Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ճի՞շտ է, որ հակաբեղմնավորման մեթոդները հարակից բարդություններ են առաջացնում. ո՞ր մեթոդը ընտրել
 
 


   Doctors.am

Ուրոգինեկոլոգիական կլինիկայի սեքսոպաթոլոգ Մարիաննա Խաչիկի Բեգլարյանը խոսել է հակաբեղմանվորիչներից: 

Վերջերս իրականացված ուսումնասիրությունները ցույց է տվել, որ կանանց մեծամասնությունը չի օգտվում հակաբեղմնավորիչներից:

1. Որո՞նք են այդ հակաբեղմնավորիչ մեթոդները

Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից:
Հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) , ներարգանդային հակաբեղմնավորիչները:

Հորմոնալ պրեպատարի կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց, դրա ընտրությունն անպայման կատարվում է բժշկի խորհրդատվությամբ:

Ներարգանդային հակաբեղմնավորիչներից են պարույրները, որոնց օգտագործման դեպքում կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են լինում:
Ներհեշտոցային միջոցները` մոմիկները և մածուկները, ունեն ավելի կարճատև ազդեցություն (ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո, տևում է 4 ժամ):

Հակաբեղմնավորիչ մեթոդ է համարվում նաև անավարտ սեռական հարաբերությունը, որը ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ, քանի որ նախքան էակուլացիան (սերմնաժայթքում) քիչ քանակով սերմ է արտադրվում, որն էլ կարող է նպաստել հղիության:

Անավարտ սեռական հարաբերությունը խիստ հակաֆիզիոլոգիական է և ծանր է անդրադառնում կնոջ և տղամարդու առողջության վրա:


2. Որո՞նք են հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

Ցանկացած հակաբեղմնավորիչ մեթոդ օգտագործվում է անցանկալի հղիությունից և սեռավարակներից պաշտպանվելու համար:
Սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր:
Սեռավարակներից պաշտպանվելու ամենատարածված և արդյունավետ մեթոդներից է մեխանիկական հակաբեղմնավորիչը (պահպանակ): Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագործման հարմարավետության և պարզության մեջ:

Սեռավարակների նախնական փուլի բուժումն ավելի հեշտ է իրագործվում, քան արդեն քրոնիկ փուլում:
Քրոնիկ սեռավարակների բուժումը լինում է երկարատև, և անգամ կարող է հանգեցնել անպտղության:


3. Ինչպե՞ս օգտագործել բեղմնականխման հաբերը

Բեղմնականխման հաբերը կնոջ սեռական ուղիներում ոչնչացնում են սպերմատոզոիդներին կամ անշարժացնում դրանց:

Ընդունվում է անպաշտպան սեռական հարաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում: Ապահով և արդյունավետ լինելու համար այն պարտադիր է օգտագործել ճիշտ և ժամանակին: Սակայն դրան չեն պաշտպանում սեռավարակներից:


4. Ի՞նչ չափաբաժնով պետք է օգտագործել հակաբեղմանվորիչը

Հակաբեղմնավորիչի չափաբաժինը և իհարկե տեսակը նշանակում է միայն բժիշկը, այն որոշվում է ըստ տարիքի, սեռական հարաբերության հաճախականության և հորմոնալ կառուցվածքի:

Եթե նշանակված չափաբաժնով հակաբեղմնավորիչը չի կանխարգելում հղիությունը, ապա օրգանիզմում կա բորբոքում: Այս դեպքում ավելի նպատակահարմար է օգտագործել հորմոնալ պրեպարատ: Այն մաքրում է սեռական օրգանները բորբոքումներից, նաև կարգավորում է դաշտանային ցիկլը:


5. Որո՞նք են հակաբեղմնավորիչների բնական մեթոդները

Կանանց զգալի մասը բնական միջոց է համարում բուսական թուրմերով կամ սոդայաջրով լվացումները, որոնք կիրառվում են հիմնականում գյուղերում:
Սակայն այդ մեթոդները թույլատրելի չեն (վտանգավոր են), քանի որ բերում են հեշտոցի լորձաթաղանթի քայքայման և այլ բորբոքումների:

Հարկավոր է միայն հղիության ամենահավանական օրերին խուսափել սեռական հարաբերություններից, կամ կիրառել պաշտպանիչ միջոցներ: Այդ օրերը դաշտանային ցիկլի միջին օրերն են:


6. Ո՞ր փուլում է վտանգավոր ընդհատել հղիությունը

Հղիության ընդհատումը բոլոր փուլերում էլ վտանգավոր է: Նախ հաշվի է առնվում տարիքը, ինչպես նաև այն, թե կինը ծննդաբերել է արդյոք և որերորդ ծննդաբերությունն է:
Հղիության ընդհատումը կատարվում է դեղորայքային կամ վիրահատական աբորտի միջոցով: Այս մեթոդներից յուրաքանչյուրի իրագործումը որոշվում է ըստ հղիության փուլի:


7. Կա՞ն հակաբեղմանվորիչներ, որոնք Հայաստանում կիրառելի չեն

Հայաստանում դեռևս կիրառելի չեն հետևյալ հակաբեղմնավորիչները.

. Կանացի պահպանակ (այն հագցնում են արգանդի վզիկին)

Հեշտոցային խտրոցներ, պարանոցային թասիկներ

Ներարկող հակաբեղմնավորիչներ, որոնց ազդեցությունը տևում է 3 ամիս

. Իմպլանտներ` սինթետիկ լուցկու հատիկի չափ պատիճներ, որոնք տեղադրվում են բազկի մաշկի տակ

Տղամարդկանց ամլացում (սերմնալարի կապում)

. Սեռական հարաբերությունից հետո ներհեշտոցային լվացում:


8. Ձեր մասնագիտական խորհուրդը հայ կանանց

Անցանկալի հղիությունից և սեռավարակներից խուսափելու համար եղեք առավել ուշադիր, պարտադիր օգտագործեք հակաբեղմնավորիչներ սեռական հարաբերության ժամանակ: Իսկ այն կանանց և տղամարդկանց, ովքեր ունեն թեկուզ աննշան սեռական խնդիրներ, խորհուրդ եմ տալիս առանց վարանելու դիմել բժշկի:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի , ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվության համար: 
Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ:












Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 02.12.16 | Հեղինակ: Doctors.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.12.16) | Հեղինակ: Doctors.am
Դիտումներ: 1533 | Տեգեր: առաջացնում., Են, մեթոդները, հարակից, Ճի՞շտ, բարդություններ, հակաբեղմնավորման, մեթոդը, ո՞ր, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...