Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Զվարճալի


21 անհեթեթ բան, որ մենք իմացել ենք հոլիվուդյան ֆիլմերից
 
 


   

Ցանկացած շենքի օդափոխանակման համակարգը հիանալի թաքստոց է: Ոչ մեկի մտքով չի անցնի ձեզ այնտեղ փնտրել, և դուք դրանով հեշտորեն կհասնեք շենքի ցանկացած հատված:

Եթե ինչ-որ մեկը հրազենային վնասվածք է ստանում, նրան անպայման պետք է հարցնել. «Ո՞նց ես»:

Երբ անջատում եք լույսը, որ քնեք, սենյակում ամեն ինչ լավ կերևա, միայն թե երկնագույն երանգի մեջ:

Հեռուստատեսային նորությունները, որպես կանոն, հաղորդում են հենց ձեզ վերաբերող լուրն այն պահին, երբ միացնում եք հեռուստացույցը:

Բոլոր պայթուցիկների մեջ կարմիր էլեկտրոնային հաշվիչներ են տեղադրված, այնպես որ դուք միշտ գիտեք, թե դրանք երբ են պայթելու:

Բոլոր անկողինները L-աձև վերմակներ ունեն, որոնք ծածկում են կնոջը մինչև ուսերը, իսկ տղամարդուն` մինչև գոտկատեղը:

Ֆիլմերի հերոսները չափազանց արագ են հավաքում տեքստեր, ընդ որում` երբեք չեն օգտագործում բացատի ստեղնը (пробел):

Հազը սովորաբար անբուժելի հիվանդության նախանշան է:

Երբ վճարում եք տաքսիստին, չեք նայում դրամապանակի մեջ, պարզապես հանում եք թղթադրամն ու մեկնում վարորդին:

Ցանկացած կողպեք հաշված վայրկյանների ընթացքում կարելի է բացել կրեդիտ քարտի կամ գրասենյակային ամրակի (скрепка) միջոցով:

Մղձավանջից արթնացած ցանկացած մարդ կտրուկ նստում է անկողնում և սկսում խորը շնչել:

Կարևոր չէ, թե քանի հակառակորդ ունեք կռվի ժամանակ. ձեր թշնամիները համբերատար կսպասեն, մինչև դուք հերթով կտապալեք իրենց:

Մեկ հատիկ լուցկու միջոցով կարելի է լուսավորել ֆուտբոլի դաշտի չափ սենյակը:

Երբ համացանցում որևէ բան եք փնտրում, հենց առաջին իսկ փորձից գտնում եք այն, ինչ ձեզ պետք է:

Շները միշտ գիտեն, թե ով է վատ հերոս և հաչում են նրա վրա:

Փարիզի բոլոր պատուհաններից երևում է Էյֆելյան աշտարակը:

Շարունակությունը՝ այստեղ



 









Տարածել...


Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: 22.09.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: erkusov.com (22.09.16)
Դիտումներ: 567 | Տեգեր: մենք, 21, հոլիվուդյան, իմացել, ենք, անհեթեթ, ֆիլմերից, բան, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...