Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


ԹԵՍՏ. Ի՞նչ տպավորություն ես թողնում առաջին իսկ հանդիպման ժամանակ
 
 
Загрузка...


 
Բոլորիս էլ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն ենք թողնում մարդկանց վրա առաջին իսկ պահից, առաջին իսկ ժամադրության ժամանակ: Իսկապես, առաջին պահերից է կախված նաև, թե կունենա՞ս արդյոք հետագա ժամադրություններ, նոր ընկերներ և անհրաժեշտ ծանոթություններ: Այնպես որ, անկեղծորե՛ն պատասխանիր թեստի հարցերին և ճշտի՛ր, թե ինչ պետք է անես, որ լավ տպավորութոյւն թողնես մարդկանց վրա:
 
Ի՞նչ տպավորություն ես թողնում առաջին իսկ հանդիպման ժամանակ
 
 
1.    Սրճարանում բարմենը քեզ հետ զրույցի է բռնվում: Քո գործողությունները.
 
ա/ դու որևէ պատրվակ գտնելով՝ հեռանում ես՝ թողնելով, որ նա խոսակցությունը շարունակի ընկերուհուդ հետ.
բ/ նա այնպես է տարվում քեզ հետ խոսելով, որ նույնիսկ չի նկատում մյուս հաճախորդների նյարդային վիճակն ու սպասումը.
գ/  հավանաբար քո տված պատասխանը նրան վախեցնում է, նա շտապում է հեռանալ.
դ/ դու նրա հետ համարյա չես խոսում, կարմրում ես, լռում.
 
2.    Ընկերդ քեզ հրավիրում է երեկույթի, որտեղ հավաքվել են իր գործընկերները: Դու.
 
ա/ ստեպ-ստեպ նայում ես հայելուն, թարմացնում շրթներկդ, ուղղում սանրվածքդ.
բ/ միանում ես աղջիկների խմբին, և սկսվում է անվերջանալի ասեկոսեն.
գ/ ծանոթանում ես ընկերոջդ անմիջական ղեկավարի հետ, ակնարկում, որ լավ կլինի՝ ընկերոջդ պաշտոնը բարձրացնեն.
դ/ դու ոչ մի քայլ չես հեռանում ընկերոջիցդ, որպեսզի քեզ միայնակ ու լքված չզգաս.
 
3.    Դու ուղղում ես սանրվածքդ ու հարդարում դեմքդ հարդարման սենյակում: Քո կողքին կանգնած աղջիկը նույնպես դրանով է զբաղված: Քո գործողությունները, զրուցու՞մ եք արդյոք.
 
ա/ չես կարող ասել, քանի որ միասին շուրթերը ներկելը դեռ ծանոթանալու առիթ չէ.
բ/ իհա՛րկե, դու մի քանի րոպեում նրան պատմում ես քո ողջ կենսագրությունը.
գ/ իհարկե, դու պատմում ես, թե ընդհանրապես ինչ կարծիքի ես տղամարդկանց մասին.
դ/ այո՛, երբ ձեր հայացքները հայելու մեջ հանդիպում են, դու մեծ սիրով ժպտում ես նրան:
 
4.    Քո նոր կին ղեկավարը աշխատակիցներին խնդրում է հավաքվել, ծանոթանալ: Քո դերն այդ իրավիճակում.
 
ա/ լուռ զննում ես՝ մտածելով, թե ինչ կուզեիր փոխել աշխատանքում.
բ/ նրան առաջարկում ես կազմակերպել ճաշկերույթ-հավաք՝ հավատացնելով, որ հեշտացնում ես նրա գործը,
գ/ պատմում ես նրան ձեր գրասենյակի և աշխատողների մասին ամենայն մանրամասնությամբ.
դ/ դու լուռ լսում ես և հետևում իրադարձությունների ընթացքին:
 
5.    Քո կարծիքով, ինչո՞վ է աչքի ընկնում քո արտաքինը, առաջին հայացքից դու ինչո՞վ ես ուշադրություն գրավում.
 
ա/ նրբագեղությամբ,
բ/ կրքոտությամբ
գ/ ձգողական ուժով
դ/ ուշադրությամբ
 
6.    Ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը, որ դու թողեցիր լավագույն ընկերուհուդ վրա.
 
ա/ նա հետագայում խոստովանեց, որ դու իրեն հիացրել ես քո պահվածքով.
բ/ նրան դուր էր եկել, որ դու մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում ես.
գ/ նրան դուր էր եկել քո ուղղամտությունը, քանի որ նա, ինչպես նաև դու, տանել չեք կարողանում կեղծավորությունը մարդկային հարաբերություններում.
դ/ նա նկատել էր, որ դու համեստ ես և ամոթխած ու որոշել էր դառնալ քո հովանավորը.
 
7.    Քո երկրպագուն առաջին անգամ քեզ ճաշի է հրավիրում իրենց տուն՝ միաժամանակ որոշելով ծանոթացնել ծնողների հետ: Քո գործողությունները.
 
ա/ մեկ ժամ հետո դու հրաժեշտ տալու առիթ ես փնտրում ու հեռանում.
բ/ դու փորձում ես օգնել երկպագուիդ մայրիկին՝ սեղանը պատրաստելիս.
գ/ քեզ պահում ես շատ բնական, բոլորովին չես լարվում.
դ/ փորձում ես ուսումնասիրել քո փոսացուի ծնողներին, ծանոթանալ տան կարգուկանոնին:
 
8.    Ծանոթությունների ինտերնետային էջում քո մասին կարելի է գրել հետևյալը.
 
ա/ «Սառցե թագուհին» սպասում է  նրան, ով կփորձի հալեցնել իր սրտի սառույցը...»:
բ/  «... տարեկան աղջիկը սիրում է արկածներ և չի հրաժարվի զվարճանալուց»:
գ/  «Պատասխան եմ սպասում հաջողակ, սեքսուալ և փառասեր տղամարդուց»:
դ/  «Փնտրում եմ հարազատ հոգի ու համեղ կերակրատեսակներ համտեսելու ընկեր»:
 
9. Սրճարանում (ռեստորանում) մատուցողը բերում է այն կերակրատեսակը, որը դու չես պատվիրել: Քո գործողությունները.
 
 
ա/ հետաքրքրվում ես, թե, համենայնդեպս, նա քեզ համար ի՞նչ է բերել.
բ/ հարցնում ես ընկերուհուդ, թե չի՞ ուզում արդյոք նա փոխել իր պատվիրած կերակրատեսակը քո պատվիրածի հետ.
գ/ մատուցողին հանգիստ բացատրում ես, որ նա սխալվել է,
դ/ լռում ես՝ հույս ունենալով, որ մատուցողն ինքը կնկատի իր սխալը:
 

ԸՆՏՐԻՐ ԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ՈՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ՔՈ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ:
 
ԹԵՍՏ. Ի՞նչ տպավորություն ես թողնում առաջին իսկ հանդիպման ժամանակ
 
 Ա տարբերակ
 
Քո ինքնատիրապետմանը նույնիսկ կարելի է նախանձել, բայց նրանք, ովքեր քեզ չեն ճանաչում, կարող են մտածել, որ դու ոչ թե ինքնավստահ ես, այլ ուղղակի մեծամիտ: Որպեսզի մարդիկ այդպես չմտածեն, լավ կլինի, որ դու ի՛նքդ անես առաջին քայլը: Ժպտա՛ քո նոր ծանոթին, նայի՛ր աչքերին, հարցրու՛, թե ինչպես են նրա գործերը, և նրա կասկածները միանգամից կցրվեն: Եթե սպասես, մինչև ուրիշները քեզ հետ խոսեն, ապա այդպես չես կարող մարդկանց հետ մտերմություն հաստատել:
 
Բ տարբերակ
 
Դու շատ հեշտությամբ ես նոր ծանոթներ գտնում և նոր ծանոթություններ հաստատում, քանի որ բարեհամբույր ես, անկեղծ, շփվող: Բայց մինչ դու բոլորին զվարճացնում ես, կարող է թվալ, որ ուրիշներն ուղղակի օգտվում են պահից և... իրականում դու ոչ մեկին դուր չես գալիս: Իհարկե, դժվար է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելը, այդ պատճառով էլ ժպտա՛՝ ուրիշների կատակները լսելով և աշխատի՛ր ինքդ քիչ խոսել: Եթե քեզ շրջապատողներին հաճելի ու հարմարավետ է քո կողքին գտնվելը, և նրանք զգում են քո անկեղծությունը, ապա դու էլ քեզ հանգիստ ու հարմարավետ կզգաս:
 
Գ տարբերակ
 
Դու օժտված ես ամեն ինչ ուղիղ և անկեղծորեն ասելու հրաշալի շնորհով: Այդ պատճառով էլ ոչ ոք չի կասկածում քո անկեղծությանը: Քո կարծիքը մարդիկ մշտապես հաշվի են առնում, սիրում են քեզ հետ խոսել, հաշվի նստել: Սակայն նման անկեղծությունն էլ ունի իր բացասական կողմը և հաճախ դիտվում է իբրև կոպտություն:  Եթե դու հանկարծ վիրավորես դիմացինի ինքնասիրությունը, ոչ մի կերպ չես կարողանա նրան ավելի լավ ճանաչել:
Այնպես, որ, աշխատի՛ր թաքցնել անկեղծությունդ և մի քիչ զսպի՛ր կրքերդ: Եվ նոր ծանոթներիդ համար ավելի հեշտ կլինի քեզ հետ շփվելը:
 
Դ տարբերակ
 
Մարդկանց լսելն անփոխարինելի հատկություն է, որն իսկապես գրավում է նրանց: Բայց եթե դու շարունակ լռում ես, զրուցակիցդ կարող է մտածել, որ իրականում դու նրան չես հետաքրքրում: Լավ կլինի, որ երբեմն դու էլ միջամտես, խոսես, ասես քո կարծիքը: Եթե դու ամաչում ես, որ քեզ կքննադատեն, ապա հիշի՛ր, որ քեզ շրջապատողները նույնպես կարող են այդպես մտածել: Այնպես որ, համարձակորե՛ն շփվիր քեզ շրջապատողների հետ:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 4555 | Տեգեր: Հոգեբանական թեստեր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...