Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Լայնորեն տարածված ճիճվային վարակի` Էնտերոբիոզի ախտանշանները, բուժումն ու կանխարգելումը
 
 
Загрузка...


 

Էնտերոբիոզը լայնորեն տարածված ճիճվային հիվանդություն է: Հարուցիչը սրատուտն է, որը 0,5 սմ երկարությամբ սպիտակ որդ է: Սրատուտները ապրում են մարդու բարակ աղիների ստորին և հաստ աղիների վերին հատվածներում: Էգ սրատուտները դուրս են գալիս հետանցքից և մաշկի տվյալ հատվածի ծալքերում ձվադրում: Էգը կարող է արտազատել 10- 12 հազար ձվիկ, որոնք մի քանի ժամ հետո դառնում են վարակիչ: Ձվադրումը հաճախ տեղի է ունենում գիշերը, որի ընթացքում սրատուտը արտադրում է մի նյութ, որի միջոցով ձվիկները կպչում են մաշկին` առաջացնելով ուժեղ քոր: Կայուն իմունիտետի բացակայության պատճառով էնտերոբիոզով արդեն հիվանդացած անձիք կարող են նորից վարակվել և հիվանդանալ, թեև սրատուտի կյանքի տևողությունը 30-40 օր է:

Սրատուտը տեղավորվում է աղու լորձաթաղանթի մեջ` այնտեղ առաջացնելով բորբոքային պրոցես: Ձվերի հասունացումը օրգանիզմի մեջ տեղի է ունենում, երբ դրանք ձեռքերի կամ այդ ձվերով վարակված սննդամթերքի և ջրի միջոցով բերան են ընկնում: Երեխաների եղունգները կրծելու սովորությունը կարող է վարակման կամ ինքնավարակման պատճառ դառնալ: Ապացուցված է, որ ճանճերը նույնպես կարող են փոխանցել սրատուտի ձվերը:

 

Ախտանշանները

 

Էնտերոբիոզի կլինիկական նշանները որոշակի են: Երեկոյան և գիշերային ժամերին էնտերոբիոզով հիվանդ երեխայի հետանցքի մաշկի շուրջը ուժեղ քոր է սկսվում: Քունը խանգարվում է, գլխապտույտ, գրգռվածություն, հոգնածություն և հիշողության թուլացում է առաջանում: Էնտերոբիոզով հիվանդ երեխաները դառնում են դյուրագրգիռ, ցրված: Կարող է նկատվել ախորժակի խանգարումներ, ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, աղիքային խանգարումներ: Հետանցքի մոտ մաշկի վրա առաջանում են ճաքեր, բորբոքում: Եթե սրատուտները մտնում եմ աղջկա հեշտոցի մեջ, կարող է տեղային բորբոքային պրոցես առաջանալ, ինչը ուղեկցվում է քորով և կարմրածությամբ:

 

Էնտերոբիոզի կլինիկական կասկածանքը պետք է հաստատվի լաբորատոր հետազոտության դրական պատասխանով:

 

Կանխարգելումը և Բուժումը 

Էնտերոբիոզի դեմ պայքարի մեջ կարևոր է բնակչության սանիտարական գրագիտությունը, հիվանդների ժամանակին հայտնաբերումը և բուժումը: Ընտանիքում և մանկական կոլեկտիվներում երեխային սովորեցնում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվանալ ձեռքերը, կարճ կտրել և չկրծել եղունգները:

Գիշերանոցները լվանում են եռացող ջրով: Սանիտարահիգենիկ միջոցառումների հետ համատեղ կատարվում է թերապևտիկ բուժում`  էֆեկտիվ դեղամիջոցներով: Բուժումը նշանակվում է բժշկի կողմից: Բուժումն ավելի արդյունավետ է, երբ միաժամանակ բուժվում են ընտանիքի վարակված բոլոր անդամները:

Հիվանդացածների նկատմամբ դիսպանսեր հսկողություն է սահմանվում: Հետազոտությունը կատարվում է բուժումից 2 շաբաթ անց, 3 անգամ` հետագա 3 շաբաթվա ընթացքում:   

Աղբյուր`   mybaby.am    
 


     



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (30.08.16)
Դիտումներ: 11774 | Տեգեր: վարակի, տարածված, ճիճվային, Լայնորեն, Ու, ախտանշանները, բուժումն, կանխարգելումը, Էնտերոբիոզի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...