RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի

Ավստրալիայում կենգուրուն նոկաուտի է ենթարկել իրեն որսալ ցանկացող տղամարդուն
 


 


   

Արևմտյան Ավստրալիայում կենգուրուն բռունցքով հարված է հասցրել իր ուղղությամբ նշան բռնած որսորդի դեմքին: Ինչպես ներկայացնում է The Independent-ը, 19-ամյա Ջոշուա Հեյդենը եղբոր հետ վայրի կենդանիների որսի էր գնացել, երբ տեղի է ունեցել միջադեպը:

Որսորդները սկզբում երեք կենգուրուի էին նկատել, սակայն մեկն անհետացել էր տեսադաշտից: Այդ ժամանակ երիտասարդը գլուխը դուրս էր հանել ընթացքի մեջ գտվող մեքենայից՝ մյուս երկուսին նշանի տակ առնելու համար:

Անհետացած կենդանին կրկին հայտնվել է այդ պահին, մոտեցել ավտոմեքենային և հարվածել որսորդին: Նշվում է, որ կենդանին գրեթե բախվել է մեքենային և կոտրել դիմացի ապակին: «Այդ պահին կենդանին հետ ցատկեց և հարվածեց ուղիղ ծնոտիս»,- ասել է անհաջողակ որսորդը:

Երիտասարդը 30 վայրկյան անգիտակից է եղել հարվածից հետո: «Երբ ուշքի եկա, եղբայրս փորձում էր բացատրել ինձ, թե ինչ է պատահել», - նշել է որսորդը՝ մտածելով, որ այդ եղբայրն էր իրեն հարվածողը:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հայտնել են, որ նա 10 օր պետք է սպասի, որպեսզի դեմքի այտուցն իջնի, և հնարավոր լինի վիրահատություն անել:

Փորձագետի խոսքով՝ կենգուրուները սովորաբար խաղաղ կենդանիներ են, սակայն կարող են հարձակվել վախեցած ժամանակ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (19.02.18)
Դիտումներ: 296 | Տեգեր: ենթարկել, տղամարդուն, կենգուրուն, Ավստրալիայում, ցանկացող, որսալ, նոկաուտի, իրեն | - Վարկանիշ -: 0.0/0