Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Խալաթը հանել է, պառկացրել, ուզածն արել ու հեռացել է. 20-ամյա աղջիկը սուտ մատնության համար դատապարտվել է ազատազրկման
 
 


   1in.am

Խալաթը հանել է, պառկացրել, ուզածն արել ու հեռացել է. 20-ամյա աղջիկը սուտ մատնության համար դատապարտվել է ազատազրկման
 

 

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարինե Ի.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

20-ամյա Կարինեն 2016 թվականի մարտի 25-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, թե 2015 թվականի դեկտեմբերին համագյուղացի Վ.-ն հյուրանոցում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, 2016 թվականի հունվարին համագյուղացի Լ.-ն է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունեցել իր տատիկի տան հետնամասում, իսկ 2016 թվականի փետրվարին նույն վայրում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել համագյուղացի Դ.-ն:

Քննությամբ պարզելով, որ Կարինեի հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Կարինեին մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործության կատարման մեջ երեք մարդու սուտ մեղադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատարանում ամբաստանյալն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը տատիկի տանն է եղել, դուռը թակել են: Ինքը դուրս է եկել ու տեսել, որ համագյուղացի Դ.-ն է: Նա զանգել է տատիկի բջջայինին, իրենց անհանգստացրել է: Ինքն այդ ժամանակ բջջային հեռախոս չի ունեցել: Տատիկն այդ մասին պատմել է իր հորը, հայրը գնացել է ոստիկանություն:

Երբ ոստիկաններն իրենց տուն են եկել, ինքը ոչ մի բան չի պատմել: Ինքը ներկայումս զգում է, որ սխալ է թույլ տվել:

Համագյուղացի Լ.-ն իրեն սպառնացել է, թե նկարներ ունի, կտարածի գյուղում: Դրա համար ինքը տատիկի տանից դուրս է եկել: Լ.-ն իր ուզածն արել ու հեռացել է, իսկ ինքը ցանկություն չի ունեցել: Երբ ինքը տատիկի տանից դուրս է եկել, Լ.-ին խնդրել է, որ հեռանա, բայց նա ասել է, որ գնան ուրիշ տեղ խոսեն: Գնացել են տատիկի տան հետնամաս: Զրուցելու ժամանակ Լ.-ն իրեն անընդհատ քաշել է իր կողմ, իր խալաթը հանել, գցել է գետնին, իրեն պառկեցրել, ուզածն արել ու հեռացել է:

Լ.-ն իրեն հաճախ է զանգել: Բայց ինքը դուրս չի եկել, իսկ այդ անգամը սխալվել ու դուրս է եկել: Ինքը երկու անգամ գոռացել ու խփել է, երբ Լ.-ն հարկադրաբար իր շորերը հանում էր: Ինքը ոստիկանությունում երկու անգամ է բացատրություն տվել, նույն բանն է ասել: Ինքը չէր ուզում Լ.-ի թշնամին դառնալ, հաջորդ օրը չի գնացել ոստիկանություն:

Ինքն իրեն մեղավոր է համարում համագյուղացիներ Վ.-ի ու Դ.-ի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, իսկ Լ.-ն իրեն իրոք բռնաբարել է… Ինքը Լ.-ին հանդիպել է երեք անգամ, միայն վերջին անգամ է սեռական ակտ ունեցել նրա հետ: Վ.-ի ու Դ.-ի հետ սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով, իսկ Լ.-ի հետ՝ ոչ:

Գործով տուժող Վ.-ն հայտնել է, թե Կարինեի հետ սեռական հարաբերություն ունեցել է հյուրանոցում փոխադարձ համաձայնությամբ:

Տուժող Լ.-ն հայտնել է, որ ինքը սեռական հարաբերություն է ունեցել Կարինեի հետ, բայց ոչ այնպես, ինչպես նա է նկարագրում: Կարինեն զանգել է իրեն, ասել է՝ երբ տատիկը քնի, արի: Ինքը գնացել է Կարինեի մոտ, իրենք սեռական հարաբերություն են ունեցել: Ամեն բան նրա կամքով է եղել, նա չի գոռացել…

Դատարանը հաստատված է համարել Կարինե Ի.-ի մեղքը սուտ մատնություն կատարելու համար և նրան դատապարտել է 6 ամիս ազատազրկման:

Դատավճռի բողոքարկման ժամկետն անցել է, դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել:

Կարինե Ի.-ն կալանքի տակ է առնվել:

Սակայն ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ամբաստանյալ Կարինե Ի.-ի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ դատավճռի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու, այն վերականգնելու մասին:

Պաշտպանը նշել է, թե պատվիրված նամակով ուղարկված դատավճիռը Կարինեն ստացել է հրապարակումից 15 օր հետո: Ըստ պաշտպանի՝ Կարինեն «որոշակիորեն անառողջ է: Նրա անառողջ վիճակն այս պահի դրությամբ թեև փաստաթղթորեն հիմնավորված չէ, բայց անհերքելի իրողություն և օբյեկտիվորեն առկա փաստ է: Նա իր անառողջ վիճակի պատճառով անկարող է կատարված իրողությունները ճիշտ ընկալել՝ ընկալման խնդիր ունի, ռեակցիան համարժեք ադեկվատ չէ: Ընկալման հետ կապված խնդիրների ու դատավճիռն ուշ ստանալու պատճառով Կարինեն զրկվել է դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից, բաց է թողել բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը: Իր կամքից անկախ պատճառներով դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից զրկված անձը՝ Կարինե Ի.-ն, անազատության մեջ է…»:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զոյա Զաքինյանի նախագահությամբ որոշել է բավարարել ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը: Ամբաստանյալի կողմից դատավճռի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարվել է հարգելի ու վերականգնվել է: Դատական ակտի կատարումը կասեցվել է: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը չեղյալ է համարվել: Դատարանը վճռել է Կարինե Ի.-ին ազատել կալանքից՝ մինչև նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ վերականգնելով նրա նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Կարինեի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքով խնդրել է Կարինեի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Ամբաստանյալը խնդրել է իրեն արդարացնել կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու:

Դատական ակտից երևում է, որ որոշակիորեն տարօրինակ ցուցմունքներ տված ամբաստանյալի նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ չեն նշանակվել գործի քննության ընթացքում, չի ստուգվել՝ ընկալման հետ կապված խնդիրներ ունի՞ ամբաստանյալը, թե՞ ոչ: Միգուցե դատական երկրորդ ատյանը այդ բացը լրացնի ու ամբաստանյալի՝ ընկալման հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ հարցը հստակեցնելուց հետո միայն նրա վերաբերյալ դատական ակտ կայացնի…



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 12.09.16 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (12.09.16) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 4527 | Տեգեր: պառկացրել, Խալաթը, արել, ուզածն, աղջիկը, Ու, հանել, հեռացել, է., 20-ամյա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...