RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Տարածված հարցեր գինեկոլոգին. ինչ պետք է իմանալ ներարգանդային պարույրի մասին
 


 


   doctors.am

Ներարգանդային պարույր (ՆԱՊ)-ը առավել երկարատև (մինչև 12 տարի), արդյունավետ և դարձելի հակաբեղմնավորման եղանակներից է։ Այն Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում բավականին ընդունված և տարածված եղանակներից է։

Մեթոդի նկարագիրը ՆԱՊ-ը պլաստիկ նյութից և մետաղալարից պատրաստված փոքր ճկուն սարք է, որը մանկաբարձ գինեկոլոգը տեղադրում է կնոջ արգանդի խոռոչում։ Այն երկու թևիկներ ունի («բեղիկներ»), որոնք կախված են մնում հեշտոցում։ Շոշափելով դրանք` կինը կարող է ճշտել` ՆԱՊ-ը տեղո՞ւմ է, թե՞ ոչ։Կնոջ ցանկության դեպքում այն ցանկացած ժամանակ կարող է հեռացվել (Հայաստանում դա իրականացվում է գինեկոլոգի կողմից)։ՆԱՊ-ի տեսակները Մեր երկրում առավել տարածված են ՆԱՊ-ի 2 տեսակ՝

• TCu-380A տեսակի, որը 12 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունի։ Արդյունավետությունը 99% է։

• MLCu-375 տեսակի, որը 5 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունի։

Արդյունավետությունը 98-99% է։ Կան նաև պրոգեստին պարունակող ՆԱՊ-եր, որոնք 5 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունեն։ Ազդեցության մեխանիզմը Հակաբեղմնավորման արդյունավետ, երկարատև, դարձելի եղանակ է։ Ազդեցության հիմքում հետևյալ մեխանիզմն է. ՆԱՊ-ի մեջ գտնվող պղնձի քիմիական ազդեցությամբ սերմնաբջիջներն ու ձվաբջիջը ապաակտիվանում են մինչև դրանց հնարավոր հանդիպումը։

ՆԱՊ-ի առավելությունները.

• Հակաբեղմնավորման երկարատև և արդյունավետ եղանակ է։

• Պղինձ պարունակող ՆԱՊ-երը չունեն հորմոնալ ակտիվություն, ուստի կիրառելի են այն կանանց համար, ովքեր հորմոնալ հակաբեղմնավորիչներ կիրառելու համար հակացուցումներ ունեն։

• Կնոջ կողմից մշտական գործողություններ չեն պահանջում, միայն մեկ անգամ տեղադրվում է և հետո պահանջվում է միայն ժամանակ առ ժամանակ ստուգել բեղիկների առկայությունը։

• Վարակների բացակայության դեպքում կարող են տեղադրվել ծննդաբերությունից կամ աբորտից անմիջապես հետո։

• Կարող են հեռացվել ցանկացած ժամանակ, և պտղաբերությունն անմիջապես կվերականգնվի։

• Հարմար են այն կանանց համար, որոնք պատրաստ չեն կիրառել հակաբեղմնավորող անդարձելի եղանակներ, սակայն երկարատև հակաբեղմնավորման կարիք ունեն։

• Կարող են կիրառվել այն կանանց շրջանում, որոնք երկարատև հակաբեղմնավորման կարիք ունեն, բայց ամլացումը իրականացնելու համար հակացուցումներ ունեն և չեն համապատասխանում Հայաստանում վիրաբուժական ամլացման համար սահմանված չափանիշներին։

• Տնտեսապես ձեռնտու մեթոդ է, քանի որ մեկ անգամ տեղադրելով՝ 5 կամ 12 տարվա ընթացքում (կախված ՆԱՊ-ի տեսակից) այլևս որևէ ծախսի կարիք չեն ունենում։ • Ամիջականորեն կապված չեն սեռական ակտիվության հետ։

• Պղինձ պարունակող ՆԱՊ-երը կարող են կիրառվել շտապ հակաբեղմնավորման համար։

ՆԱՊ-ի թերությունները.

• Չեն պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ -ից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.06.17) | Հեղինակ: doctors.am
Դիտումներ: 5265 | Տեգեր: ԻՆՉ, մասին, պարույրի, տարածված, իմանալ, գինեկոլոգին., պետք, հարցեր, ներարգանդային | - Վարկանիշ -: 0.0/0