RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Թաքցվող կամ գաղտնի պահվող փաստեր մարմնավաճառության մասին
 


 


   

Համացանցում տարածված են մարմնավաճառների շատ խոստովանություններ, իրական պատմություններ, որոնք պատմել են գիշերային թիթեռնիկները: Նրանցից ամեն մեկն իր ճակատագիրն ունի, բայց դրանք առավելապես նման են իրար:

Կարդալով գիշերային թիթեռնիկների անկեղծ խոստովանությունները՝ կարելի է 10 հիմնական կետ առանձնացնել:

Ինչպես են կանայք հայտնվում այդ վիճակում
Գրեթե բոլոր աղջիկները մարմնավաճառ են դառնում փող չունենալու պատճառով: Մեծ մասի դեպքում դա գիտակցված ընտրություն է, բայց շատ են նաև այնպիսիք, որոնց ուժով պարտադրել են: Ցավոք, հաճախ կարելի է այսպիսի պատմություն լսել. «Մեզ մի շաբաթ պահել են նկուղում առնետների հետ, միայն օրը մեկ անգամ հաց էին նետում…»:

Որտեղ են գիշերային թիթեռնիկները սպասարկում հաճախորդներին
Մարմնավաճառների աշխարհագրությունը շատ ընդարձակ է՝ շրջանային ճանապարհից և բանուկ մայրուղիներից մինչև իսկական հասարակաց տներ՝ գիշերային ակումբների ներքո քողարկված: Շատերը տղամարդկանց սպասարկում են հատուկ վարձու բնակարաններում:

Ինչ դեր են խաղում կավատները
Կավատներից ոմանք դասական ավազակներ են, որոնք մարմնավաճառներից տուրք են վերցնում, բայց պաշտպանում են մնացած ոտնձգություններից: Կան նաև հոգատար գործատուներ: Հայտնի են նաև դեպքեր, երբ կավատը նույն տանը խաղաղ ապրել է կնոջ և իր մի քանի մարմնավաճառների հետ:

Ինչպես են աշխատում հասարակաց տները
Հասարակաց տները, որպես կանոն, շատ ազդեցիկ մարդկանց հովանու տակ են, ուստի դրանց մասին ամեն ինչ իմանում են, բայց չեն գործում: Պաշտոնապես այդպիսի տները գիշերային ակումբ են կոչվում:

Արդյոք այսպիսի գիշերային ակումբներին այլընտրանք կա
Կան նաև այսպես կոչված սրահներ: Դա բնակարանների ցանց է, որտեղ աղջիկները հաճախորդներին են սպասում: Տղամարդիկ զանգահարում են հատուկ հեռախոսահամարով, կին դիսպետչերը նրանց ուղղորդում է: Դիսպետչերները հանդես են գալիս մենեջերի դերում, նրանց գլխավոր պարտականությունը հաճախորդին հետաքրքրելն է:

Այդպիսի աշխատանքի վերցնում են միայն լեզուների իմացությամբ կանանց. շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ ևս սիրում են օգտվել մարմնավաճառների ծառայություններից:

Ինչպես են աշխատում այսպես կոչված անհատները
Աղջիկները, որոնք աշխատում են իրենց համար՝ առանց կավատի միջնորդության, սովորաբար գործակցում են:

Երկու և ավելի գիշերային թիթեռնիկներ միասին բնակարան են վարձում, որտեղ և՛ ապրում են, և՛ հաճախորդների սպասարկում:

Պատահում է, որ կանայք այդպիսի բնակարաններում երեխաների հետ են ապրում…

Ինչ արժեն մարմնավաճառների ծառայությունները
Նույնիսկ մի քաղաքում գները տաբեր են: Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ է աշխատում մարմնավաճառը և ինչ ծառայություններ է պատրաստ մատուցել: Օրալ սեքսն ամենաէժանն է, քանի որ ավելի պակաս ջանք է պահանջում կնոջից և դրա համար պետք չէ ոչ մի տեղ գնալ. կարելի է և ավտոմեքենայի մեջ գլուխ հանել: Օրալ ծառայությունների գները սկսվում են մոտավորապես 10 դոլարից և աճում են մինչև անվերջություն: Պետք է առանձնացնել ԲԴՍՄ ծառայությունների գները:

Մարմնավաճառներն ինչպես են վերաբերվում իրենց զբաղմունքին
Թեթև վարքի տեր կանանց մեծ մասի համար մարմնավաճառությունը լիարժեք մասնագիտություն է: Վարպետությունից կախված է ծառայությունների վճարը, հետևապես նաև կյանքի որակը: Էլիտար մարմնավաճառները կարող են իրենց դիզայներական հագուստներ թույլ տալ և տարեկան մի քանի անգամ հանգստանալ արտասահմանում: Բայց շատերը պարզապես ստիպված են տարրական կարիքները հոգալու համար աշխատել: Ընդ որում՝ հաճախ մարմնավաճառության դիմում են երեխաներին նորմալ ապահովելու համար:

Ովքեր են օգտվում մարմնավաճառների ծառայություններից
Հաճախորդների դրդապատճառները շատ տարբեր են: Մեկը պարզապես երկար ժամանակ սեքսով չի զբաղվել, մեկն ուզում է ինչ-որ նոր բան փորձել, կան նաև այնպիսիք, ովքեր ուզում են հնարավորինս շատ կանանց հետ կենակցել: Սոցիալական կարգավիճակի սահմանափակում չկա․ գիշերային թիթեռնիկների ծառայություններից օգտվում են բնակչության բոլոր շերտերի ներկայացուցիչներ:

Որքան հաճախ են մարմնավաճառները դուրս գալիս բիզնեսից
Գիշերային թիթեռնիկները հազվադեպ կարող են վերջ տալ այդ ամոթալի զբաղմունքին:

Քանի որ այնտեղ կարելի է շատ ավելի վաստակել, քան սովորական գրասենյակային աշխատակիցներն են վաստակում: Միաժամանակ պետք չէ կրթություն ունենալ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.03.18)
Դիտումներ: 1444 | Տեգեր: գաղտնի, մասին, մարմնավաճառության, Թաքցվող, պահվող, կամ, ՓԱՍՏԵՐ | - Վարկանիշ -: 0.0/0