Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Թե ինչպես Վանոն վնասազերծեց քրեական հեղինակություն հանդիսացող Թևոսիկին. ուշագրավ մանրամասներ
 
 
Загрузка...


«Հրապարակը» հետաքրքիր մանրամասներ է հրապարակել քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի մասին:

«Ժամանակին նա մեծ փոթորիկներ է արել նաև Մոսկվայում, որտեղ նկատելի ֆիգուր էր դեռ 90-ականներին: Հիշարժան է «տոմսերի» պատմությունն այն մասին, թե ինչպես 1994 թ. մարտին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վնասազերծեց Թևոսիկի ղեկավարությամբ գործող հայերից կազմված հանցագործ խմբին, որի անդամները գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին ինքնաթիռների տոմսեր և մի քանի անգամ թանկ վերավաճառում Երեւան թռչողներին:

Այն ժամանակ Սիրադեղյանի հանձնարարությամբ օպերատիվ խումբը հասարակ քաղաքացիների անվան տակ Մոսկվայում Թևոսիկի խմբի անդամներից թանկ տոմսեր գնեց, ապա պահանջեցին նրանցից, որ իրենց ուղեկցեն ինքնաթիռ, քանի որ գնված տոմսերն ուրիշների անուններով էին: Բանդիտները, որոնք գործում էին Մոսկվայի իրավապահների տանիքի տակ եւ ազատ ելումուտ ունեին ինքնաթիռ, կատարեցին պահանջը և կալանավորվեցին հենց շարժասանդուղքի տակ:

Թևոսիկի անունը, որպես գլխավոր կասկածյալի, շոշափվեց 1998 թ. Մոսկվայում սպանված հայ բիզնեսմենի՝ ոմն Հովսեփյանի սպանության գործում, սակայն նրան հարցաքննել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ հրաշքով արտասահմանյան անձնագիր ստացավ եւ, ըստ մոսկովյան մամուլի, մեկնեց Եվրոպա, հետագայում խնդիրներ ունենալով Բելգիայի, Շվեյցարիայի եւ Իտալիայի իրավապահների հետ»:










Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.11.16)
Դիտումներ: 6256 | Տեգեր: Թևոսիկին., հանդիսացող, Թե, Ինչպես, մանրամասներ, հեղինակություն, վնասազերծեց, Ուշագրավ, Վանոն, քրեական | - Վարկանիշ -: 0.0/0