Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 14.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Արագ շերտավոր խմոր. այն կարել է պատրաստել ու անմիջապես թխել , քանի որ երկար սառեցնելու և մի քանի անգամ բացել-փակելու կարիք չկա
 
 


   Շեֆ Խոհարար

Բաղադրիչներ

ջուր - 200 մլ
ալյուր - 350 գր (բարձր կարգի)
կարագ - 50 գր
աղ - 1/2 թ/գդ
փխրեցուցիչ - 1 թ/գդ




Պատրաստման եղանակ

  1. Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը: Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:
    Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով:

  2. Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:
  3. Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում:
  4. Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:
  5. Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:
  6. Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ:


Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ:











Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 11.08.17 | Հեղինակ: Շեֆ Խոհարար

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (11.08.17) | Հեղինակ: Շեֆ Խոհարար
Դիտումներ: 20338 | Տեգեր: Այն, պատրաստել, արագ, քանի, անմիջապես, Ու, կարել, խմոր, թխել, շերտավոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...