Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 17.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Լավաշով և չրեղենով տոնական փլավ
 
 


   aravot.am

Բրնձով եւ չիր-չարազով փլավը հայկական տոնական, հարսանեկան սեղանների զարդն է եղել: Այսօր այս փլավը պատրաստում են հիմնականում Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներին:
 

Ահա այս համեղագույն փլավի տարբերակներից մեկը:
 

Անհրաժեշտ մթերքները

Լավաշ- 0,5 հատ
Չորացրած մրգերի տեսականի (սեւ սալորաչիր, ծիրանաչիր, թզի, լոռամրգու եւ այլ չրերի խառնուրդ՝ ըստ ձեր ճաշակի)- 1,5 բաժակ
Չամիչ -0,5 բաժակ
Չարազ (ընկույզ, նուշ, կաղին)- 1 բաժակ
Բրինձ (նախընտրելի է բասմատի տեսակը)- 2-2,5 բաժակ
Կարագ – 200 գրամ
Բուսական յուղ- մեկ բաժակ
Դարչինի ձողիկներ-2-3 հատիկ
Մեխակ- 5-6 հատիկ
Ջուր-4 բաժակ
Աղ- ըստ ճաշակի, մոտ 1 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

Վերցնել մեծ, չկպչող հատակով թավա: Կես բաժակ բուսական յուղը եւ 100 գրամ կարագը դրեք թավայի մեջ՝ ցածր կրակի վրա, որ կարագը հալվի: Այդ ընթացքում լավաշը մանր կտրորներով կտրատեք (մկրատով շատ հարմար է կտրելը): Լավաշը լցրեք թավայի մեջ եւ երկու կողմից արագ տապակեք: Զգույշ կլինեք՝ չվառվի, շատ արագ է տապակվում:

Տապակած լավաշը լցրեք այլ ամանի մեջ, իսկ թավայի մեջ լցրեք մնացած բուսական յուղն ու կարագը: Երբ հալվի՝ մեջը լցրեք չրեղենը, չամիչը, չարազը, դարչինն ու մեխակը: Խառնելով տապակեք: Եթե կարիք լինի, մի փոքր էլ կարագ ավելացրեք: Բրինձը լվացեք, քամեք:

Չրեղենը դատարկեք թավայից այլ ամանի մեջ: Թավայի հատակին շարեք լավաշները՝ ամբողջությամբ, նաեւ՝ եզրերով, վրան լցրեք շերտերով՝ չիր-չարազ, բրինձ, կրկին չիր-չարազ, ապա բրինձ: Ընթացքում նաեւ շերտերին աղ արեք: Դրեք կրակին, վրան լցրեք եռացած ջուր, կափարիչով ամուր փակեք եւ թողեք թույլ կրակին եփվի, մինչեւ ջուրն ամբողջությամբ կքաշի:

Մատուցելու համար թավայի վրա դրեք թավայից ավելի մեծ տրամագիծ ունեցող մատուցարան եւ անմիջապես շուռ տվեք, բայց զգուշությամբ, որ բրինձը չթափվի կողքերից: Այս կերպ՝ տապակած լավաշը հայտնվում է վերեւում եւ փլավը տորթի տեսք է ստանում:

Մատուցեք շատ տաք վիճակում:


Բարի ախորժակ:









Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 408 | Տեգեր: տոնական, լավաշով, չրեղենով, փլավ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...