/Ամենաընթերցվող նյութերից - Ընտրիր թանկարժեք քարը, և մենք կպատմենք, թե ով ես դու. Թեստ 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ընտրիր թանկարժեք քարը, և մենք կպատմենք, թե ով ես դու. Թեստ
 
 


   168.am

 
 

Ո՞րն է Ձեզ ամենաշատը դուր գալիս: Քարի ընտրությունը կարող է շատ բան պատմել Ձեր մասին:

 

1. Մարգարիտ:

Եթե Ձեր ընտրությունը մարգարիտն է, ապա Դուք հպարտ և արժանապատվության զգացումով մարդ եք: Դուք իմաստուն եք, հաճախ օգնում եք ուրիշներին, իսկ Ձեր տանը միշտ իդեալական կարգ ու կանոն է: Դուք հանգիստ եք, բարի և միշտ մտածում եք խոսելուց առաջ:

Հնարավոր է, որ մարգարտի ընտրությունը խոսում է նաև այն մասին, որ Դուք պատրաստ եք կյանքի լուրջ փոփոխություններին:

2. Սուտակ:

Եթե Ձեզ դուր է գալիս սուտակը, ապա Դուք տարվող, կրքոտ և էներգիայով լի մարդ եք: Դուք միշտ պատրաստ եք «թամբել» ալիքը և գիտեք, թե ինչ է պետք անել արյունը նորից եռացնելու համար: Դուք էներգիայով լի եք, բայց դրա մեծ մասը ծախսում եք հողմաղացների դեմ պայքարում:

3. Ադամանդ:

Եթե Ձեր ընտրությունը կանգնել է ադամանդ վրա, ապա Դուք ուժեղ, վճռական և սեգ մարդ եք: Դուք Ձեր շրջապատին ապրելու ուժ եք տալիս: Դուք անվախ եք, համարձակ, իսկ գլխավոր արժեքը Ձեզ համար նորանոր արկածներն են:

4. Երկնագույն տոպազ:

Մարդիկ, ովքեր ընտրում են այս քարը, սովորաբար հանգիստ են և հավաքված: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ «նրանց ոչինչ փույթ չէ»: Եվ իրոք, քանի որ նրանք կարողանում են վայելել կյանքն ընդհանրապես և կյանքի առանձին մանրուքները՝ մասնավորապես:

Ձեր էներգիան ուրիշների վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Իսկ Ձեր հաղորդակցվելու ունակություններն արտակարգ են: Եվ դրանք մեկ անգամ չէ, որ օգնել են Ձեզ կյանքում: Պետք կգան նաև հետագայում:

5. Պերիդոտ:

Եթե Դուք ընտրել եք այս քարը, ապա գլխավորը Ձեզ համար Ձեր իսկական «ես»-ի որոնումն է: Եվ ներդաշնակությունը, ինչպես շրջապատում, այնպես էլ Ձեր մեջ:

Պերիդոտը հազվագյուտ և առեղծվածային քար է: Դրանց գտնում են կամ հողի տակ, կամ մեր երկրագնդի վրա ընկած մետեորիտների կտորների վրա: Դուք էլ այդպիսի հազվագյուտ և թանկարժեք մարդ եք:

6. Ակվամարին:

Դուք, հավանաբար, շատ եք սիրում օվկիանոս: Կյանքում Ձեզ բոլորը ճանաչում են՝ որպես ծայրահեղ խղճով մարդ, ով կարողանում է լսել:

Միաժամանակ Դուք էներգիայով լի եք և ձգտում եք նոր տպավորությունների:

Թվում է, թե Դուք Ձեր պրոբլեմներին ավելի հանգիստ եք վերաբերվում, քան ուրիշների տառապանքներին:

Դուք կարծում եք, որ լավ կյանք ապրել, նշանակում է՝ կյանքն ապրել ուրախ և հաճույքով: Թախիծն այն է, ինչը երբեմն խանգարում է Ձեզ լիաթոք շնչել:

7. Տանզանիտ:

Տանզանիտ սիրում են զգայուն և կրքոտ մարդիկ: Դուք մեծ պահանջ ունեք սիրելու և սիրված լինելու:

Դուք նաև ունեք անգերազանցելի կանխազգացողություն: Հաճախ վստահեք նրան: Նա հազվադեպ է սխալվում:

8. Ցիտրին:

Եթե Ձեզ դուր է եկել ցիտրինը, ապա Դուք ստեղծագործ մարդ եք: Այնպիսինին, ինչպիսին Դուք եք, ասում են՝ «գայթակղիչ պտուղ»:

Բայց Դուք կարող եք լինել նաև ջերմ և բարի մարդ: Դուք իդեալական գործընկեր եք աշխատանքում և ընտանիքում: Շատերի համար Դուք մռայլ երկնքում լույսի շող եք:

9. Վարդագույն տուրմալին:

Տուրմալինը ձգում է փափուկ, զգայուն և կարեկցող մարդկանց: Նրանք, որպես կանոն, շատ անկեղծ են, նույնիսկ՝ մի փոքր միամիտ:

Բայց դա չի նշանակում, որ Դուք թույլ եք: Եթե այս քարը տաքացնեք կամ շփեք, ապա այն էներգիա կճառագի: Նույն բանը կատարվում է Ձեզ հետ: Ձեզ դժվար է հունից հանել, բայց եթե որևէ մեկին հաջողվել է, ապա պետք է զգուշանալ:

10. Ամետիստ:

Դուք կյանքով լի, խելացի և շարժուն մարդ եք, եթե ընտրել եք ամետիստը: Դուք ճառագում եք էներգիա և վստահ եք Ձեր ուժերի վրա: Ոչինչ չկա, որ կարողանա կանգնել Ձեր ճանապարհին:

Եվ չնայած  Դուք սիրում եք կյանքից հաճույք ստանալ, Դուք նաև գերազանց ծնող եք:
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 20.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 5022 | Տեգեր: Թեստեր, Աստղագուշակ և ավելին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...