Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 21.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող
 
 


   Փաստինֆո

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Ժամկետային զինծառայող Վ.Վիրաբյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներն ստացել է 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։

Նախնական քննությամբ պարզվել է, որ զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող, ով ընդգրկված է եղել նույն հերթափոխում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողների միջև վիճաբանություն է առաջացել՝ մարտական ծառայության ընթացքում քնելու և այդ մասին վերադասին տեղեկացնելու համար, որի ժամանակ ծառայակիցը կրակահերթ է արձակել Վ.Վիրաբյանի ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ դեմքի և կրծքավանդակի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Բացի այդ, քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության այլ դեպքեր ևս։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել երկու ժամկետային զինծառայողի. նռնակաձիգի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 38-363 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և նրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ նույն ջոկի ավագ հրաձիգին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 11.07.17 | Հեղինակ: Փաստինֆո

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (11.07.17) | Հեղինակ: Փաստինֆո
Դիտումներ: 1518 | Տեգեր: մեկ, արձակել, այլ, զորամասի, նույն, զինծառայողի, զինծառայող, կրակահերթ, ուղղությամբ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...