Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ճարպակալման 6 տեսակ. ինչի մասին են խոսում ձեր մարմնի ավելորդ կիլոգրամները
 
 
Загрузка...


Takprosto.cc կայքը գրում է, որ ճարպակալումն ամենատարածված խնդիրներից է: Նյութափոխանակության խանգարումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Այդ պատճառով ճարպակալման սկզբնական էտապում արդեն պետք է գործողությունների պլան մշակել՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել և տանջվել շատ խիստ դիետաներով: Որպես սկիզբ՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ գոյություն ունեն ճարպակալման մի քանի տեսակներ, և դրանցից յուրաքանչյուրի դեմ պետք է յուրովի պայքարել:
 

Ճարպակալման տեսակները
 

1. Ճարպակալում ողջ մարմնով: Ողջ մարմնով ճարպակալումը խոսում է այն մասին, որ մարդը սիրում է լավ ուտել: Շատ ուտելը շատ մարդկանց խնդիրն է, որոնք պարզապես չեն կարողանում կանգ առնել համեղ ուտելիք օգտագործելիս: Արդյունքը ողջ մարմնի ճարպակալումն է: Այս դեպքում անհրաժեշտ է վերանայել սննդակարգը և քչացնել օգտագործվող մթերքի ծավալը: Բացի դա՝ ուտելուց 30 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմեք: Ոչինչ հնարավոր չէ անել. սև ցուցակ պետք է գցել քաղցրավենիքը, ալյուրից պատրաստված մթերքը և շատ յուղոտ ուտելիքները: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս հաճելի արդյունքի կհանգեցնի:


2. Փոքրիկ փոր: «Նյարդային» փորը ձևավորվում է մշտական սթրեսի, դեպրեսիայի և վախի պատճառով: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեկան հանգստություն և հավասարակշռություն ձեռք բերել:


3. Գլյուտենային ճարպակալում: Ոտքերի հատվածում ավելորդ կիլոգրամները խոսում են այն մասին, որ դուք հորմոնալ անհավասարակշռություն ունեք կամ մենոպաուզա: Պետք է ակտիվացնել նյութափոխանակությունը, այդ պատճառով ավելի շատ շարժվեք և մոռացեք վնասակար սովորությունների մասին:


4. Աթերոգեն մետաբոլիկ անհավասարակշռություն: Որպես կանոն՝ ճարպակալման այս տեսակի դեպքում ճարպը կուտակվում է փորի հատվածում, ինչը կարող է նաև հանգեցնել խնդիրների շնչառության հետ: Խնդրից ազատվելու համար պարզապես ավելի շատ քայլեք և ավելի քիչ վտանգավոր մթերք օգտագործեք:


5. Ճարպակալում ոտքերում: Ճարպակալման այս տեսակը գենետիկորեն է ժառանգվում, բայց դա չի նշանակում, որ խնդրին պետք է մատների արանքով նայել: Եթե ճարպը հավաքվում է ոտքերում, մարմնի այս հատվածում պետք է ավելացնել ծանրաբեռնվածությունը: Սկսեք քչից՝ աստիճանները ոտքով բարձրացեք:


6. Ճարպակալում անգործությունից: Գրեթե բոլորը, ովքեր նախկինում իրենց կյանքը չեն պատկերացրել առանց պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության, իսկ այժմ պասիվ կենսակերպ են վարում, այս տեսակի ճարպակալմամբ են տառապում: Նախ՝ անհրաժեշտ է վերանայել սննդակարգը: Հրաժարվեք սիրելի բուլկիներից, կոնֆետներից, սիրեք բանջարեղենը և մրգերը: Պարտադիր ժամանակ հատկացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (31.10.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 2451 | Տեգեր: ավելորդ, Ճարպակալման, մարմնի, Են, մասին, Ձեր, խոսում, տեսակ., ինչի, կիլոգրամները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...