RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Տարիքային «անհամապատասխանությամբ» ամուսնությունների մասին սեռախտաբան Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունը
 


 


   

Կնոջ տարիքն այնքան է, որքան ուզում է քո աչքին երևալ, տղամարդունը` որքան նշված է անձնագրում: Այս մեջբերումն արեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, երբ նրան առաջարկեցինք զրուցել տարիքային «անհամապատասխանությամբ» ամուսնությունների մասին, մասնավորապես` տարիքով անհամեմատ մեծ կնոջ և չափազանց երիտասարդ տղամարդու ամուսնական կապի մասին:

Վերոնշյալ խոսքերում, անուշտ, ճշմարտություն կա, սակայն հասարակությունը (ազգային պատկանելությունն այս դեպքում շեշտելը, ըստ իս, անիմաստ է), եթե ոչ սվիններով, ապա գրկաբաց էլ չի ընդունում: Եթե հասուն կամ նույնիսկ տարեց տղամարդու ամուսնությունը երիտասարդ աղջկա հետ շատ դեպքերում նորմալ է համարվում, ապա հակառակը` ոչ այնքան, եթե չասենք կնոջ տարիքի պատճառով ամուսնական խնդիրներն ավելի շատ են լինում: Անիմաստ է քննարկել կամ վիճարկել, որ անգամ երկու կամ երեք, նույնիսկ մեկ տարվա տարիքային տարբերությունը, երբ կինն է ամուսնուց մեծ, ընտանեկան լուրջ վեճերի պատճառ է դառնում: Կարծրատիպ է սա, թե` ոչ, հարցի մյուս կողմն է, բայց այն, որ անհերքելի ճշմարտություն է` սերը տարիք չի հարցնում խոսքը, երբեմն մոռացության է մատնվում: Այնուհանդերձ, ինչպես է բացատրվում այն երևույթը, երբ երիտասարդ տղաներն իրենց համար կին` կողակից են ընտրում տարիքով իրենցից բավականին մեծ կանանց` չկաշկանդվելով հասարակական այն կարծիքից, թե «մոր տարիքի» կնոջ հետ են ամուսնացել:

Այս երևույթը ևս ունի գիտական բացատրություն, ինչի մասին էլ զրուցեցինք Մ.Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ: Պարզվում է` տարիքային անհավասար ամուսնություններում, եթե կինն է տարիքով ավելի մեծ, ամուսնական և ընտանեկան կյանքը թերևս առավել շահեկան են, ինչն անվերապահորեն չես կարող ասել հակառակի մասին: Անդրադառնալով երևույթի հասարակական ընկալմանը` սեքսոպաթոլոգն ասաց, որ սեռական վարքի շեղման մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, եթե այն դուրս է գալիս հասարակական, բարոյական-էթիկական նորմերի սահմանը: Էֆեբոֆիլիան (հուն.` էֆեբոս-երիտասարդ և ֆիլիա` զգալ, զգացողություն) հասուն մարդկանց սեռական ցանկությունն ու հետաքրքրությունն է դեռահասների կամ երիտասարդների հանդեպ` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Ընդ որում` սեռական գրգռվածությունը խթանում են երիտասարդ կամ դեռատի աղջկա անփորձությունը, ֆիզիկական ՙանհասությունը՚:

Էֆեբոֆիլիայի ձևավորմանը կարող են նպաստել նաև հոգեբանական այն դժվարությունները, երբ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ ունենում են հասակակիցների հետ շփման ժամանակ: Այն նույնիսկ կարող է զարգանալ նրանց մեջ, ովքեր ունեն սեռական խանգարումներ: Դեռահասների հետ ինտիմ կապում նրանց ոգեշնչում է երիտասարդի սեռական կյանքի անփորձությունը, սեռական հարաբերությունների տեխնիկայի չիմացությունը, ինչից էլ ենթադրում է, որ հասուն կամ տարեց զուգընկերը զերծ կմնա այնպիսի հանդիմանություններից, որոնք կարող են ազդել ինքնագնահատականի նվազմանը, հարաբերությունների խախտմանը: Որոշ մարդկանց սեռական մերձեցումը հասակակից դեռահասների հետ այնքան վառ հետք է թողնում հիշողության մեջ, որ հետագայում` հասուն տարիքում այն ազդում է սեռական նախընտրությունների վրա:

Էֆեբոֆիլիայի առաջացումը տարեց տղամարդկանց մեջ երբեմն կապված է մարող սեռական կյանքի, սեռական այլ խանգարումների հետ, երբ չափազանց երիտասարդ աղջկա հետ ինտիմ հարաբերությունները յուրահատուկ դոպինգ են այդ տարիքի տղամարդկանց համար: Սակայն, մյուս կողմից էլ, ըստ Վրեժ Շահրամանյանի, էֆեբոֆիլ տղամարդիկ հաճախ են դժվարությունների հանդիպում երիտասարդ զուգընկերուհի ընտրելիս, քանի որ շատ քիչ երիտասարդ աղջիկներ են հաճույքով համաձայնում սեռական կապ հաստատել կամ ամուսնանալ հասուն կամ տարեց տղամարդու հետ: Տարիքային անհավասար ամուսնություններին անդրադառնալիս սեքսոպաթոլոգ Շահրամանյանը շեշտեց նաև, որ դրանք միշտ էլ որոշակի խնդիրներ են ստեղծել, հատկապես` հոգեբանորեն` հիշատակելով նաև Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմը, որտեղ մանկահասակ աղջկան ամուսնացնում են հասուն տղամարդու հետ, ինչն էլ դեռատի աղջկան դրդում է ինքնասպանության:

«Թվում է` նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք, որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը` դեռևս չձևավորված օրիորդ, պետք է ամուսնանա և ամուսնական առագաստ մտնի, կին դառնա` պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին: Ահա մի շարք խնդիրներ, որոնք բերում են հոգեբանական և սեռական խաթարումների, իսկ հետևանքները բազմաթիվ են»,- ավելացրեց Շահրամանյանը: Ըստ նրա` այլ է տարիքային անհավասար այն ամուսնությունը, երբ տղամարդն է փոքր կնոջից:

«Նման միությունը փոթորիկ է ծնում: Հասարակության մեջ դա չի ընկալվում և հասարակության նմանօրինակ արձագանքը ոչ մի բացատրություն չունի, բացի նախանձից. չէ՞ որ նրանց` հավերժ փնթփնթացող ու կյանքից դժգոհ կանանց ոչ ոքչի նկատել, իսկ այս մեկն ամուսին է գտել, այն էլ` իրենից տարիքով փոքր»,- ասաց սեքսոպաթոլոգը: Նրա համոզմամբ` ընդհանրապես, երիտասարդ ամուսինն ավելի «օգտակար է» կնոջ առողջական ու հոգեկան տեսանկյունից, քան տարեցը` առանձնացնելով տարիքային անհավասար ամուսնության դրական կողմերից երեքը. Սեքս. կինը սեքսուալության առումով ծաղկում ու փթթում է 30 տարեկանից հետո: Իսկ տղամարդու մոտ սեքսուալ հասունացումը գագաթնակետին է հասնում մինչև 30-ը: Դա է պատճառը, որ հասուն կնոջու երիտասարդ տղամարդու ամուսնությունը սեքսուալության տեսանկյունից ներդաշնակ է, երկուսն էլ պատրաստ են փորձության: Իսկ երջանկության սուր զգացողություն ունենալու համար, անսանձ կրքից բացի, ուրիշ ավելի լավ ի՞նչ կարող է գոյություն ունենալ:

Դրանից է բխում գերազանց տրամադրությունը, բարձր ինքնագնահատականը, անսպառ էներգիան: Սեքսուալ առումով երջանիկ կինը սարեր կշրջի և, որպես կանոն, դրանք «շրջում» է սիրելի ամուսնու համար: Առողջություն. բավարարվածության զգացման հետ գալիս է նաև հանգստությունն ու ներդաշնակությունը: Բնականաբար, ոչ մի դեպրեսիայի և անքուն գիշերների մասին խոսք լինել չի կարող, երբ հոգիդ երջանկությունից ճախրում է: Իսկ օրգանիզմ մուտք գործող հորմոններն էլ իրենց գործն են անում. կինն իրեն երիտասարդ է զգում և ավելի երիտասարդ երևում: Հաճախ տարիքային տարբերությունը «ջնջվում» է ու դադարում տեսանելի լինելուց. ամուսինները հասակակիցների են նմանվում:

Բացի դրանից` կինն ակամա ակտիվ կյանք է սկսում վարել` ամուսնու հետ լողավազան, մարզադահլիճ ու արշավների գնալով: Հաջողություն. առողջ մարմնում առողջ հոգին, անկասկած, հանգեցնում է կնոջ սոցիալական ակտիվության բարձրացմանը: Եվ, ի տարբերություն միջին վիճակագրական տղամարդու, կինն ավանդաբար հոգ է տանում ոչ միայն իր, այլև ամուսնու հաջողությունների համար: Նա լի է համատեղ նախագծերի գաղափարներով, ամուսնու շնորհներն իրացնելու և նրան սեփական կապերի շնորհիվ առաջ մղելումտքերով: Ընդհանուր առմամբ, դրանից ոչ ոք չի տուժում, ավելին` շահում են երկուսն էլ: 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.07.18)
Դիտումներ: 1408 | Տեգեր: Շահրամանյանի, սեռախտաբան, «անհամապատասխանությամբ», վրեժ, մասին, ամուսնությունների, տարիքային, մեկնաբանությունը | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...