RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Թրամփը ներում է շնորհել բանտարկյալ կնոջը, որի համար խնդրել էր Քիմ Քարդաշյանը
 


 


   

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 63-ամյա Ալիսա Ջոնսոնին, որին պաշտպանում էր Քիմ Քարդաշյանը:

BBC-ի հաղորդմամբ, Ալիսա Ջոնսոնի գործը հայտնի էր դարձել անցյալ շաբաթ, երբ հանդիպել էին Թրամփը եւ Քիմ Քարդաշյանը,  որն էլ խնդրել էր նրան ազատ արձակելու մասին:

Ալիսա Ջոնսոնը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1996-ին հանցավոր խմբավորմանը, որը զբաղվում էր կոկաինի վաճառքով, մասնակցություն ունենալու համար: Նրան դատապարտել էին փողերի լվացման համար:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա օրինակելի բանտարկյալ է եղել եւ ջանքեր է գործադրել վերափոխվելու համար:

Քարդաշյանը միացել էր Ջոնսոնին ազատելու երկարատեւ արշավին, որը ղեկավարում էր Can-Do հիմնադրամը, նրա ընկերները եւ ընտանիքը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.06.18)
Դիտումներ: 804 | Տեգեր: Թրամփը, ՀԱՄԱՐ, Էր, շնորհել, Քիմ, բանտարկյալ, կնոջը, ներում, որի, խնդրել | - Վարկանիշ -: 0.0/0