Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Տղաներին մարմնի լեզվով գայթակղելու 6 ձև
 

 


   Glamour.com

Մոռացիր զրույցների, հետաքրքիր խոսքերի ու հաղորդագրությունների մասին: Ժամադրություն կոչվող խաղի մեջ ամենազոր հերոսը դա մարմնի լեզուն է: Իրականում կապ չունի, թե որքան շատ է նա քեզ դուր գալիս: Եթե դու սխալ նշաններ ցույց տաս, նա ոչինչ չի հասկանա:

Ուզու՞մ ես իմանալ, թե ինչպես ճիշտ նշաններ ցույց տաս: Շարունակիր կարդալ և կիմանաս:

Ժպտա: Դու հաստատ այս մասին արդեն լսել էիր: Բայց այս խորհուրդն իր մեջ ավելի մեծ նրբություն է պարունակում, քան սովորական ժպտալը: «Պատկերացրու, որ հանդիպում ես մեկին, ով քեզ դուր է գալիս: Երբ դուք ձեռք եք սեղմում, դու լսում ես նրա անունն ու բարևում իրեն, հենց այդ պահին ես դու իրական ժպտում», ասում է Ալրիչը` Մարմնի Լեզվի Ինստիտուտից: Այդ պահի քո ժպիտը կակնարկի, որ ժպիտդ նախատեսված է հենց իր համար, ուստի այնպես արա, որ ժպիտդ հուզմունքից չիջնի դեմքիցդ, երբ դուք հանդիպեք:

Թևերդ մի խաչիր: Մի տեսակ անարդար է, երբ խաչված թևերը սառնություն են հաղորդում դիմացինիդ: Երբ ուզում ես հրապուրել ինչ-որ մեկին, թևերդ փորձիր չխաչել: «Խաչված թևերը այնպիսի տպավորություն են թողնում դիմացինիդ վրա, որ դու ներփակված ես կամ քեզ հետաքրքիր չէ: Դու ենթագիտակցաբար ստեղծում ես խոչընդոտ, որը քեզ ավելի քիչ հասանելի է դարձնում, քան դու կցանկանայիր», ասում է Ալրիչը:

Հետևիր Պորտի Կանոնին: Համոզվիր, որ քո պորտն այն մարդու ուղղությամբ է, ում դու հավանում ես: «Մարդու պորտը սովորաբար այն մարդկանց կողմն է ուղղված լինում, ում նրանք հավանում են, հիանում կամ վստահում», ասում է Ալրիչը: Սա վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ քո գլուխը թեքված է ուրիշ ուղղությամբ: Թեկուզև դու բնական կերպով ես անում դա, լավ կլինի, որ գիտակցես, որ երբ դու նայում ես կամ խոսում ես մեկի հետ, ով ուղիղ դիմացդ չէ, ուղղակի մարմինդ թեքիր այնպես, որ ուղիղ իր դիմաց գտնվի պորտդ:

Մի թեթև հպվիր նրան: «Հպվելն իրոք կարևոր է ժամադրության ժամանակ: Մենք գիտենք, որ երբ մարդիկ ռոմանտիկ մտքերով հպվում են իրար, նրանց սրտերի աշխատանքն արագանում է: Առաջին ժամադրության համար կարող է չափազանց շատ լինել, բայց այն շատ հարմար կլինի երկրորդ ժամադրության համար», ասում է Ալրիչը: Նա խորհուրդ է տալիս տղայի դաստակին կարճատև և նուրբ հպվել 5 անգամ խոսակցության 15 րոպեի ընթացքում: Իհարկե պետք չէ ուշադիր հաշվել րոպեները, ուղղակի այնպես արա, ինչպես քեզ ավելի հարմար է:

Այնպես արա, որ ձեր հայացքները հանդիպեն: «Հայացքների հանդիպումը հրապուրանքի ցուցանիշ է», ասում է Ալրիչը: Դու կարող ես դա համադրել թեթևակի հպումով, նրան վերջնականապես կախարդելու համար: Իսկ եթե ավելի ես ուզում նրան խենթացնել, ժամանակ առ ժամանակ նայիր նրա շուրթերին:

Կանգնիր խմբի կենտրոնում: Այսպիսով, դուք ընկերուհիներով գնացել եք բար, բայց դու խմբի եզրամասերու՞մ ես կանգնած: Փորձիր աննկատ շարժվելով գալ հասնել խմբի կենտրոն: “Դա բառացիորեն նշանակում է, որ դու ուշադրության կենտրոնում ես: Մեր աչքերը բնական կերպով կենտրոնանում են տեսարանի կենտրոնում,” ասում է Ալրիչը, ուստի հնարավորինս մեծ օգուտ քաղիր այդ փաստից:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 29.04.18 | Հեղինակ: Glamour.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.04.18) | Հեղինակ: Glamour.com
Դիտումներ: 740 | Տեգեր: գայթակղելու, մարմնի, լեզվով, ձև, տղաներին | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...