Ընտրում ենք ամուսնական մատանի...Ամուսնությունը կարևոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը։ 

Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլև հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան։

/Ամենաընթերցվող նյութերից - Ընտրում ենք ամուսնական մատանի... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ընտրում ենք ամուսնական մատանի...
 
 


   

Ընտրում ենք ամուսնական մատանի...Ամուսնությունը կարևոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, ուստի այն մատանին, որը նա ընտրում է, պետք է համապատասխան լինի այդ իրադարձության նշանակությանը։ 

Ամուսնական մատանին ոչ միայն հավերժ սիրո խորհրդանիշ է, այլև հանդես է գալիս որպես ամբողջ կյանքի պարտավորության մի հիանալի նշան։ Սակայն, որոշակի կանոնների անտեղյակ լինելու պարագայում ամուսնական մատանին ընտրելը կարող է մի իսկական գլխացավանք լինել։ 

ladies.am-ը ներկայացրել է որոշ կանոններ, համաձայն որոնց դուք կարող եք ձեզ համար ճիշտ ամուսնական մատանի ընտրել։

 
Եթե շրջեք խանութներում, ապա կտեսնեք, որ ադամանդյա ամուսնական մատանիների բազում տարբերակներ կան, սակայն մատանու ընտրությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից են ձեր դրամապանակի պարունակությունը, ճաշակը և այլն։ Ահա մի քանի հիմնական տարբերակներ։
 
Միակնանի մատանի։ Միակնանի մատանին ամուսնական դասական մատանի է, որը մշտապես եղել է հանրահայտ ընտրություն։
 
Ադամանդե մատանի։ Այս պարագայում կողային քարերը տարբեր ագուցարաններով են հարմարեցված մատանուն։ Սա ոչ միայն պահպանում է ադամանդը, այլև ծայրն ավելի հարթ է դարձնում։ Նման մատանիները հիանալի ընտրություն կլինեն ակտիվ կանանց համար, ովքեր սիրում են նրբագեղ տեսք ունենալ։
 
 
Երեք ակնանի ադամանդե մատանի։ Այս մատանիները կազմված են երեք ադամանդներից, որոնք բնութագրում են անցյալը, ներկան և ապագան՝ որպես հավերժ սիրո խորհրդանիշ։ Այս մատանիների կենտրոնական մասում դրված է մեծ ադամանդ, իսկ մյուս երկու փոքրերը կողքերից են։
 
Ձեր ճաշակին համապատասխան մատանի ընտրելն այնքան էլ դժվարին գործ չէ, պարզապես պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի՝ ձեւին և որակին։ Հարսնացուների մեծ մասը նախապատվությունը տալիս է կլոր մատանիներին, սակայն պետք է օրիգինալ լինել՝ ընտրելով օվալաձև, տանձի տեսք ունեցող քարով կամ քառակուսի կտրվածքով մատանի։ Երբ խոսքը վերաբերում է որակին՝ առաջնային պետք է ուշադրություն դարձնել կտրվածքին, գույնին, կարատին և մաքրությանը։
 
Եթե հարսնացուները հետևեն վերոնշյալ կանոններին, ապա հարսանեկան մատանի ընտրելն այլևս դժվարություն չի լինի։
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 2410 | Տեգեր: Քո հարսանիքը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...