Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Խորհուրդներ գեղեցիկ լինելու համար
 
 


   

Mari Love-ը գրում է՝

Մի ամաչեք ձեր կառուցվածքից. այն, ինչ Աստված ձեզ տվել է, գեղեցիկ է: Իսկ դա նշանակում է, որ պետք է ընդգծեք դա: Կարևորը դա գրագետ և ճաշակով անելն է:


Գլխարկն ի վիճակի է կնոջը պատել այն խորհրդավորությամբ, որի կարիքը նա այդքան ունի:


Գեղեցիկ և որակյալ ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ մասն է:  


Ձեր կերպարում պետք է ինչ-որ մի այնպիսի բան լինի, որ ձեր այցեքարտը կհամարվի: Ինչ-որ այնպիսի բան, որ կբացականչի ձեր մասին:


Ամուսնալուծությունների պատճառը հաճախ քարտուղարուհիների հետ նախաճաշն է, սակայն ավելի հաճախ` չխնամված կնոջ հետ նախաճաշը:


Դարչնագույնը վտանգավոր գույն է: Այդ գույնի հագուստ ընտրելիս նախապատվություն տվեք շոկոլադի ամենավառ երանգներին:


Եթե շատ տնտեսող եք, գնեք շատ թանկ իր. էժանագին բաներ մի գնեք:


Գնումների գնալիս մի տարեք ձեր սիրելիներին ու ամուսիններին: Տղամարդիկ չեն սիրում նման բաներ, և հավանականությունը, որ կգնեք այն, ինչ պետք չի, շատ մեծ է:


Ուգգիները ո՛չ գեղեցկություն են ավելացնում, ո՛չ կանացիություն, ո՛չ էլ առանձնակի հարմար են:


Վառ կանաչ գույնը շատ է սազում դարչնագույն կամ կանաչ մազերով թխահեր աղջիկներին:


Կիպ սպիտակ տաբատ կարող են կրել միայն աղջիկները, ովքեր սեփական ոտքերի հետ կապված բարդույթներ չունեն:


Եթե տնից դուրս եք եկել այնպիսի հագուստով, որ վստահ չեք, որ այն ձեզ սազում է, այնպիսի տեսք ընդունեք, որ մի վայրկյան անգամ չեք կասկածում, որ հագնվել եք նորաձևության վերջին ճիչով:


Աղերսում եմ բոլոր կանանց հրաժարվել կապրիներից, որովհետև այդ տաբատները ոչ միայն չեն գեղեցկացնում ձեր կազմվածքը, այլ նաև փչացնում են այն:


Վարդագույն փափուկ սպորտային համազգեստները նույնքան վատ սովորություն են, որքան թխվածքի անզուսպ խժռումը:


Ձեր ոճի մասին պետք է խոսեն, այն պետք է հետաքրքիր լինի. խուսափեք ձանձրույթից և միատեսակությունից:


Եթե հայելու մեջ նայելիս կինը ցանկանում է պարել, ապա նա հիասքանչ տեսք ունի:


Եթե ցանկանում եք, որ ձեր տղամարդը միշտ հիանա ձեզնով, ապա պետք է աշխատեք ձեր վրա: Տղամարդիկ գնահատում են գեղեցիկ և խնամված կանանց, իսկ այդպիսի կին լինելը մեծ, սակայն հաճելի աշխատանք է:


Էպատաժը հետաքրքիր է, եթե այն պրոֆեսիոնալ է: 


Ձեր ոճը պետք է օգնի ձեզ ապրել, նպատակների հասնել, լավ զգալ:


Շատ կանանց, ցավոք, իրենց հագուստը միայն մտահոգում է:


Կինը պետք է աշխատի. կարևոր չէ, թե ինչ: Նա կարող է և տնային տնտեսուհի լինել, սակայն դրան պրոֆեսիոնալի պես մոտենալ: Դա անհրաժեշտ է, որպեսզի կինն իրեն լիարժեք զգա: Ինչպես տնային տնտեսուհիները, այնպես էլ աշխատող կանայք պետք է խնամված տեսք ունենան: Եթե տանն եք՝ դա չի նշանակում, որ կարող եք կարկատաններով ու մաշված հագուստով լինել:


Եղունգների ագրեսիվ դիզայնը նորաձև չէ. այն տգեղ է:


Ցածր գոտկատեղով ջինսերը կարճեցնում են մարմինն ու մեծացնում կոնքերը:


Մազերի գույնը պետք է բնական լինի և ներդաշնակ հոնքերի գույնի հետ: 


Մորթյա ժիլետն արդեն մի սեզոն չէ, որ խելքահան է անում Եվրոպայի նորաձևության հետևողներին. այն իսկապես նորաձև է:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 13.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.10.16)
Դիտումներ: 1609 | Տեգեր: գեղեցիկ, լինելու, խորհուրդներ, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...