Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Թաքնված ախտանշաններ, որոնց հանդեպ պետք է ուշադիր լինել. «Նենգ» հիվանդությունների շարքից
 

 


   entertrain.1in.am

Ահա 7 ախտանիշ, որոնց հետևում լուրջ հիվանդություններ են թաքնված:


1. Կցկտուր ձեռագիր

Երբ տառերը թղթի վրա ուղիղ և սահուն չեն ստացվում, դա Պարկինսոնի հիվանդության վաղ նշաններից է: Նշաններից է նաև, երբ տառերը փոքրանում և իրար ավելի կիպ են մոտենում:


2. Մաշկի թերություններ

Եթե մաշկը դարձել է ավելի կոշտ և կարծես ավելի հաստ շոշափելիս, հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք արչյան ճնշման կամ երիկամների հետ: Չոր թեփոտ մաշկը կարող է խոսել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, վատ սնվելու կամ որոշ աուտոիմունային հիվանդությունների մասին:


3. Հոտ բերանից՝ մրգայինի նման

Այդպիսի հոտ առաջանում է դիաբետի սկզբնական փուլերում: Այդպես մարմինն աշխատում է հանել ավելորդ շաքարն օրգանիզմից:


4. Դժվարանում եք մտավոր խնդիրներ լուծել

Եթե մաթեմատիկան նախկինում ձեզ համար դժվար չի եղել, իսկ հիմա չեք կարողանում առանց հաշվիչի խանութ գնալ, պետք է անհանգստանալ: Դա Ալցգեյմերի հիվանդության վաղ նշաններից է:


5. Ձեզ համար դժվար է սանդուղքով բարձրանալ

Սանդուղքով բարձրանալուց հետո հևեցը անառողջ նշան է: Հատկապես եթե մի քանի ամիս առաջ ամեն ինչ նորմալ է եղել: Դա կարող է թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդություն լինել կամ սրտի հետ կապված խնդիրներ:


6. Գլուխն է պտտվում

Գլխապտույտ տարբեր պատճառներով է առաջանում՝ չափազանց կտրուկ եք վեր կացել, ուժասպառ եք եղել, գերլարվել եք, քիչ ջուր եք խմում, կուշտ չեք կերել: Բայց եթե հաճախ եք գլխապտույտ ունենում, պետք է բժշկի գնալ՝ բացառելու համար անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները կամ սրտային անբավարարությունը:


7. Անմիզապահություն

Հաճախամիզությունը ևս նորմա չէ: Այն կարող է խոսել շաքարային դիաբետի վաղ փուլի, միզուղիների վարակների, քաղցկեղի կամ շագանակագեղձի հիվանդության մասին:









Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 17.06.17 | Հեղինակ: entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.06.17) | Հեղինակ: entertrain.1in.am
Դիտումներ: 1672 | Տեգեր: որոնց, լինել., «նենգ», Ուշադիր, շարքից, հիվանդությունների, պետք, թաքնված, ախտանշաններ, հանդեպ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...