RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Խորհուրդներ ծնողներին կամ ինչպես ուսումնական տարվա պատճառով սթրես չունենալ
 


 


   armeniasputnik.am

Դպրոցական ծրագիրը անպատրաստ երեխայի համար որոշակի ռիսկ է պարունակում, կարող է անգամ սթրեսի պատճառ դառնալ։ Գործոնների շարքում են նոր ուսուցչի հետ շփումը, հասակակիցների հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև դպրոցական ծանրաբեռնվածությունը։
 

Շատ կարևոր է երեխային նախօրոք նախապատրաստել դպրոցին, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց երկրորդ դասարան փոխադրված Վահեի մայրը` Հասմիկ Սահակյանը։

«Երեխային ես նախօրոք էի դպրոցին նախապատրաստում, պատմում էի, թե ինչ է նրան սպասում, որքան է այնտեղ մնալու, որ ուսուցչուհի է ունենալու։ Նա արդեն գիտեր, որ թվեր ու տառեր է սովորելու, և որ դպրոցում մի շարք նոր և հետաքրքիր առարկաներ է անցնելու։ Այսինքն` ես ամեն կերպ տրամադրում էի երեխային դպրոց գնալուն», — ասաց Սահակյանը։

Նա հայտնեց, որ իր որդին որոշակի դժվարությունների ամեն դեպքում բախվեց, մասնավորապես, տնային աշխատանքը կատարելիս։

«Երեխան դպրոցից հոգնած գալիս էր տուն և հանգստի կարիք ուներ։ Ի դեպ, մենք հիանալի ուսուցչուհի ունենք, որը շատ է սիրում երեխաներին։ Այդ առումով մեր բախտը բերել է։ Նա է ծնողներին խորհուրդ տվել երեխաներին միանգամից չծանրաբեռնել տնային աշխատանքներով։ Սկզբում երեխաները պետք է հանգստանան, հետո նոր դասերն անեն», — ավելացրեց մեր զրուցակիցը։

Ադապտացիա և դրական սթրեսներ

Հոգեբանական գիտությունների թեկնածու Լաուրա Պետրոսյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում պատմեց, թե ինչու են դպրոց գնացած և խաղալիքներից կտրված երեխաների մոտ խնդիրներ սկսվում։

Լաուրա Պետրոսյան

«Երբ խոսքն ադապտացիայի մասին է, հարկ է հաշվի առնել, թե ինչի մասին է խոսքը` դրական, թե բացասական սթրեսի մասին։ Հաճախ մենք սթրեսն ընկալում ենք որպես բացասական երևույթ։ Սակայն մարդը չի կարող զարգանալ առանց սթրեսային իրավիճակների», — ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` երբ երեխան առաջին դասարան է գնում, նրա համար դա նոր մթնոլորտ է (նոր ուսուցիչներ, համադասարանցիներ), և նա իրեն վստահ չի զգում։

«Ծնողները հաճախ փորձում են այնպես անել, որ երեխան չբախվի սթրեսների կամ խնդիրների, սակայն նրանք մոռանում են, որ դա կարող է օգտակար լինել, և հետևանքները կարող են դրական լինել», — նշեց հոգեբանը։

Նա ավելացրեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին է երեխայի առաջին արձագանքը, ինչպես նաև նրանից` որքանով հեշտ է նա շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ։
Պետրոսյանի խոսքով` եթե երեխան նոր մարդկանց հեշտ է ընդունում, նրա համար հետագայում ավելի հեշտ կլինի։

«Սակայն լինում են իրավիճակներ, երբ սթրեսը երեխայի վրա բացասական է անդրադառնում, և այդ պարագայում հաճախ հոգեբանի խորհրդատվության անհրաժեշտություն է առաջանում», — ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է ուսուցիչներին, հոգեբանի խոսքով, տարրական դպրոցների աշակերտներն ուսուցչին որպես մանկավարժ չեն ընկալում, այլ նրա մեջ տեսնում են մեկին, ով պետք է հոգ տանի իրենց մասին։ Հաճախ ուսուցչուհին մոր հետ է ասոցացվում։

Պետրոսյանը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին պետք է լինի ուսուցիչը` սկսած հագուստից վերջացրած երեխաների հետ հարաբերություններով և վարքով։ Ուսուցիչը պետք է վստահություն ներշնչի երեխային։



 

Խորհուրդներ

  • Նախապատրաստեք երեխային դպրոցին։ Անհրաժեշտ է ապահովել երեխայի տեղեկացվածությունը։ Ապագա դպրոցականը պետք է հասկանա` ուր է գնում և ինչու է դա անում։
  • Պետք չէ սեփական զգացմունքները խառնել երեխայի ապրումների հետ։ Եթե դուք լուծում եք դպրոցականի խնդիրները, զբաղվեք միայն դրանով։
  • Անհրաժեշտ է նկատել երեխաների խնդիրները, հետևել, թե ինչի մասին է երեխան խոսում և ինչ խնդիրներ ունի։ Պետք է պարզել երեխայի վատ տրամադրության պատճառը, նրան հնարավորություն տալ ինքնուրույն հասկանալ պատճառը, ինչպես նաև ինքնուրույն լուծել խնդիրները։
  • Լինում են դեպքեր, երբ երեխային նեղացրել են, և նա դպրոց գնալ չի ցանկանում։ Ծնողն անպայման պետք է հասկանա` որն է պատճառը, ով է նեղացրել երեխային։ Այդպիսով` դուք երեխային կօգնեք իրեն ավելի վստահ զգալ։ Փորձառու ծնողը պետք է գիտակցի, որ նա և երեխան աշխարհին նայում ու այն ընկալում են յուրովի։
  • Պատճառները պարզելուց հետո մի նեղացրեք և մի բարկացեք երեխայի վրա այն բանի համար, որ նա ինչ-որ իրավիճակում չի կարողացել ճիշտ կողմնորոշվել կամ «հակահարված տալ» նեղացնողին։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: armeniasputnik.am
Դիտումներ: 514 | Տեգեր: ծնողներին, կամ, Ինչպես, չունենալ, սթրես, պատճառով, խորհուրդներ, ուսումնական, տարվա | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |