RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Տղաներ, ոչ մի դեպքում աղջիկներին չնվիրեք այս 7 բաները․ դրանք շատ վիրավորական են
 


 


   

Նվերներ ստանալ սիրում են բոլորը, այնպես չէ՞։ Իսկ նվերներ տա՞լ։ Այս մեկը երբեմն շատ դժվար է, քանի որ ինչ իմանաս՝ նրան դուր կգա՞ նվերը, թե՞ ոչ։ Երբ հերթը հասնում է կանանց համար նվերներ ընտրելուն, տղամարդիկ երբեմն չեն կարողանում կողմոնորշվել՝ ինչ գնել։ Բնականաբար, ամեն ինչ կախված է տվյալ անձի ճաշակից ու նախասիրություններից, սակայն այնուամենայնիվ, կան բաներ, որ ոչ մի դեպքում չի կարելի որպես նվեր տալ կնոջը, և ահա դրանցից մի քանիսը։
 

Մարմնամարզական սարքեր

 

Բոլորս էլ ունենք ընկերներ, ովքեր սիրում են մարզվել, սակայն այնուամենայնիվ անգամ նրանց պետք չէ նվիրել մարմնամարզական սարքավորումներ կամ հարմարանքներ։ Անկախ նրանից՝ նրանք ցանկանում են նիհարել, թե ոչ, այդպիսի հարմարանքներ նվիրելով դուք կարող եք հեշտությամբ վիրավորել նրանց։ Ինչ իմանաս, միգուցե նրանց թվա, որ ըստ ձեզ նրանք գեր են ու նիհարելու կարիք ունեն։

Նվեր ստացած կամ օգտագործած իրեր

 

Անկախ հանգամանքներից, մի նվիրեք այն իրը, որը նվեր եք ստացել, կամ որն օգտագործված է։

Խոհանոցային պարագաներ

 

Իսկապես իմաստ չկա Ամանոին ընկերուհուն, մայրիկին կամ այլ կնոջ նվիրել խոհանոցային պարագաներ, քանի որ եթե նրանք ունենային դրա կարիքը, ապա անպայման կառնեին։ Նվեր ընտրելիս մտածեք այնպիսի իրի մասին, որը միշտ հաճելիորեն ձեզ կհիշեցնի։

Օծանելիք

 

Խորհուրդ չի տրվում կնոջը օծանելիք նվիրել, քանի որ կանանց ճաշակները շատ տարբեր են։ Անգամ եթե վստահ եք, որ նրան դու կգա այդ հոտը, միևնույն է խուսափեք օծանելիք նվիրելուց և մտածեք այլ տարբերակների մասին։

Կոսմետիկա

 

Ուղղակի անհնար է, որ տղամարդը կարողանա կնոջ համար դիմահարդարման պարագաներ, օրինակ՝ նրա ցանկացած գույնով դեմքի կրեմ գնել։ Ավելի լավ է հեռու մնալ դիմահարդարման պարագաներից․ անգամ կանայք են դրանք իրենց համար մեծ դժվարությամբ գնում։

Ծաղիկներ

 

Ծաղիկներ կարող եք նվիրել տարեդարձի օրը, սակայն ոչ Ամանորին, քանի որ Ամանորի նվերները պետք է այնպիսին լինեն, որ երկար ժամանակ հիշվեն, իսկ ծաղիկները շատ կարճ ժամանակում կթոշնեն ու կմոռացվեն։

Գումար

 

Միգուցե փոքր ժամանակ գումար նվեր ստանալը լավագույն տարբերակն էր ձեզ համար, բայց հասուն տարիքում կնոջը գումար նվիրելն ուղղակի անհեթեթություն է (չնայած սա հարաբերական է)։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18)
Դիտումներ: 684 | Տեգեր: բաները․, դրանք, Ոչ, Մի, չնվիրեք, շատ, դեպքում, աղջիկներին, Այս, տղաներ | - Վարկանիշ -: 0.0/0