Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Վանաձորում եռման ջուրը վրան լցրած և մահացած երեխայի մայրը կզրկվի՞ մայրական իրավունքներից. դժբախտ դեպքի մանրամասները
 
 


   

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

5-ամյա  Ռոզա Կ.-ն եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը լցրել է վրան: Ընտանիքի անդամները ո՛չ դեպքի օրը, ո՛չ էլ դրանից օրեր անց ո՛չ շտապօգնություն են զանգահարել, ո՛չ էլ երեխային բժշկի են տարել, չնայած որ վնասվածքները բավականին խորն են եղել: Երեխայի մայրը դեպքից 4 օր անց է միայն զանգահարել շտապօգնություն, հավանաբար այն ժամանակ, երբ երեխան արդեն անշնչացած է եղել:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց մահացած երեխայի մոր՝ Մարիամի հետ, ով չհերքելով վերը նշվածը՝ շտապեց հայտարարել. «Չփորձեք ինձ մեղադրել եւ ոչ մի բանում: Ես տանը չեմ եղել, երեխեն վրեն տաք ջուր ա լցրել, կրեմներով ու դեղերով ամեն ինչ արեցի, բայց 4 օր հետո մահացավ»: Մեր հարցին, թե ինչու հենց նույն օրը շտապօգնություն չի զանգել, այրված փոքրիկի մայրը պատասխանեց. «Գումար չունեի՝ հիվանդանոցին տալու»: Նշենք, որ բացի մահացած փոքրիկից՝ Մարիամն ունի եւս երեք երեխա, որոնք դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են Վանաձորի մանկատուն:

Նշենք, որ Վանաձորում Մարիամի ընտանիքը ապրում է կամուրջներից մեկի տակ՝ «աղբի գարաժներ» կոչվող հատվածում, սոցիալական ու կենցաղային խայտառակ պայմաններում՝ վագոն տնակում, որտեղ, բառիս բուն իմաստով, հակահիգիենիկ պայմաններ են: Մարիամն  աշխատում է աղբահավաք ընկերություններից մեկում որպես բանվոր: Ամուսինը տարիներ առաջ սպանություն կատարելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Մյուս երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու փաստը Մարիամն այսպես մեկնաբանեց. «Պայմաններ չունեմ պահելու, տարան մանկատուն»:

Թերթի տեղեկություններով՝ կատարվածից անմիջապես հետո Վանաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբաձության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում Մարիամի ընտանիքն ու մանկահասակ երեխաները հայտնվել են  մեկ տարի առաջ, երբ Արարատից եկել են Վանաձոր: Հանձնաժողովը պարերաբար նիստ է գումարել՝ մանկահասակ 4 երեխաներին մանկատուն տեղափոխելու նպատակով, սակայն ինքը՝ Մարիամը, որեւէ անգամ չի ներկայացել նիստերին, դեռ մի բան էլ բանավոր սպառնալիք է հնչեցրել հանձնաժողովի քարտուղարի ուղղությամբ՝ ասելով, թե փողոցում կսպանի, եթե փորձի երեխաներին մանկատուն տեղափոխել: Մարիամի ավագ դուստրը 8 տարեկան է՝ դպրոցական, մյուսները՝ 4 եւ 2, 5-ամյա:

Կատարվածից հետո չի բացառվում, որ Մարիամին զրկեն մայրական իրավունքներից»:




Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 16.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.11.16)
Դիտումներ: 3662 | Տեգեր: Վանաձորում, երեխայի, մայրական, մայրը, վրան, մահացած, ջուրը, եռման, կզրկվի՞, լցրած | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...