Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի


89-ամյա Միշա պապը մերժել է 37-ամյա կնոջ ամուսնության առաջարկը
 
 


   

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 89-ամյա Միշա պապը շարունակում է կողակից գտնելու ապարդյուն փորձերը ու չնայած մի քանի ամիս դա նրան չի հաջողվում, Միշա պապը չի հուսահատվում, հավատում է, որ ծերության միայնությունը վերջապես իր հետ կիսող կգտնվի։

Միշա պապին զանգահարողներ, հետաքրքրվողներ լինում են, բայց նրանցից ոչ մեկ 89-ամյա պապի չափորոշիչներին չի համապատասխանում։ Իսկ գլխավոր չափորոշիչը տարիքն է։ Վերջին անգամ նրան զանգահարել ու ամուսնանալու ցանկություն է հայտնել 37-ամյա երիտասարդ մի կին։

«Իմ որդին 62 տարեկան ա, ամոթ չի՞, ես ո՞նց կարամ իմ թոռան տարիքի աղջկա տուն բերեմ։ Ես ուզում եմ նենց ամուսնանամ, որ տեսնողն ասի` հալալ ա քեզ, ոչ թե` հարամ ա քեզ»,– NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց Միշա պապը` կրկին խնդրելով, որ 65 տարեկանից երիտասարդ կանայք իրեն չդիմեն։

Միշա պապը կարծում է, որ իր անհաջողության պատճառը հայ կանանց հոգեբանությունն է։

«Եթե Ռուսաստանում ապրեի, մինչեւ հիմա մի հարյուր անգամ ամուսնացած կլինեի։ Հայ կնանիք մտածում են` ավելի լավ ա կիսասոված ապրեմ, բայց ուրիշի մուննաթին չմնամ։ Հետո էլ մենակ ապրում են, մի օր մահանում են, ոչ մեկ չի իմանում, գնում են, դուռը բացում են, տեսնում են` արդեն հոտել ա»,– ասաց Միշա պապը` պոտենցիալ թեկնածուներին վստահեցնելով, որ ինքը լավ ամուսին կլինի։

Միշա պապը Շնող գյուղում բնակվում է իր սեփական տանը, զավակները վաղուց ամուսնացել ու իրենց ընտանիքների հետ են ապրում։


 







Տարածել...


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: 05.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 1644 | Տեգեր: մերժել, 89-ամյա, ամուսնության, 37-ամյա, պապը, Կնոջ, Միշա, առաջարկը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...