Անհավասար ամուսնությունները միշտ էլ որոշակի խնդիրներ են ստեղծել, հատկապես հոգեբանորեն։ Կարելի է հիշատակել Հովհաննես Թումանյանի Մարո գրական պոեմը, որտեղ մանկահասակ աղջիկն ամուսնանում է հասուն տղմարդու հետ և, ի վերջո, ինքնասպան լինում։ Թվում է՝ նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք, որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը դեռևս չձևավորված օրիորդ պետք է ամուսնանա, ամուսնական առագաստ մտնի և կին դառնա՝ պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին։  /Ամենաընթերցվող նյութերից - Տարիքային տարբերությունը ամուսնության հարցում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Տարիքային տարբերությունը ամուսնության հարցում
 
 


   

 
Տարիքային տարբերությունը ամուսնության հարցում (18+)
 
Անհավասար ամուսնությունները միշտ էլ որոշակի խնդիրներ են ստեղծել, հատկապես հոգեբանորեն։ Կարելի է հիշատակել Հովհաննես Թումանյանի Մարո գրական պոեմը, որտեղ մանկահասակ աղջիկն ամուսնանում է հասուն տղմարդու հետ և, ի վերջո, ինքնասպան լինում։ Թվում է՝ նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք, որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը դեռևս չձևավորված օրիորդ պետք է ամուսնանա, ամուսնական առագաստ մտնի և կին դառնա՝ պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին։ 
 
Ահա մի շարք խնդիրներ, որոնք բերում են հոգեբանական խաթարումների, իսկ հետևանքները բազմաթիվ են։
Ուրիշ է անհավասար ամուսնությունը, երբ տղամարդը փոքր է կնոջից։ Նման միությունը փոթորիկ է ծնում։ Հասարակության մեջ դա չի ընկալվում և հասարակության նմանօրինակ արձագանքը ոչ մի բացատրություն չունի, բացի նախանձից. չէ որ նրանց՝ հավերժ փնթփնթացող ու գիրացած կանանց ոչ ոք չի նկատել, իսկ այս մեկը ամուսին է գտել, այն էլ այդքան փոքր։
 
Ըստ սեքսաբանների ու հոգեբանների՝ երիտասարդ ամուսինն ավելի «օգտակար է» կնոջ առողջական ու հոգեկան տեսանկյունից, քան տարեցը։ Ամուսնության դրական կոմերից երեքն են.
 
Սեքս
 
Կինը սեքսուալության առումով ծաղկում ու փթթում է 30 տարեկանից հետո։ Իսկ տղամարդու մոտ սեքսուալ հասունացումը գագաթնակետին է հասնում 25- ի մոտ, դրանից հետո նրա ակտիվությունը բավականին նվազում է։ Դա է պատճառը, որ հասուն կնոջ ու երիտասարդ տղամարդու ամուսնությունը սեքսուալության տեսանկյունից ներդաշնակ է լինում, երկուսն էլ պատրաստ են փորձության։Իսկ երջանկության սուր զգացման համար, անսանձ կրքից բացի ուրիշ ավելի ինչ կարող է գույություն ունենալ։ Դրանից է բխում գերազանց տրամադրությունը, բարձր իՆքՆագՆահատակաՆը անսպառ էներգիան։ Սեքուալ առումով երջանիկ կինը սարեր կշրջի և, որպես կանոն, շրջում է սիրելի ամուսնու համար։
 
Առողջություն
 
Բավարարվածության զգացման հետ գալիս է Նաև անհանգստությունն ու Ներդաշնակությունը։ Բնականաբար, ոչ մի դեպրեսիայի ու անքուն գիշերների մասին խոսք լինել չի կարող, երբ հոգիդ երջանկությունից ճախրում է։ Իսկ օրգանիզմ մուտք գործող հորմոններն էլ իրենց գործն են անում. կինն իրեն երիտասարդ է զգում ու ավելի երիտասարդ է երևում։ Հաճախ տարիքային տարբերությունը ջնջվում է ու դադարում տեսանելի լինելուց. ամուսինները հասակակիցներին են Նմանվում։ Բացի այդ, կինն ակամա ակտիվ կյանք է սկսում վարել, ամուսնու հետ գնում է լողավազան, մարզադահլիճ և տարատեսակ արշավներ։
 
Հաջողություն
 
Առողջ մարմնում առողջ հոգին, անկասկած, հանգեցնում է կնոջ սոցիալական ակտիվության բարձրացմանը։ Եվ, ի տարբերություն միջին վիճակագրական տղամարդու, կինն ավանդաբար հոգ է տանում ոչ միայն իր, այլև ամուսնու հաջողությունների համար։
Նա լի է համատեղ նախագծերի գաղափարներով, ամուսնու շնորհներն իրացնելու և նրան սեփական կապերի շնորհիվ առաջ մղելու մտքերով։ Ընդհանուր առմամբ, դրանից ոչ ոք չի տուժում, ավելին՝ շահում են երկուսն էլ։ Երիտասարդ ամուսինն արագ է զարգանում ու յոթ մղոնանոց քայլերով բարձրանում է սոցիալական սանդուղքով, իսկ կինը, ի դեմս ամուսնու, ունենում է բարոյական և նյութական աջակցություն։ Ահա բոլորը գոհ են ու երջանիկ։
 
Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը
 



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 3737 | Տեգեր: ամուսնություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...