Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Վարդան Ղուկասյանը «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» մասին
 
 
Загрузка...


«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին` «Զապի»-ն, խորհուրդ տվեց հեռու մնալ այդպիսի բաներից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ: Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
 

- Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերում Անդրանիկ Սողոյանին:

- Ո՞վ է Անդրանիկ Սողոյանը:

- Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան:

- Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:

- Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը: Ըստ գյումրեցիների՝ Դուք և Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:

- է՛, խելք հավաքե՛ք, ախր դա ձեր ինչ գործն է, այդպիսի բաներից հեռու մնացե՛ք, դա ձեր ինչ խելքի բանն է: Մեկն այդ մարդուն է սիրում, մեկը պովրություն է սիրում, մեկը միլիցություն, ախր դա քեզ ինչ: Ամեն մարդ իր ճանապարհը գտել է: Հիմա այդ մարդը այդ ճանապարհով է գնում, թող կանաչ ճանապարհ լինի, մեկը բաքսյոր է, թող բաքսյոր լինի, հիմա ձեր ինչ գործն է, կամ իմ ինչ գործն է: Ինչքան գյումրեցի կա, ես իրենց ցավը տանեմ բոլոր ոլորտներում: Հաջողությո՛ւն ձեզ»:


4 սեպտեմբերի, 2016


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: Ժողովուրդ W
Դիտումներ: 3520 | Տեգեր: մասին, Անդրանիկ, Վարդան, «Զապի», Ղուկասյանը, «Օրենքով, Սողոյանի, գող» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...