RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Թզի 5 օգտակար հատկությունները
 


 


   newsarmenia.am

Սեպտեմբերին հասունացող համեղ մրգերից մեկը թուզն է, որը հազարամյակների պատմություն ունի: Դրա մասին բազմիցս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:

Բացի մեղրահամ լինելուց, թուզը նաև խիստ առողջարար է մարդու օրգանիզմի համար: Բայց ոչ բոլորը գիտեն այդ գեղեցիկ ու նրբահամ մրգի կենարար հատկությունների մասին:

1. անհրաժեշտ է սրտի առողջության համար

Պտուղներում պարունակվող կալիումն արյան ճնշման հիանալի կարգավորիչ է: Իսկ կալիումով հարուստ սննդամթերքի օգտագործումը նպաստում է արյան բարձր ճնշման կարգավորմանը:

 

2. դուրս է բերում օրգանիզմից <<վատ>> խոլեստերինը

Այս իմաստով կարևոր է նաև խոլեստերինի մակարդակը: Թուզն այստեղ էլ է օգտակար՝ այն նվազեցնում է ճարպաթթուների քանակը և թույլ չի տալիս, որ դրանք կուտակվեն զարկերակներում: Այս առումով թզենու պտուղները կարող են սրտի տագնապների լավագույն կանխարգելիչը լինել:

3. ամրացնում է ոսկրային հյուսվածքը

Այս պտուղներում պարունակվող կալցիումի և ֆոսֆորի շնորհիվ այն կարող է խթանել օստեոգենեզը, այսինքն՝ նպաստել ոսկրի աճին: Այդ պատճառով օրթոպեդիկ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս միրգը հատկապես կարևոր է:

 

4. օգնում է էրիտրոցիտների առաջացմանը

Պտուղները պարունակում են երկաթ, որը պատասխանատու է թոքերից թթվածնի փոխադրմանը մեր օրգանիզմի մյուս հատվածներ: Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի: Այս հարցում օգնության կարող է հասնել թուզը, որի օգտագործումը նպաստում է արյան կարմիր մարմնիկների առաջացմանը՝ կանխելով իմունային համակարգի աշխատանքի խափանումը:

5. նիհարողների օգնականն է

Նրբահամ այս միրգը դիետիկ բջջանյութի մեծ աղբյուր է: Մեկ խոշոր պտուղը պարունակում է 1,9 գրամ այսպիսի բջջանյութ, իսկ դա օրական պահանջվող քանակի 8 տոկոսն է: Թուզն այս իմաստով կարող է վնասակար քաղցրեղենի հզոր այլընտրանք լինել՝ միանգամից կրկնակի օգուտ տալով օրգանիզմին: Մի կողմից, օրգանիզմը ստանում է նիհարելուն նպաստով բջջանյութ, իսկ մյուս կողմից՝ մարդն իրեն չի զրկում քաղցրից՝ փոխարինելով այն բնական տարբերակով: Բացի նիհարելը, բջջանյութը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

 

 Եվ վերջում պետք է ավելացնել, որ թուզը դեռ հնագույն ժամանակներից օգտագործվում է նաև ժողովրդական բժշկությունում որպես մրսածության, անգինայի, վերին շնչուղիների բորբոքումների դեմ հիանալի միջոց:

 

Շատ համեղ և նրբահամ են թզով ու այլ բաղադրիչներով պատրաստվող բազմազան աղցաններն ու աղանդերը: Ի դեպ, թուզն այստեղ կարևոր և կենտրոնական բաղադրիչն է: Այն շատ ներդաշնակ է, օրինակ, որոշ տեսակի պանիրների հետ: Միջերկրածովյան խոհանոցում տարածված է թզով, հազարով, մոցարելա պանրով աղցանը: 
Իսկ որպես աղանդեր թուզը մատուցվում է շոկոլադի, պաղպաղակի և այլ հատապտուղների հետ:

 

Օգտվեք բնության տված պարգևներից և եղեք առողջ: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18) | Հեղինակ: newsarmenia.am
Դիտումներ: 417 | Տեգեր: հատկությունները, թզի, օգտակար | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |