RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Տնական լիմոն կամ պտղաբեր լիմոն ձեր տանը
 


 


   ankakh.com

Տնային պայմաններում աճեցնում են ցիտրուսների հատուկ տեսակներ: Դրանք կարճահասակ են և ոչ պահանջկոտ: Այդ ծառերը աճ են տալիս 2-3 անգամ գարնան -ամռան ընթացքում, իսկ ձմռանը, եթե լրացուցիչ լուսավորում չկա, հանգստանում են: Ծաղկում և պտուղ են տալիս տարին 1-4 անգամ, կախված տեսակից:
 

Պանդերոզի լիմոն ծաղկում է տարին 4 անգամ

Տնային լիմոնների հատապտուղները լավ աճում ու հասունանում են, նրանք ավելի համով են, քան ներկրածները, քանի որ վերջիններս կտրում են չհասունացած: Այո, դա այդպես է, ցիտրուսների պտուղները համարվում են, ոչ թե միրգ, ինչպես շատերը կարծում են: Որպեսզի քաղցր տեսակի ցիտրուսների պտուղները համեղ լինեն, անհրաժեշտ է նրանց խնամքի և պահելու համար ստեղծել լավ պայմաններ: Ձմռանը ցանկալի է նաև լամպի լուսավորություն:

Ցիտրուսների տերևները արձակում են թռչող նյութերի խառնուրդ`ֆիտոնցիդներ, որոնք օդը մաքրում են շատ հիվանդաբեր մանրէներից: Այսպիսով, ցիտրուս բազմացնողները, իրենք էլ չկասկածելով, ավելի քիչ են հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Լիմոնի հաճելի հոտը մարդու վրա թարմացնող ազդեցություն է թողնում, հանում է սթրեսները, բարելավում է տեսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Հոտը արձակում են ոչ միայն պտուղները, այլև լիմոնի ծառի տերևները:

Այդ պատճառով շատ այգեպաններ, ովքեր աշխատում են համակարգչի վրա, ընտրում են ուժեղ հոտ արձակող տեսակներ: Շաբաթը մեկ մաքրում են տերևները `միաժամանակ ուժեղացնելով հոտը:

Լիմոնի և թուրինջի պտուղները բուժիչ հատկություններ ունեն, քանի որ պարունակում են շատ վիտամիններ: Տնային պայմաններում ցիտրուսային ծառերը ապրում են մինչև 70 տարի, իսկ պլանտացիաներում 100-200 տարի:


Տնային լիմոնի խնամքը

Տեղափոխում

Լիմոնի, նարնջի և այլ ցիտրուսների տնկիները մինչև 1-3 տարեկան հասակն ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ: Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Լիմոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:

Ջրելը

Ցիտրուսները ջրում են քլորից առանձնացած, տան ջերմաստիճանի , ջրի խողովակից վերցված ջրով: Ձմռանը ջուրը մի փոքր գոլացնում են:

Տնային լիմոնները անհրաժեշտ է պարարտացնել

Ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը ,եթե բույսը քնած է, պարատանյութ պետք է հազվադեպ տալ: Չորս լիտրանոց թաղարը պետք է ջրել մեկ բաժակ պարարտանյութով:

Լուսավորությունը

Ձմռանը, երբ օրը կարճ է, ցիտրուսային բույսերը ցանկալի պահել 7-14 աստճան տաքության պայմաններում: Այդ պայմաններում ծառը քնում է և լավ լուսավորության պահանջ չունի: Եթե ծառը աճում է տաք սենյակում` +18…+22°С, ցանկալի է լրացուցիչ լուսավորություն, քանի որ ընդհանուր օրվա լույսը 10-12 ժամ է:

Լիմոնի բազմացումը

Հայտնի է լիմոնի բազմացման երեք եղանակ:

սերմերով

բույսի հյուսվածքի եղանակով

վեգետատիվ (պատվաստում կամ կտրոններով)

Սերմերով

Պտղաբերության համար միջինով պետք է սպասել մինչև 20 տարի, իսկ արդյունքը միշտ չէ, որ լավն է : Իհարկե, եթե վերցնենք որոշակի տեսակ, օրինակ Պոնդերոզան և օգտագործենք հատուկ գյուղտեղնիկա, կարելի է ստանալ պտղաբեր ծառ 4-6 տարում:

In Vitro եղանակ

Բույսի այս եղանակով (In Vitro) `հյուսվածքով բազմացուման դեպքում տերևի կտորը տեղադրում են հատուկ սննդարար-խթանիչ միջավայրում: Աճեցնում են փոքրիկ բույսը առանց արմատների, հետո արմատակալում են և տնկում հողում: Այս եղանակը պահանջում է հատուկ սարքավորումներ և մեթոդիկա, այդ պատճառով դա սիրող ցիտրուսաբանների ուժերից վեր է:

Բազմացման վեգետատիվ եղանակ

Սա բազմացման ամենատարածված ձևն է, որը բաժանվում է երեք եղանակի:

Առաջին եղանակ`կտրոններով: Այն լիմոնի և ցիտրոնի բազմացման ամենահաջողված եղանակն է, հատկապես բարձրահասակ տեսակների համար: Նարինջները այնքան էլ լավ չեն աճում, բայց այնուամենայնիվ այս եղանակը խորհուրդ են տալիս:
Տնական բույսը կտրոնում են սովորաբար գարնանը կան ամռանը: Բազմացման համար վերցնում են լիմոնի ճյուղ `երեք տերևներով, ներքևի մասը մշակում են արմատակալման խթանիչով և խրում թեթև ավազաոտ հողի մեջ, ջրում և ծածկում ապակյա բանկայով: Ջրում են ամեն օր: Երիտասարդ ճյուղեր երևալուն պես բանկան կարելի է հանել:

Երկրորդ եղանակը` հատումներով: Սա ավելի նպատակահարմար է նարինջի համար: Բայց լիմոնի համար էլ վատ չէ:

Պտղաբեր ծառի լավ զարգացած ճյուղի վրա օղակաձև հանում են կեղևը`1-2սմ լայնությամբ: Մերկացած փայտը մշակում են արմատակալման խթանիչով, ծածկում ճահճային մամուռով, որը խառնված է գետի ավազի հետ և փաթաթում սև պոլիէթիլենով: Որոշ ժամանակ անց երևում են արմատները: Մեկ երկու ամիս սպասելուց հետո ճյուղը արմատներով կտրում են և տնկում: Այս եղանակի երեք տարատեսակներ կան`ռուսական, հոլանդական և Կոմբի: Վերջինը լավ է մանդարինների համար:

Երրորդ եղանակը `պատվաստումն է : Տնական ցիտրուսների համար խորհուրդ է տրվում: Ճեղքվածք կտրոնի համար կամ պարզ պատվաստում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.05.18) | Հեղինակ: ankakh.com
Դիտումներ: 596 | Տեգեր: պտղաբեր, տանը, կամ, լիմոն, տնական, Ձեր | - Վարկանիշ -: 0.0/0