/Ամենաընթերցվող նյութերից - «Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին 168.am" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Խելացի» բուժարար ծառը՝ ընկուզենին
 
 


   168.am

 
 

Հայաստանում աճում է ընկուզենու երկու տեսակ. juglans regia-ն` ընկուզենի սովորականը եւ j.nigra-ն` ընկուզենի սեւը։ Ընկուզենի սովորականը բնական պայմաններում հանդիպում է Բալկաններից մինչեւ Հիմալայներ, Պարսկաստանից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածքներում, Կորեական թերակղզում, Ճապոնիայում, Չինաստանում, ՀՀ-ում, Վայքում, Արարատյան դաշտավայրում, Տավուշում, Սյունիքի ցածրադիր գոտում։ Բարձրությունը հասնում է 30 մետրի, բնի տրամագիծը` 2 մետր է, ապրում է 300-400 տարի, կեղեւը բաց մոխրագույն է։

Սեւ ընկուզենին համեմատաբար ավելի ցրտադիմացկուն է, այն լավ է հարմարվել ՀՀ բարձր լեռնային գոտու բերրի, խոնավ, օդափոխվող հողերի վրա, բնական պայմաններում հանդիպում է ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափամերձ նահանգներից մինչեւ Տեխաս, հիմնականում` լեռներում։ Տարբերում են նաեւ անգլիական եւ պարսկական սեւ ընկուզենու տեսակները։ Սեւ ընկուզենին շատ հաճախ օգտագործվում է ցրտադիմացկուն տեսակներ ստանալու համար։ Բույսի բարձրությունը հասնում է 50 մ, բնի տրամագիծը` 1,5 մ, կեղեւը գրեթե սեւ է։

Ընկուզենու առանձնահատկությունն այն է, որ արական ծաղիկները հավաքված են երկարավուն կատվիկի («ականջօղ») մեջ, որը կախված է նախորդ տարում առաջացած ընձյուղի վրա, իսկ իգականը` նոր ծլածների վրա, դրանք կազմում են բարակ կարճ հասկիկներ։ Սեւ ընկուզենու պտուղն ավելի մեծ է եւ ամուր։

Ավանդական բժշկությունը նախկին ԽՍՀՄ-ում ընդունել է ընկույզը` որպես դեղաբույս, այն բանից հետո, երբ 1962թ. քիմիկոս եւ դեղագործ գիտնականների խումբը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել բույսի քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Բուժիչ են համարվել ֆիտոնցիդներ («սպանել մանրէներին») պարունակող բողբոջը, տերեւը, կանաչ պտղապատյանը, կանաչ բնից (ճյուղից) հոսող հյութը։ Առավել կարեւոր է ընկուզենուն բնորոշ «յուգլոն» նաֆտոխինոնը, a եւ b հիդրոյուգլոնները։ Յուգլոնը դեղին բյուրեղավոր նյութ է, այն կարողացել են առանձնացնել գերմանացի գիտնականները դեռեւս 1856թ.։ Գիտական գրականության մեջ յուգլոնը նկարագրվում է որպես հակամանրէ եւ հակասնկային հատկություն ունեցող միջոց, որի գործնական կիրառումը շատ մեծ է։ Այս հրաշալի նյութը գործնականում բուժում է բազմաթիվ մաշկային հիվանդություններ, արտադրվում են քսուքներ, լուծույթներ, այլ դեղամիջոցներ։

Տերեւները եւ կանաչ ընկույզը պարունակում են էլլագի, սուրճի եւ այլ օրգանական թթուներ, կվերցետին եւ կեմպֆերոլ ֆլավոններ, 3-5 տոկոս ասկորբինաթթու, մոտ 3 մգ (100 գ մեջ) b-կարոտին եւ եթերային յուղ, դաբաղանյութ, օրգանիզմում չսինթեզվող լեցիտին։

Պտուղը պարունակում է 85 մգ ասկորբինաթթու, մինչեւ 70% ճարպ, 20% սպիտակուց` կալորիականությունը 630-650 կկալ է, ալկալոիդյուգլանդին, ամինաթթուներ, վիտամիններ` A, P, E, B1, B2, K։

Ընկույզի պտուղը պարունակում է մոտ 2 գ երկաթ, 7,5 մկգ կոբալտ, 0,55 մգ պղինձ, 3 մգ ցինկ։ Հարուստ է ֆոսֆորով` մոտ 3 գրամ, կալիումով` 665 մգ, մագնիումով` 200 մգ, կալցիումով` 124 մգ։ K, P, Ca եւ Mg փոխհարաբերակցությունը շատ նպաստավոր է Ca-ի յուրացման համար։

Ժողովրդական բժշկությունը գրեթե բոլոր տեսակի բարորակ ուռուցքների բուժման համար առաջարկում է սեւ ընկույզի կաթնային հասունության կանաչ պտուղը։ Այս ուղղությամբ 1999թ. լուրջ հետազոտություն են կատարել Պյատիգորսկի պետական դեղագործական Ակադեմիայի գիտնականները, եւ հանգել եզրակացության, որ սեւ ընկույզն ընդգրկում է այլ ընկուզազգիների դրական հատկությունները եւ իր բուժիչ հատկությունների ամբողջականության շնորհիվ անգերազանցելի է։

Էլլագի թթուն պաշտպանում է բջիջների ԴՆԿ-ն, կանխարգելում կոնցերոգեն նյութերի թափանցումը կամ բազմացումը բջիջներում։ Ընկույզը հակաօքսիդանտ է, ֆլավոնները նույնպես հակազդում են բջիջների գենետիկ փոփոխություններին, մյուս կողմից` կվերցետինը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Վիտամին C-ի բարձր պարունակությունը եւ ռուտինի (P) առկայությունը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։

Ամերիկացի գիտնականները ծավալուն մի հետազոտություն են անցկացրել, որի նպատակն է եղել պարզել ճարպային յուղով հարուստ ընկուզենու պտուղի (լինոլի, լինոլինի, օլեինի, ստեարինի, պալմիտինի գլիցերիդներ) ազդեցությունը «վատ խոլեստերինի» վրա։ Օրը 60 գրամ ընկուզեղեն ուտողների մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջել է 5 %, ընդ որում, «վատ խոլեստերինը»` 7,5 %։ Պարզվել է նաեւ հետեւյալ օրինաչափությունը.

  • որքան մեծ է եղել խոլեստերինի նախնական խտության աստիճանը, այնքան ավելի ազդեցիկ է եղել «ընկուզաթերապիան»,
  • գեր մարդկանց վրա ընկուզեղենի ազդեցությունը ավելի թույլ է եղել։

Հին պարսկական բժշկական գրքերից մեկում գրված է, որ ընկուզենու պտուղը ուղեղն է, իսկ դրանից զտված յուղը` խելքը։

Գիտականորեն ապացուցված է, որ ընկույզն իր բուժիչ հատկությունների շնորհիվ չունի իր հավասարը բուսական աշխարհում։



Շարունակությունը՝ այստեղ.

 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 24.05.16 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.05.16) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 4983 | Տեգեր: առողջություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...