Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Զինծառայողը հղիացրել է անչափահասին. հանդիպումը եղել է աղջկա ծնողների թույլտվությամբ
 
 


   armlur.am

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Նարեկ Դավթյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով (ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2 մասի 4 կետով (անչափահասի առևանգում) և 141 հոդվածի 1-ին մասով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների կիրառումը), սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարվա փորձաշրջան:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մարտին Հարությունյանը վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Դատավարական նախապատմության համաձայն՝  Նարեկ Դավթյանը 2012 թվականի դեկտեմբերի 2-ին անչափահաս Գ. Ա.-ի հետ Եղեգնաձոր քաղաքում զբոսնելուց հետո, չարաշահելով նրա վստահությունը, նրան Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում գտնվող տուն տանելու փոխարեն՝ ամուսնության նպատակով գաղտնի առևանգել է: Անչափահաս աղջիկը զանգահարել է քրոջը, ինչից հետո միայն նրա հորը հաջողվել է դստերը տուն վերադարձնել:

Այս ամենից բացի՝ ավելի վաղ Նարեկն ու անչափահաս Գ.-ն փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, ինչի արդյունքում Գ.-ն հղիացել է, իսկ 2014 թվականի հունվարի 4-ին՝ ծննդաբերել:

Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Նարեկը որպես վաշտի հրամանատար ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, և այդ ընթացքում ծանոթացել է գործով տուժող անչափահասի հետ: Ավելի ուշ նրանք հավանել են իրար, սկսել են շփվել, Նարեկը մասնակցել է անչափահաս աղջկա 15-ամյակին, և Գ.-ի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո հանդիպել են նաև դրսում: Այսուհանդերձ, Գ.-ի ծնողները Նարեկին զգուշացրել են, որ մինչև նա 16 տարեկան չդառնա, ամուսնության մասին խոսք լիներ չի կարող: Նրանք նշանվել են, և Նարեկը Գ.-ին տարել է իրենց բնակարան, որտեղ վերջինիս կամքով սեռական հարաբերություն են ունեցել, և անչափահաս աղջիկը հղիացել է:

Իր ցուցմունքում Նարեկն ասել է, որ իմացել է, թե իր նշանածը 16 տարեկան է, նրան չի առևանգել կամ բռնաբարել: Նարեկի խոսքերով՝ ինքը գիտակցել է, որ սեռական հարաբերություն ունենալը հանցանք է, սակայն սիրելով է դա արել և այդ պահին ոչինչ չի գիտակցել: Իսկ այն ժամանակ, երբ երեխան ծնվել է, գնացել է հիվանդանոց՝ տեսնելու, սակայն Գ.-ն չի ցանկացել: Նարեկը հայտնել է, որ հիմա ապրում են նորմալ պայմաններում, ունեն լավ փոխհարաբերություններ, իսկ երեխայի հայրությունն ինքը ճանաչել է:






Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 05.12.16 | Հեղինակ: armlur.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.12.16) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 6663 | Տեգեր: հանդիպումը, զինծառայողը, եղել, աղջկա, անչափահասին., ծնողների, թույլտվությամբ, հղիացրել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...