արդյոք»: Դ., 7 տարեկան:

«Եթե ուզում ես իսկական սիրել սովորել, նախ պետք է սկսես նրանից, ում դու ուղղակի տանել չես կարողանում»: Ն. 6 տարեկան:

«Բոլորից շատ ինձ սիրում է մայրս: Բացի նրանից չկա որևէ մեկը, ով ինձ գիշերը համբուրում է»: Կ., 5 տարեկան:

«Ես գիտեմ, որ իմ մեծ քույրը ինձ սիրում է, որովհետև նա իր բոլոր հին իրերը ինձ է տալիս և ստիպված է լինում իր համար նորերը գնելու»: Լ. 4 տարեկան

Սրանք երեխաների պատասխաններն են այն հարցին՝ Ինչ է սերը, որին նրանք պատասխանել են «առավել սիրող» երեխայի մրցույթի համար: Հաղթողը 4 տարեկան մի տղա դարձավ: Մի օր նա տեսել էր, թե ինչպես է իր հարևանը դառը հեկեկում, որի կինը վերջերս էր մահացել: Երեխան մտել էր նրա բակ, նստել նրա ծնկներին այնքան, մինչև տղամարդը հանգստացել էր: Երբ երեխայի մայրը հարցրեց, թե ինչ էր նա հարևանին ասում, տղան պատասխանեց.  «Ոչինչ, պարզապես ես օգնեցի նրան արտասվել»:

Իսկ միգուցե դու՞ք էլ գիտեք, թե ինչ է սերը: Մեծահասակները ասում են, որ անհասկանալի է կամ խելացի հայացք ընդունելով` աֆորիզմների տեղատարափ են սարքում, կամ պարզապես ասում են, որ դա ոչ ոք չգիտի: Ինչի՞ց է, որ փոքրերը գիտեն, թե ինչ է սերը, իսկ երբ մեծանում են կորցնում են այդ գիտակցումը և փորձում թաքցնել մի շարք մահացած հայեցակարգերի ետևում:

Ի դեպ, իսկ դուք ինքներդ, գիտե՞ք, թե ի՞նչ է սերը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 644 | - Վարկանիշ -: 0.0/0